Եզդիներ
Մեր համայնքում միակ եզդի աղջիկն եմ, ով բարձրագույն կրթություն է ստանում․ Լենա Միրզոյան
Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացաուցիչներից ամենամեծը եզդիական համայնքն է: Եզդիներն այսօր էլ հետևում են իրենց մշակույթին ու սովորույթներին: Եզդիների մշակույթի, ավանդույթների և եզդիական համայնքներում կանանց դերի ու նշանակության մասին զրուցել ենք Երևանի պետական համալսարանի ուսանողուհի, ազգությամբ եզդի Լենա Միրզոյանի հետ, ով իրենց համայնքում բնակվող միակ եզդի աղջիկն է, որը բարձագույն կրթություն է ստանում: – Լենա,…
Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք է հարուցել․ դատախազություն
Օգոստոսի 5-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Սաշիկ Սուլթանյանը հայերի և եզդիների միջև ազգային թշնամանք է հարուցել։ «Վերջին շրջանում ՀՀ-ում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մարդու իրավուքնների պաշտպանության ոլորտում մասնագիտացած միջազգային հեղինակավոր կազմակերպություններ հրապարակային հայտարարություններ են անում Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ…
Արայիկ Հարությունյանն ընդունել է Մալա Էզդիա եզդիների ազգային շարժման ներկայացուցիչներին
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։ տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ…
Այսօր հայ-եզդիական ջոկատը մեկնում է սահման
Այսօր առաջնագիծ է մեկնում հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը, որի մասին հայտնել է Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը։ Ջոկատում 40 կամավորներ են՝ Արմավիրից։ Նրանց հրամանատարն է Քյարամ Սլոյանի անվան 2-րդ ջոկատի հրամանատար Տիտալ Սլոյանը։ Ջոկատն իր հետ տանելու է նաև Եզդիների ազգային միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Ազիզ Թամոյանի խորհրդանիշը։
Եզդիների ազգային միության նոր նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը)
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եզդիների ազգային միությունից հայտնում են, որ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում փետրվարի 22-ին տեղի է ունեցել Եզդիների ազգային միության համագումարը, որի ընթացքում միության նախագահության անդամների ձայների մեծամասնությամբ միության նոր նախագահ է ընտրվել Խդր Հաջոյանը (Թամոյանը): Նա 31 տարեկան է, մասնագիտությամբ իրավաբան, արևելագետ, ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Շնորհակալ ենք նրան ու ողջ եզդի ժողովրդին․ Հարությունյանը ցավակցել է Թամոյանի մահվան առթիվ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խորը ցավով տեղեկացա Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի վախճանի մասին: Նա մեծ վաստակ ունի եզդի ու հայ ժողովուրդների ներդաշնակ համակեցության ու բարձր բարեկամության ապահովման գործում՝ իրեն դրսևորելով որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ ու պատասխանատու քաղաքացի: Տակավին երեք ամիս առաջ ընդունել էի Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, որը…
Մահացել է եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը
Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր կյանքի 83 տարեկան հասակում մահացել է Եզդիների ազգային միության նախագահ, եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրեց եզդի ազգի ինքնության պահպանմանը, հայ-եզդիական բարեկամության ամրապնդմանը։ Ցավակցում եմ Թամոյան գերդաստանի ներկայացուցիչներին և ողջ եզդի ազգին»։ https://www.facebook.com/Avdalyan.Said/posts/3909906509043149
Եզդիների` Քյարամ Սլոյանի անվան ջոկատը մեկնում է առաջնագիծ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ եզդիների` Քյարամ Սլոյանի անվան ջոկատը մեկնում է առաջնագիծ: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3389223647780438
Արայիկ Հարությունյանն ընդունել է Եզդիների ազգային միության նախագահին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Ազիզ Թամոյանը նշել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը, որը հովանավորվում է Թուրքիայի կողմից, նախորդ դարասկզբին հայ և եզդի ժողովուրդների նկատմամբ Օսմանյան Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակությունն է: Եզդիների ազգային միության նախագահի…
Փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին․ Արարատ Միրզոյան
«Արզնիում զրուցեցինք ասորի համայնքի մեր եղբայրների հետ և մեկ անգամ ևս փոխադարձ հավաստիացումներ արեցինք մեր ազգերի բազմադարյա եղբայրության, միասնական ճակատագրի, միմյանց դառնություններն ու բերկրանքները կիսելու և մեր հայրենիքի վերաբերյալ միևնույն զգացմունքներ ունենալու վերաբերյալ»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ավելացնելով՝ փառք ազգային փոքրամասնությունների բոլոր զինվորներին, ովքեր այսօր անզիջում կանգնած են հայրենիքի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել եզդի համայնքի ներկայացուցիչներին
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցի կապակցությամբ: «Հայաստանի եզդի համայնքի սիրելի քույրեր և եղբայրներ, Այսօր մենք ոգեկոչում ենք վեց տարի առաջ եզդի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական խմբավորումների կողմից Սինջարում իրականացված ցեղասպանության տարելիցը: Հիրավի, այն ողբերգությունը, որ տեղի է ունեցել եզդի ժողովրդի հետ, զազրելի…
Դեսպան Սմբատյանը ելույթ է ունեցել եզդիների ցեղասպանության հիշատակի արարողությանը
Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի մայրաքաղաք Շտուտգարտում օգոստոսի 3-ին երկրամասի կառավարությունը և Գերմանիայի եզդիների կենտրոնական խորհուրդը համատեղ կազմակերպել էին հիշատակի միջոցառում` նվիրված եզդիների դեմ իրականացված ցեղասպանության 5-ամյակին։ Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր ելույթում նշեց, որ 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների անպատժելիությունը, ցավոք, մեզ ականատես է դարձնում դեռ մեր օրերում նմանօրինակ…












