Գովազդ

Եվրոպական հանձնաժողով

  • Արմեն Գրիգորյանի հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյին

    Արմեն Գրիգորյանի հանդիպել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյին

    Հուլիսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) ֆրանսիացի պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում «La République en Marche» կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին: «Կողմերը քննարկեցին ՀՀ և ԵՄ միջև համագործակցության շարունակական զարգացման ուղղությամբ տարբեր մակարդակներում իրականացվող աշխատանքները։…

  • ՄԱԿ-ը դրամական օգնություն է տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստանում բնակվողներին

    ՄԱԿ-ը դրամական օգնություն է տրամադրում Արցախից տեղահանված և Հայաստանում բնակվողներին

    ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ), համագործակցելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, մեկնարկել է դրամական օգնության ծրագիր Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղահանված մարդկանց համար՝ մինչև հունիսի վերջ նրանց սննդի կարիքները հոգալու նպատակով: «Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) անապահով մարդկանց աջակցություն է տրամադրում Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության…

  • Դեսպան Աննա Աղաջանյանը հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահին

    Դեսպան Աննա Աղաջանյանը հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահին

    Բելգիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը մայիսի 11-ին իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Պաշտոնական արարողության շրջանակներում ունեցած կարճատև զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների արդի վիճակի և հեռանկարների վերաբերյալ։ https://www.facebook.com/ArmEmbBelgium/posts/2980453032276293

  • Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը․ Արցախի ԱԳՆ

    Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը․ Արցախի ԱԳՆ

    Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի…

  • Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին

    Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին

    ՀՀ 3-րդ նախագահի գրասնեյակը գրառում է կատարել Facebook-ում: Նրանք հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ Արևելյան գործընկերության տեսակոնֆերանսին «ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա…

  • Միջազգային տեսամարաթոնը մոտ 8 մլրդ եվրո կհավաքագրի կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար

    Միջազգային տեսամարաթոնը մոտ 8 մլրդ եվրո կհավաքագրի կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար

    Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ աշխարհի մի քանի երկրների ղեկավարներ միջազգային տեսամարաթոն են կազմակերպել, որպեսզի առնվազն 7,5 մլրդ եվրո հավաքագրեն կորոնավիրուսի պատվաստանյութի և դեղամիջոցի մշակման համար։ Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան և Սաուդյան Արաբիան։ Նախաձեռնության նպատակն է առաջիկա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում հավաքագրել նշված գումարը։ Եվրոպական հանձնաժողովի…

  • Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից

    Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել լիցենզիայից

    ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Հարգելի քաղաքացիներ, Երեկ որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից, չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: 2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում…

  • ՀՀ կառավարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում․ զեկույց

    ՀՀ կառավարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում․ զեկույց

    Եվրոպական հանձնաժողովը փետրվարի 10-ին հրապարակել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP+)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին զեկույց:  Նշենք, որ այս կառույցը ԵՄ-ում պատասխանատու է օրենսդրական առաջարկների, որոշումների կատարման, ԵՄ պայմանագրերի կատարման և ամենօրյա գործունեության պլանավորման համար։ Զեկույցում կա նաև հատված, որը վերաբերում է Հայաստանին։ Ըստ դրա՝ 2018-ի Թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանը ստանձնել…

  • Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

    Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը կարևորել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են մեր երկրում եվրոպական գործընկերների…

  • Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչին

    Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչին

    Սեպտեմբերի 19-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գործընկերության համապարփակ շրջանակը: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանն արժևորում է ԵՄ կողմից…

  • Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

    Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Օգտվելով հանդիպման պատեհ առիթիվ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է տիկին Անդրեա Վիկտորինին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակվությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր աշխատանք դիվանագիտական առաքելությունն իրականացնելու ընթացքում: Փոխվարչապետը…

  • Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

    Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորhավորում եմ Ձեզ Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարումը՝ որպես Եվրոպական հանձնաժողովի առաջին կին նախագահ, կնշանավորվի Եվրոպական միության նոր վերելքով: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը Եւրոպական միության հետ այսօր…

  • ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ ԱԳ փոխնախարար

    ՀՀ-ն բարձր է գնահատում ԵՄ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ ԱԳ փոխնախարար

    Բրյուսելում ապրիլի 11-ին տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի, Արտաքին գործողության եվրոպական ծառայության, ԵՄ անդամ և գործընկեր պետությունների ներկայացուցիչներ: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Հանդիպումը կայացավ ԱլԳ…

  • Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները

    Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել. Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները

    Նիկոլ Փաշինյանը մարտի 5-ին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հանձնաժողովի «Բերլեմոն» շենքում: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել և կարևորել այն Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընթացքն ու հեռանկարները քննարկելու համատեքստում: Եվրոպական հանձնաժողովի նախագահը նշել է` Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները ոգևորիչ են, և…

Գովազդ