երաժշտություն
«Կաքավիկ»․ Գարիկի ու Սոնայի նոր համատեղ աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը կրկին համատեղ աշխատանք են ներկայացրել երաժշտասեր հանրությանը։ Այս մասին տեղեկանում ենք Պապոյանի Youtube-ի էջից, որտեղ հրապարկվել է նրան նոր աշխատանքի՝ «Կաքավիկի» տեսահոլովակը։ Նշենք, որ երգի օրիգինալ տարբերակը պատկանում է Կոմիտաս Վարդապետին։
«Կաթիլ» խումբը վաղը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Կաթիլ» երաժշտական խումբը վաղը կներկայացնի իր առաջին ձայնասկավառակը, որը կոչվում է «Ակներ»։ Այս մասին տեղեկանում ենք խմբի Facebook-ի էջից։ Նշվում է, որ շնորհանդեսի տոմսն ու ձայնասկավառակը միասին կազմում են 10 հազար դրամ։ Խումբը հայտնել է նաև, որ սկավառակը թողարկվել է սահմանափակ՝ 100 օրինակով։ Նշենք նաև, որ խումբը հռչակ ձեռք բերեց «Կուզիմ» երգով, որը ներկայացնում ենք…
Բացառիկ համերգ. լեգենդար Միշա Մայսկին կնվագի Ֆիլարմոնիկի հետ
Արամ Խաչատրյան համերգասրահում փետրվարի 28-ին տեղի կունենա բացառիկ համերգ․ Լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին հանդես կգա Ֆիլարմոնիկի հետ՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային ֆիլարմոնիկ նվագախմբի Facebook-ի էջից։ «Նրա ձեռքերում թավջութակը մարդկային ձայնով է երգում։ Նրա կյանքի ուղին այնպիսին է, որ կբավարարեր 2 կյանքի համար։ Բեմի վրա նա ասես արևելյան կախարդանք լինի, իսկ…
PROJECT LA-ն ներկայացրել է երգ՝ նվիրված պատերազմում անմահացած հերոսներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երաժշտական PROJECT LA նախագիծը ներկայացրել է նոր կատարում։ Այս անգամ խումբը երգ է նվիրել նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին։ Ստեղծագործությունը կոչվում է «Ռեքվիեմ»։ Բառերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, Երաժշտությունը՝ Լևոն Արևշատյանը, կատարում է Գոռ Սուջյանը։
«Ազատություն»․ Clocker-ը ներկայացրել է իր նոր երգը
Clocker այլընտրանքային ռոք խումբը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը։ «Ազատություն»․ այսպես է կոչվում Clocker-ի նոր երգը, որի տեսահոլովակը արդեն հասանելի է խմբի Youtube-յան ալիքում։ Երգի անիմացիայի հեղինակը Վահրամ Մելիքջանյանն է։ Clocker-ի հիմնադիրն Ալբերտ Իսահակյանն է։
Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է
Այսօր մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է. ծնվել է 1939 թ. Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ.Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանիդասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր,…
Նախարար Դումանյանը հանդիպել է երաժշտահամերգային կազմակերպությունների ղեկավարների հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող համերգային կազմակերպությունների տնօրենների և գեղարվեստական ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄԱՆ պաշտոնական կայքից։ Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ հանդիպման նպատակը ճանաչողական բնույթ ունի՝ ծանոթանալու երաժշտարվեստի ոլորտի պատասխանատուների հետ: «Ինձ համար հաճելի է…
Կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց նաև «Գրեմմին»
Կորոնավիրուսը ևս մեկ իրադարձության հետաձգման պատճառ հանդիսացավ։ Rolling Stone պարբերականի հաղորդմամբ՝ երաժշտական հեղինակավոր «Գրեմմի» մրցանախաբաշխությունը Կալիֆոռնիայում COVID-19-ի սրման պատճառով հետաձգվել է։ Այն պետք է կայանար հունվարի 31-ին։ Նշվում է, որ հայտնի չէ, թե կոնկրետ որ օրը կանցկացվի մրցանակաբաշխությունը, բայց հայտնի է, որ կա մտադրություն այն մարտին անցկացնելու։
SOAD-ը երգեր է թողարկել՝ նվիրված Արցախում տեղի ունեցող պատերազմին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հռչակավոր երաժիշտ, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ 15 տարվա մեջ առաջին անգամ խումբը 2 նոր երգ է թողարկել։ «Երգերը կոչվում են «Պաշտպանենք մեր հողը» ու «Հումանոիդների ցեղասպանություն», որոնք պատմում են մեր մշակութային հայրենիքներում՝ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող բարդ ու դժվարին պատերազմի մասին», – գրում է Թանկյանը։ Երաժիշտը նշում…
Երաժշտական և արվեստի դպրոցների համար 2020 թ. ձեռք է բերվել 69 երաժշտական գործիք. ԿԳՄՍ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի շրջանակում ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրվել են երաժշտական գործիքներ: Երաժշտական գործիքների բաշխումը հիմնված է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցներում մի շարք առաջատար մասնագետների իրականացրած լսումների արդյունքների, ինչպես նաև մարզերում մշակութային կրթության համաչափության ապահովման սկզբունքի վրա: Երաժշտական գործիքները տրամադրվում են արվեստի…
Թաթան ու 3.33 ռեփ խմբի տղաները համատեղ երգ են թողարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երգիչ Թաթա Սիմոնյանը ու 3.33 ռեփ խումբը՝ մասնակցությամբ Ֆելիքս Խաչատրյանի և Նարեկ Հովսեփյանի, համատեղ կատարում են թողարկել։ Երգը կոչվում է «Ձյունը հալել էր»։ Երգի տեսահոլովակն արդեն իսկ հրապարակված է Youtube-ում։ Երգի բառերի ու երաժշտության հեղինակը Թաթա Սիմոնյանն է, բացառությամբ ռեփի հատվածի, որի հեղինակը 3.33-ի տղաներն են։ Տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, իսկ երգի գործիքավորումն իրականացրել…















