fbpx
Իկոնիկ

Mirae Paris. Փարիզյան իրական շիկը փոխանցող բրենդ

Mirae բրենդի հիմնադիրները երեքն են. Տառա Ժարմոնը, Կամիլա Ժարմոնը և Էդիթ Կաբանը։

Կամիլան գլխավորում է մարքեթինգի բաժինը, Էդիթը զբաղվում է դիզայնով, իսկ Տառան ընդհանուր հետևում է ամենին։

View this post on Instagram

@musesuniform in our Mona pants ♥️

A post shared by miræ (@miraeparis) on


Բրենդի կոնցեպտը կայանում է ազատության, ինքնավստահության, արդարության և ինքնակամության մեջ։

Ինչպես ցանկացած իրական նորաձևության ատելյե Mirea-ի ստուդիայում պատերը ծածկված են տարբեր գծանկարներով և կտորներների նմուշներով: Mirea-ի թիմը հաճախ տարբեր դիզայններ է ստեղծում և փորձարկում, նախքան դրանք իրականացնելը:


Հագուստների հիմնական մասը կազմում են զգեստները, որոնք իդեալական են թե՛ առօրյա կյանքի, թե՛ երեկոյան զբոսանքի կամ խնջույքների համար։ Պարելու սիրահարների համար հիանալի ընտրություն է՝ հարմարավետության և գույների շնորհիվ։ Բրենդի ոճը կարելի է ներկայացնել այսպես. 50-ականների էսթետիկա, 70-ականների տրամադրություն և 2020-ի հարմարավետություն։


Կարելի է նշել Mirea-ի մի քանի իկոնիկ զգեստներ.

Francesca

Այս զգեստը ամենահաջողն է ընդգծում բրենդի ձեռագիրը։ Կանացի ձևվածքը, գունավոր կոճակները առանձնացնում են այս զգեստը մյուս մոդելներից։

Victoria Coeur

Զգեստի սրտաձև պրինտը հաղորդում է այս մոդելին ռոմանտիկ, վալենտինյան և ֆլիրտային տեսք։

Chloé Vichy

Այս մոդելը պատրաստված է քաթանից (linen) և կատարյալ տարբերակ է ամռանը կրելու համար։ Այն հիշեցնում է հարավային Ֆրանսիայում գտնվող որևէ լողափ, պիկնիկ, ամառային արձակուրդներ։

Françoise

1940-ականների ոճի այս զգեստը պատրաստված է 100% մետաքսից: Այս կարծես բաղկացած լինի երկու մասից՝ տոպից և կիսաշրջազգեստից, բայց իրականում միասին է կարված։

Երիցուկներով պրինտը զգեստին հաղորդում է անհոգ ամառային տրամադրություն։

Aurore Ciel

Այս մոդելը մետաքսե կրեպից է ստեղծված։ Թեթև և թրթռուն է։ Կատարյալ է ամառվա համար:

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ