fbpx
Քաղաքականություն

Վենետիկի հանձնաժողովի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել. Պատգամավոր

Այսօր` հունիսի 30-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի՝ Հրայր Թովմասյանին ուղղված նամակը սխալ էին թարգմանել:

«Բուքիքիոն ասել էր, որ իրենց առաջարկություններն ամբողջությամբ չեն ընդունվել, սակայն մամուլում գրվել էր, որ հանձնարարությունները ամբողջությամբ չեն ընդունել: Դա խորհրդատվական բնույթ կրող կառույց է, և տարբեր պետություններ որպես կանոն ամբողջությամբ չէ, որ ընդունում են այդ փաստաթուղթը: Ես կարող եմ օրինակ բերել փաստաբանության մասին օրենքներ, բազմաթիվ երկրներ, այդ թվում եվրոպական, ամբողջությամբ չեն ընդունել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական եզրակացությունները:

Վենետիկի հանձնաժողովը առաջարկում էր, որ մինչև նոր դատավոր նշանակելը այս երկու ամսվա ընթացքում ՍԴ դատավորները շարունակեն պաշտոնավարել, որպեսզի ապահովվի ՍԴ կայունությունը: Սակայն դրա խնդիրը բացարձակապես չկա, որովհետև այս փոփոխության արդյունքում ՍԴ-ի աշխատանքը չի խաթարվում, որովհետև շարունակում են գործել 6 դատավոր, որոնք բավարար են քվորումի համար: Դրա համար տեսել ենք, որ իրենց առաջարկությունը տրամաբանական չէ: ՍԴ-ում ճգնաժամ կլիներ, եթե դատավորների քանակը բավարար չլիներ նիստեր անելու համար»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ