եվրախորհուրդ

  • Եվրախորհրդարանը կոչ է անում նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

    Եվրախորհրդարանը կոչ է անում նոր պատժամիջոցներ Իրանի դեմ

    Եվրախորհրդարանը կոչ է անում նոր պատժամիջոցներ Իրանի դեմ՝ արձագանքելով ցուցարարների ճնշմանը:

  • Ադրբեջանի չի կատարել ՄԻԵԴ-ի 271 որոշում

    Ադրբեջանի չի կատարել ՄԻԵԴ-ի 271 որոշում

    Օրերս Եվրախորհուրդը տարածել է ՄԻԵԴ-ի ակնարկային զեկույցը, որում ասվում է, որ Ադրբեջանը 5-րդն է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները չկատարողների ցանկում։ Այս մասին Turan-ին ասել է փաստաբան Խալիդ Աղալիևը։ Նշվում է, որ Ադրբեջանի կողմից չկատարված են մնում ՄԻԵԴ 271 որոշումներ։ Հայաստանն ու Վրաստանը համեմատաբար ավելի ցածր ցուցանիշներ ունեն այս առումով․ համապատասխանաբար՝ 50 և 63 որոշում։

  • Հայաստան կգան ԵԽԽՎ համազեկուցողները

    Հայաստան կգան ԵԽԽՎ համազեկուցողները

    Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Կիմո Կիլյունենը և Բորիանա Աբերգը եռօրյա այցով՝ նոյեմբերի 3-5-ը կլինեն Հայաստանում։ Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ ԵԽԽՎ համազեկուցողները բարձր մակարդակի հանդիպումներ են ունենալու ՀՀ իշխանությունների, խորհրդարանական հանձնաժողովների անդամների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության, ինչպես նաև Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների հետ, դատական համակարգի ներկայացուցիչների, դիվանագետների և քաղհասարակության ներկայացուցիչների…

  • Վճռականորեն հրավիրում են միջազգային հանրության ուշադրությունը․ Թաթոյան

    Վճռականորեն հրավիրում են միջազգային հանրության ուշադրությունը․ Թաթոյան

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանի տարածքից հայկական բնակչության դեմ զինված հարձակումներին մասնակցում են վարձկաններ, ահաբեկչական խմբավորումների անդամներ: Դրանք Ադրբեջան տեղափոխված, ըստ աղբյուրների հիմնական մասի, հազարավոր վարձկաններ են, որոնց թվում կան նաև ԻԳԻԼ-ի հետ առնչություն ունեցողներ ու ըստ արձանագրված տվյալների՝ նրանք ուղարկվել են Թուրքիայի կողմից Լիբիայից ու Սիրիայի հյուսիսային…

  • ԵՄ երկրները կքննարկեն Բելառուսում տիրող իրավիճակը․ Շարլ Միշել

    ԵՄ երկրները կքննարկեն Բելառուսում տիրող իրավիճակը․ Շարլ Միշել

    Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ չորեքշաբթի՝ ժամը 12:00-ին, հրավիրում է Եվրամիության անդամ պետությունների գագաթնաժողով, որպեսզի քննարկվի Բելառուսում տիրող իրավիճակը։ «Բելառուսի ժողովուրդը իրավունք ունի որոշելու իր ապագան և ազատ ընտրելու իր ղեկավարին», – գրել է Միշելը։ Նա հավելել է, որ ցուցարարների հանդեպ բռնությունն անթույլատրելի է։ Հիշեցնենք, որ արդեն օրեր շարունակ…

  • ԵԽ առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է. ԱՀ ԱԳՆ

    ԵԽ առանձին պատգամավորների հայտարարությունն իրենց անձնական կարծիքն է. ԱՀ ԱԳՆ

    Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ի և Եվրախորհրդարանի պատգամավորների միաժամանկյա հայտարարություններին, որոնք վերաբերվում են Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհի կառուցմանը: «Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող ճանապարհի կառուցման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ և Եվրախորհրդարանի երեք պատգամավորների համաժամանակյա հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը` Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ…

  • Հայ խորհրդարանականները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ

    Հայ խորհրդարանականները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ

    Եվրոպական խորհրդարանի գործընկերների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով դեկտեմբերի 2-5-ը Բրյուսելում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանում…

  • Տուսկը չի միանում Լեհաստանի նախագահական մրցավազքին

    Տուսկը չի միանում Լեհաստանի նախագահական մրցավազքին

    Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ չի առաջադրվելու Լեհաստանի նախագահի պաշտոնում առաջիկա ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն հաջորդ տարվա գարնանը: «Խորը խորհրդածություններից հետո ես որոշում ընդունեցի չառաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում»,-Տուսկի խոսքը մեջբերել է Լեհական հեռուստատեսությունը: Եվրախորհրդի նախագահի խոսքով՝ ընդդիմությունը կարող է շահել նախագահական ընտրությունները, բայց դրա համար «հարկավոր է այնպիսի մի թեկնածու, որը դժվարին,…

  • Տուսկը պահանջում է Թուրքիայից վերջնական դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

    Տուսկը պահանջում է Թուրքիայից վերջնական դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում

    Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում և հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այս ուղերձով նա հոկտեմբերի 22-ին հանդես է եկել Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում: «ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում: Ոչ ոք մոլորության մեջ չէ այսպես կոչված հրադադարի հարցում»,-ասել է Տուսկը, որի ելույթը հեռարձակվել…

  • Քրիստիան Լագարդը՝ Եվրոպայի կենտրոնական բանկի նոր ղեկավար

    Քրիստիան Լագարդը՝ Եվրոպայի կենտրոնական բանկի նոր ղեկավար

    Եվրամիության գագաթնաժողովը հոկտեմբերի 18-ին Քրիստին Լագարդին հաստատել է Եվրոպայի կենտրոնական բանկի (ԵԿԲ) նոր ղեկավար: Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի մամուլի ծառայությունը: «Այսօր Եվրոպական խորհուրդը Քրիստին Լագարդին ութ տարի ժամկետով նշանակեց Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ»,-ասված է գագաթնաժողովում տարածված հաղորդագրության մեջ: Լագարդը Մարիո Դրագիին կփոխարինի 2019 թվականի նոյեմբերի 1-ից: Նրա թեկնածությունը ԵՄ-ի ղեկավարների հետ արդեն համաձայնեցված էր…

  • Էրդողանի հայտարարությունն անտեղի էր․ Եվրախորհրդի նախագահ

    Էրդողանի հայտարարությունն անտեղի էր․ Եվրախորհրդի նախագահ

    Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության վերաբերյալ Twitter-ում գրառում է արել։ Անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներինին՝ նա մասնավորապես նշել է. «Մեզ համար անընդունելի է, որ փախստականների գործոնը զենքի վերածեն և մեզ շանտաժ անելու համար օգտագործեն: Էրդողանի երեկվա հայտարությունն անտեղի էր»: Էրդողանը սպառնացել է Եվրամիության…

  • Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

    Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

    Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմագործողությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր և հայտարարություններ են հնչեցվել աշխարհի տարբեր կողմերից: Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովին քննարկելու են, թե արդյոք հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության առնչությամբ: «Պատժամիջոցները քննարկվելու են հաջորդ շաբաթ Եվրախորհրդում: Մենք անզոր չենք…

  • Դոնալդ Տուսկը կոշտ է արձագանքել Բորիս Ջոնսոնին

    Դոնալդ Տուսկը կոշտ է արձագանքել Բորիս Ջոնսոնին

    Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հայտնել է, որ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները «մեղադրանքների հիմար խաղեր չեն»։ «Բոր՛իս Ջոնսոն, խաղասեղանին մեղադրանքների ինչ-որ հիմար խաղի հաղթանակը չէ, որ դրված է: Խաղասեղանին Եվրոպայի և ՄԵծ Բրիտանիայի ապագան է, ինչպես նաև մեր ժողովրդի անվտանգությունն ու շահերը: Ձեզ հարկավոր չէ գործարք, ձեզ…

  • ԵՄ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում կլիմայի պահպանման ոլորտում

    ԵՄ-ն լուրջ քայլեր է ձեռնարկում կլիմայի պահպանման ոլորտում

    Եվրամիությունը մտադիր է միջազգային գործընկերներին «հավակնոտ» ռազմավարություն ներկայացնել կլիմայի պահպանման ոլորտում հաջորդ տարվա սկզբին: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը ՄԱԿ-ի գագաթնաժողովում: «Եվրոպան պետք է գնա ավելի հեռու և ավելի արագ: Եվրահանձնաժողովի ընտրյալ ղեկավարը «կանաչ պայմանագիրը» կներկայացնի իր պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում: Նա նաև առաջարկել է 2030…

  • Եվրախորհուրդը դատապարտել է քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը

    Եվրախորհուրդը դատապարտել է քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը

    Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման որոշումը։ Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել՝ խոր մտահոգություն արտահայտելով 3 քաղաքապետների պաշտոնանկման կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ այդ պաշտոնյաներն ընտրվել էին ժողովրդի ազատ կամքով և դիտորդների թվում էր նաև…