եզրակացություն
ՃՈ տեսուչը յուրացրել է առանձնապես խոշոր չափերով գույք. Դատախազություն
Հուլիսի 29-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննված քրեական գործով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության վարչական պրակտիկայի գծով ավագ տեսուչ Վ. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ…
Դատարանի և Դատախազության միջև անհամաձայնություն է առաջացել՝ Քոչարյանի պատգամավորի թեկնածու լինելու հետ կապված
Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը արձանագրեց, որ առկա է հանգամանք, որը խոչընդոտում է տվյալ գործի քննությանը, դա վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանի կարգավիճակին։ «Մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի…
Վազգեն Մանուկյանի վերաբերյալ քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է գլխավոր դատախազություն
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 2021թ. փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Ավելի վաղ ՔԿ-ից տեղեկացրել էին, որ նրան մեղադրանք…
ՀՀ-ից Արցախ մեկնած փորձագետները եզրակացություն են ներկայացրել
Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի էջում գրված է․ «2021թ. փետրվարի 12-ին ԱՀ առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել առողջապահության ոլորտից փորձագետների հերթական խումբը, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Մարտակերտի շրջանում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ: Այցելության նպատակը ուսումնասիրություններ կատարելն էր ու ըստ մասնագիտական ուղղությունների փորձագիտական գնահատականներ…
Զինծառայողի համար լաբորատորիայի վարիչն ու լաբորանտը covid-19-ի կեղծ եզրակացություն են կազմել․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային…
Հանձնաժողովը ներկայացրել է ԲԴԽ անդամ թեկնածուների բարեվարքության եզրակացությունները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։ Հանձնաժողովը տեղեկացնում…
170մլն. դրամ խարդախությամբ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախություն կատարած, ինչպես նաև՝ հանցագործությանն օժանդակած անձանց շրջանակը, մեխանիզմը: Պարզվել է, որ Իջևան…
Վենետիկի հանձնաժողովի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել. Պատգամավոր
Այսօր` հունիսի 30-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել: «Բուքիքիոն ասել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունվել, սակայն մամուլում գրվել էր, որ հանձնարարությունները ամբողջությամբ չեն ընդունել: Դա խորհրդատվական բնույթ կրող կառույց է, և տարբեր պետություններ…
Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան
Գլխավոր դատախազությունը հաստատել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Երևանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի և մյուսների մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց,…
Արդարադատության նախարարության հաղորդագրությունը` Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ
ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել: Նախարարությունը հայտնում է, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է ներկայացրել իշխանությունների կողմից առաջադրված իրավական երեք հարցի առնչությամբ: «Վերջին մի քանի ամիսներին Արդարադատության նախարարությունը սերտ համագործակցել է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ։ Այս գործընկերության տրամաբանությամբ Արդարադատության նախարարը 2020 թվականի մայիսի 13-ին Վենետիկի հանձնաժողովին առաջադրել էր երեք իրավական հարց, որոնք…
Ձերբակալվել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ թմրամիջոցներ ներկրած տղամարդը
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանում բնակվող 46-ամյա մի տղամարդ, որը բեռնափոխադրող ընկերություններից մեկում վարորդ է աշխատում, արտերկրից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներկրում տարբեր տեսակի թմրամիջոցներ։ Օպերատիվ տվյալների հիման վրա թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության…
ԱԺ պատգամավորների և նրանց հարազատների կողմից ծխախոտի արտահանման վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ մայիսի 12-ին Միքայել Մինասյանի` «Կրասնոդար քաղաքում ձերբակալվել է 40 տոննա քաշով հայկական առանց ակցիզ ծխախոտ» հրապարակման վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում իրականացվել են ստուգողական գործողություններ։ Դրանց շրջանակում Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով հարցում է ուղարկվել Ռուսաստանի Դաշնության ոստիկանություն՝ առգրավված ծխախոտի արտահանող, ստացող…
Նոր կորոնավիրուսը Ուհանում չէ ի հայտ եկել․ Չինաստանի դեսպան
ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանում Չինաստանի դեսպանը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսը Ուհանում չէ ի հայտ եկել, այն բերվել է այնտեղ։ Դեսպանի խոսքով՝ Չինաստանի մասնագետները ուսումնասիրել են 4 մայրցամաքի 12 երկրներից բերված կորոնավիրուսի տվյալներ և հետո եկել այդ եզրակացությանը։ Դեսպանը վարակի տարածման մասին նշել է, որ երկրի իշխանությունների գործողությունները ժամանակ են ապահովել, որպեսզի այլ պետություններ կարողանան…
ՀՖՖ նախագահի թեկնածուները համապատասխանում են նախատեսված պահանջին
Դեկտեմբերի 18-ին կայացավ ՀՖՖ Աուդիտի և համապատասխանության կոմիտեի նիստը: Ստորև ներկայացնում ենք նիստի եզրակացությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնաին հավակնում են 3 թեկնածուներ՝ Արմեն Մելիքբեկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խորեն Հովհաննիսյանը։
Հայկական ԱԷԿ-ը հանգիստ կաշխատի մինչև 2026թ․-ը․ Բրեդով
Հայկական ԱԷԿ-ի ռեակտորային համակարգը մինչև 2026 թվականը կարող է հանգիստ աշխատել։ Այս մասին, մեկնաբանելով հայկական ԱԷԿ-ի պլանային-նախազգուշական նորոգումից հետո երկրի էներգահամակարգին միանալու մասին տեղեկությունը, ասել է հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսաստանյան կողմի ղեկավար Վլադիմիր Բրեդովը՝ հղում անելով ռուսաստանյան փորձագիտական կազմակերպությունների եզրակացություններին։ Բրեդովը նշեց, որ եզրակացությունը ստացվել է ըստ շահագործման հսկողության և անհրաժեշտ ինժեներական…















