եկամտահարկ

  • ՀՀ կառավարությունը որոշեց ընդունել «Հարկային օրենսգրքի» փոփոխության նախագիծը՝ հիպոտեկային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի համակարգի վերաբերյալ։ Այսպիսով, փոփոխությամբ նախատեսվում է կրճատել համակարգի կիրառության շրջանակը։ Կրճատումը տեղի է ունենալու աստիճանաբար՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքի առաջին գոտում գտնվող գույքից։ Այնուհետև՝ 2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևան քաղաքի երկրորդ գոտում գտնվող գույքի համար, 2023 թվականի…

    «Հարկային օրենսգրքի» փոփոխության նախագիծն ընդունվեց
  • Հուլիսի 1-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը կամ քաղվածքը հարկային մարմին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Ստորագրված ու սկանավորված դիմումը և…

    Եկամտահարկի գումարի վերադարձման դիմումը կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
  • Հարկային օրենսգրքում 2020 թվականի մարտի 6-ին կատարված փոփոխության համաձայն` այս ուսումնական տարվանից սկսած աշխատող ուսանողները կարող են ուսման վարձը վճարել եկամտահարկի հաշվին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատվել է մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունների ցանկը, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորելու դեպքում ուսանողը եկամտային հարկի…

    Եկամտահարկով ուսման վարձի փոխհատուցումը կկատարվի ուստարվա ավարտից հետո
  • ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: Օրինախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով: Նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, առաջարկում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի…

    Առաջին ընթերցմամբ ընդունվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն
  • ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է սահմանամերձ բնակավայրերում գործող և արտահանմամբ զբաղվող կազմակերպությունում և անհատ ձեռնարկատիրոջ մոտ, որպես վարձու աշխատող գրանցված անձանց եկամտային հարկը հարկման բազայի նկատմամբ սահմանել 10 տոկոս: Սարգսյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում: Մասնավորապես 2019 թվականի հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունված…

    Հայկ Սարգսյանն առաջարկում է սահմանամերձ բնակավայրերում գրանցված ոչ պետական աշխատողների եկամտահարկը սահմանել 10 տոկոս
  • ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրա եկամտահարկից նվազեցնել՝ 50 հազար դրամի չափով: Հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց՝ 43 կողմ, 78 դեմ և 2 ձեռնպահ…

    Աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը չմտավ ԱԺ օրակարգ
  • ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. «Այսօր շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը։ Ըստ այդմ՝ համատեղությամբ աշխատող քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվելու նաեւ երկրորդ…

    Շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ. Ուրիխանյան
  • Հայաստանում ամեն ընտանիքում ծնվող երրորդ երեխայի համար ընտանիքին տրվում է 1 միլիոն դրամ միանվագ աջակցություն։ ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը սա բավարար չի համարում ծնելիությունը խրախուսելու համար: Պատգամավորն առաջարկում է խրախուսանքի այլ միջոց։ Նա նշում է, որ ծնողների համար շատ ավելի օգտակար կլինի, եթե 1 տոկոսով նվազեցվի ամեն երեխայի ծննդից հետո նրա եկամտահարկի տոկոսը։ Այս առաջարկին…

    Պատգամավորն առաջարկում է ամեն ծնվող երեխայի հետ նվազեցնել ծնողի եկամտահարկը
  • Լեհաստանի սեյմը՝ պառլամենտի ստորին պալատը, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել իշխող պահպանողական կուսակցության մի նախագծի: Ըստ նախագծի՝ մինչև 26 տարեկան աշխատողները ազատվում են եկամտահարկից։ Օրինագծի նպատակն է կանխել երիտասարդների արտագաղթը դեպի ԵՄ այլ երկրներ։ Ըստ դրա՝ 18 տոկոս եկամտահարկից ազատվում են մինչև 26 տարեկան այն աշխատող երիտասարդները, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 22,500 ԱՄՆ դոլարը։

    Լեհաստանում մինչև 26 տարեկաններին ազատել են եկամտահարկից
  • Հունիսի 25-ին Ազգային ժողովի նիստի օրակարգում է նաև Հարկային օրենսգրքի փոփոխության քննարկումը։ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը իր ելույթի ժամանակ նշեց, որ ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու նախագծին։ Նա նշեց, որ չնայած իրենց պնդումներին, նոր նախագծում պահպանվել են եկամտահարկի համահարթեցման մասին դրույթները։ Դա նշանակում է, որ եթե հիմա բարձր աշխատավարձ ստացողներն ավելի բարձր տոկոսով հարկեր են վճարում,…

    ԲՀԿ-ն դեմ կքվեարկի համահարթ հարկման նախագծին
  • Հարկային օրենսգրքի փոփոխություններով պետությունը նախատեսում է եկամտահարկը համահարթեցնել՝ դարձնելով 23 տոկոս, որն էլ աստիճանաբար նվազելով պետք է հասնի 20 տոկոսի: Սակայն նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելը դեռ իրատեսական չէ, քանի որ մեծ հարկային ծախս կլինի պետական բյուջեի վրա: Այս մասին Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ…

    Պետությունը դեռ պատրաստ չէ աշխատավարձի չհարկվող շեմ սահմանելուն