եվրահանգրվան
Նորվեգիան զենքեր է տրամադրել Ուկրաինային
Նորվեգիայի պաշտպանության նախարարությունն Ուկրաինային է տրամադրել 100 «Մինստրալ» զենիթահրթիռային համակարգեր և 2000 հակատանկային նռնականետեր։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զենքի տրամադրման խնդրանքով դիմել էր պաշտոնական Օսլոյին։
Վճռորոշ ճակատամարտը տեղի կունենա Դոնբասում․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթական ուղերձում խոսել է ռուսական կողմի ծրագրերի մասին։ Նա նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի վճռորոշ ճակատամարտը տեղի է ունենալու Դոնբասում ու մեկնարկելու է մոտ ապագայում։ Զելենսկիի խոսքով՝ ռուսական կողմը ցանկանում է վերջնականապես քանդել Դոնբասը։ Նա շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի այն գործընկերներին, որոնք իրական աջակցություն են ցուցաբերում իրենց, բայց քննադատել է…
ԵՄ-ն ևս 500 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային
Եվրամիությունը 500 միլիոն եվրոյով ավելացրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունից։ Ժոզեպ Բորելն ասել է, որ պատերազմի առաջիկա մի քանի շաբաթները վճռորոշ են լինելու։ Բորելը նշել է, որ պետք է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային, որով երկիրը կպաշտպանի իրեն։
Երևանից պատվիրակություն է մեկնել Թբիլիսի
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հրավերով պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք է այցելել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջից։ Ուժեղ քամին Երևանում ու մարզերում վնասներ…
Ֆրանսիան նախագահ է ընտրում․ Մակրոնն ընդդեմ Լե Պենի
Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 10-ին, մեկնարկեցին նախագահական ընտրությունները, որին մասնացում են 12 թեկնածուներ։ Այսօր կայանալու է ընտրությունների առաջին փուլը։ Այս մասին գրում է France24-ը։ Թեկնածուներն ունեն ամենատարբեր քաղաքական հայացքները՝ կոմունիստներից մինչև ծայրահեղ աջ կողմնորոշմամբ թեկնածուներ։ Սակայն գործող նախագահ Էմանուել Մակրոնի գլխավոր մրցակիցը և այս ընտրությունների ֆավորիտը համարվում է «Ազգային միասնություն» կուսկացության առաջնորդ Մարի Լե Պենը։ Ընտրությունների…
Ռուսաստանի հետ ցանկացած հավանական գործարք կդրվի հանրաքվեի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղական լրատվամիջոցին հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման մասով խաղաղ բանակցություններում ձեռք բերված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ժողովրդին՝ հանրաքվեի ձևով։ Նրա խոսքով, եթե ժողովուրդն աջակցի իր որոշումներին, ապա ինքը պատրաստ է անել անհրաժեշտը։ Զելենսկին ասել է նաև, որ անհրաժեշտ է իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, քանի…
ԵՄ հատուկ ներկայացուցիչը գալիս է Հայաստան՝ առարկայական բանակցությունների
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է հենց Կլաարը։ Նա նշել է, որ իր հետ լինելու են նաև ֆրնասիացի դիվանագետներ։ Կլաարը գրել է, որ առաջիկա օրերին նրանք առարկայական բանակցություններ կվարեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների հետ։ Good to be back in…
Եվրասկեպտիկների մի կատեգորիա կա, որ Հայաստանից գաղափար չունեցող գավառամիտներն են
Ես եվրասկեպտիկ ընկերներ ունեմ, որոնք, պատմական գործընթացները հաշվի առնելով, ինչ-որ հիմքերի վրա ձևավորված մոտեցում ունեն, սակայն դա իրենց չի սահմանափակել, որ լայնախոհ լինեն: Իրենց եվրասկեպտիզմը ունի չափեր և որքանով նկատում եմ, բավականաչափ փոխվել է վերաբերմունքը դեպի դրական ու վստահ եմ, որ ավելի կխորանա: Ի դեպ, իրենց էլ շնորհակալ կարելի է լինել, որ միևնույն է կպահեն…
Covid-19-ի 6 «տեսակներ». DAILYMAIL
Կորոնավիրուսը լինում է վեց տարբեր դրսևորումներ և յուրաքան չյուրն ունի սիմպտոմների համապատասխան ձևեր։ Այս մասին գրում է dailymail-ը՝ հղում անելով Լոնդոնի Քինգ քոլեջի ուսումնասիրություններին։ Լոնդոնի Քինգ քոլեջը «Կորոնավիրուսի ախտանիշների ուսումնասիրություն» հավելվածի միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա՝ պացիենտների նախնական սիմպտոմների մշակմամբ, հնարավոր է դառնում կանխատեսել վարակակիրը հոսպիտալացվելու է, թե ոչ։ Հավելվածի միջոցով, մարտ և ապրիլ ամիսներին…
Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրեց երեք նախարարների
Euronews-ը գրում է, որ Բուլղարիայի վարչապետը աշխատանքից հեռացրել է երեք նախարարների՝ մեկ շաբաթ տևած հակամրցակցային բողոքի ցույցի պատճառով: Չորեքշաբթի օրը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հեռացրեց իր ամենաազդեցիկ նախարարներից երեքին՝ ֆինանսների, էկոնոմիկայի և ներքին գործերի, մեկ շաբաթ տևած բողոքի ակցիաները չդադարելու արդյունքում՝ պահանջելով իրենց սեփական հրաժարականը: Սակայն Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հավաքված հոծ բազմությունը կշարունակի բողոքի ցույցը,…
Բրիտանիայի Թագուհու կողմից ասպետի կոչում է ստանալու 100-ամյա կապիտանը
Բրիտանական բանակի վետերանը, ով հայտնի է առողջապահության ոլորտի աշխատակիցների համար գումար հավաքելով, նշում է 100-ամյակը։ Կորոնավիրուսային պայքարի օրերին «առաջնագծում մարտնչող» բուժաշխատողների համար ավելի քան 41 միլիոն դոլլար նվիրաբերած բրիտանացի 100-ամյա վետերանը, ուրբաթ օրը պատրաստվում է ասպետի կոչում ստանալ թագուհի Եղիսաբեթ II-ի կողմից։ Այս առթիվ Թոմ Մուրը ասել է, որ այդ իրադարձությունը կդառնա իր կյանքի ամենահիշարժան…
Իսպանիան հարգանքի տուրք է մատուցել համաճարակի պատճառով զոհվածների համար
Այսօր` 16.07.2020, Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արքայական զույգի գլխավորությամբ տեղի է ունեցել համաճարակի պատճառով զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու ազգային արարողությունը, որտեղ թագավոր Ֆիլիպ VI-ն հանդես է եկել ցավակցական ելույթով։ Արարողությանը մասնակիցների թիվը շուրջ 500-ն էր, ներկա էին կառավարության անդամները և երկրի յուրաքանչյուր շրջանի բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև՝ Ուրսուլա վոն դեր Լեյենը, Չարլզ Միշելը և Դեյվիդ Սասոլին՝…
Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել է 31 միգրանտների թուրքական բեռնատար մեքենայում
Գերմանիայի ոստիկանությունն ու մաքսային ծառայություն իրականացնողները երեքշաբթի օրը Չեխիայի հետ սահմանի մոտ հայտնաբերել են 31 միգրանտների, որոնք թաքնված էին թուրքական համարանիշ ունեցող սառեցվող բեռնատարի ներսում: Գերմանիայի MDR հանրային հեռուստաալիքի հաղորդմամբ, բոլոր միգրանտները եղել են տղամարդիկ՝ 18-ից 47 տարեկան։ Նրանք եկել էին Թուրքիայից, Սիրիայից, Իրանից և Իրաքից: Բեռնատարի վարորդը Թուրքիայի 57-ամյա քաղաքացի էր, որը բերման է…
Ֆրանսիայի վարչապետ սկսում է ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարը
Ֆրանսիայի նորանշանակ վարչապետ Ժան Կաստեքսը Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտնել է կառավարության նոր քաղաքականության մասին, որտեղ առաջնահերթությունը տրվում է անջատողականության դեմ պայքարին։ Վարչապետը հավաստիացրել է, որ իր առջև դրված խնդիրներից առաջնային է համարվում Ֆրանսիայի աշխարհիկության ապահովումը՝ վերացնելով ծայրահեղական իսլամիզմն իր բոլոր դրսևորումներով:














