Երասխ
Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը կապված է նրա ապագա պաշտոնավարման հետ. Անդրանիկ Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ Վաղարշակ Հարությունյանի հրաժարականը կապված է նրա ապագա պաշտոնավարման հետ։ «Արայիկ Հարությունյանը այսօր ներկայացրել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին՝ պարոն Կարապետյանին, Վաղարշակ Հարությունյանը դրանից մեկ օր առաջ հրաժարականի դիմում էր գրել, և դա կապել Երասխի դեպքերի հետ՝ պարզապես իմաստ չունի: Երասխի դեպքերը այդքան էլ թեժ չեն, ինչպես ներկայացնում են ընդդիմադիր դաշտի…
ԱՄՆ դեսպանությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին գրանցվող միջադեպերով
Հուլիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի հետ կապված հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Դեսպանությունը մտահոգություն է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերի կապակցությամբ․ «Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով: Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական…
Մի հատ կողմնորոշվեք, թե էս կրակոցների դեպքում դուք կրակողների՝ ո՞ր կողմից եք, է՞ս, թե՞ էն. Մեհրաբյան
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրառում է կատարել Facebook-ում և անդարդարձել է հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակին․ «Վարք եւ գործք ավանակաց Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում, Եվլախ թուդեյում, Մեյդան գազեթիում, Բեշ քանալում, Միլլեթ գազեթիում եւ մնացյալ ղառղառների հավաքատեղի-աղբակույտ եվլախներում կռռոցի, մաղձի, հեգնանքի, բերանի 3D-ճոռթածության բայրամ-մրցույթ-փառատոն-վակխանալիա է, կարծես էս ամենն իրենց չի վերաբերվում, թե բա…
Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում
Հուլիսի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ): «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար…
Երասխի համայնքապետը բեկորային վնասվածք է ստացել
Ինչպես արդեն հայտնի է դարձել, երեկ՝ հուլիսի 19-ին, ժամը 23:30-ի սահմաններում Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հակառակորդի հետ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել էր։ Նշված դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի ութերորդ կայազորային քննչական բաժնում։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ վերոնշված ժամին Օղիկյանը գտնվել է մարտական դիրքում ու փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է…
Դեսպաններին տարեք Երասխ, թող տեղում ծանոթանան իրավիճակին․ Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը իշխանություններին կոչ է արել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին տանել Երասխ ու տեղում ծանոթացնել իրավիճակին։ Այս մասին հայտարարությունը Մարուքյանը տարածել է Facebook-ի իր էջում։ «Թող տեղում իրավիճակին ծանոթանան և իրենց մայրաքաղաքներում զեկուցեն, որ ագրեսոր Ադրբեջանը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ է ոտնձգում», – նշել է քաղաքական գործիչը: Հիշեցնենք, որ երեկ ժամեր…
Հակառակորդի կողմից վիրավորում ստացած Երասխի համայքապետը վիրահատվել է
Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով երեկ թևից վիրավորվել ադրբեջանական ԶՈւ-ի արձակած կրակոցներից, վիրահատության է ենթարկվել ու այժմ լավ է զգում իրեն, ամեն ինչ նորմալ է։ Այս մասին ArmenPress-ին ասել է Օղիկյանի հորեղբորորդին։ Համայնքապետի հարազատը չի կարողացել նշել, թե Օղիկյանը դեռևս որքան կմնա հիվանդանոցում։ Նշվում է, որ նա գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։
Ֆրանսիայի դեսպանը Երասխի դեպքերի հետ կապված աջակցեց Հայաստանին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երեկ երեկոյից մինչև ուշ գիշերը հայ հասարակությունը լարված ժամեր ապրեց, քանզի սրվել էր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, որտեղ ադրբեջանական ԶՈւ-ն ագրեսիվ վարքագիծ էր դրսևորում ու գնդակոծում էր հայկական դիրքերը։ Բնակաբար, հայկական Զինված ուժերն իրականացնում էին հակազդող գործողություններ։ ՀՀ ԶՈւ-ն հայտարարում է՝ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու Ինչպես պարզվեց, հայ ժողովրդի հետ միասին…
Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանի իրադրության վերաբերյալ, որում ասվում է. «Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն…
Երասխ-Երևան մայրուղու ավտովթարի հետևանքով 1 զինծառայող է մահացել
Հուլիսի 12-ին Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել և մանրամասներ է հայտնում է, որ Երասխ-Երևան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 1 զինծառայող հոսպիտալացման ճանապարհին մահացել է, ևս 5-ը վնասվածքներով հոսպիտալացվել են: «Ըստ այդմ, հուլիսի 10-ին ժամը 2-ի սահմաններում Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կիլոմետր հատվածում Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայողն իր կողմից վարած «Օպել Աստրա» մակնիշի…
Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի հողային զանգվածի փլվածքի հետևանքները վերացվել են
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 330+510-րդ կմ-ին հողային զանգվածի փլվածքի հետևանքները վերացվել են, և ճանապարհահատվածը երկկողմանի երթևեկելի է։ https://www.facebook.com/armroad.am/photos/a.193972847387084/4009313555852975/?type=3
Քարաթափում Մեղրիի լեռնանցքում․ ճանապարհը երկկողմանի փակ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մայիսի 15-ին Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 356+500 հատվածում (Մեղրիի լեռնանցք) տեղի է ունեցել քարաթափում՝ 1000 խորանարդ մետր ծավալով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության Facebook-ի էջից։ Նշվում է, որ ճանապարհահատվածը երկկողմանի փակ է։ Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից կողնակով կատարվում է երթևեկության կազմակերպումը և ճանապարհի մաքրումը։ https://www.facebook.com/armroad.am/posts/3904031453047853?__cft__%5B0%5D=AZXOKMLTYnO4b6YES5aRuxE3LdwjyxXB32pPNtTHHMoBTTbeUjj1wyBZlbL9PzuWErE3ei7VOc14PY33xLW_i4uuE6sxAlA_wKfkNTMKLbHiuVj5g7XBQqyhMQmVP6VkBe-JRkdxUjuT5NVH-AyXIWvUn4A7SIvWuMMechbHmL1EBQ&__tn__=%2CO%2CP-R
Ավտովթար Երևան-Երասխ ճանապարհի․ կա 1 զոհ ու 5 վիրավոր
Ապրիլի 1-ին, ժամը 17.20-ին, Երևան-Երասխ ճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մազդա» և «Մերսեդես » մակնիշի ավտոմեքենաներ, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ «Մազդայի» 40-ամյա վարորդ Մհեր Ռաշոյանը մահացել է, իսկ չորս ուղևորները և «Մերսեդեսի» 33-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը…
Նոյեմբերի 9-ին խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակին Երասխում հուշատախտակ է բացվել
Դեկտեմբերի 12-ին, Երասխում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակին հուշատախտակ է բացվել ։ Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կտեղադրվի ։ Հիշեցնենք, Նոյեմբերի 9-ին` ժամը 18:00 -ի սահմաններում, Ադրբեջանի տարածքից արձակված կրակից Հայաստանի Հանրապետության օդային տարածքում խոցվեց ռուսական Մի-24 ուղղաթիռ։ Անձնակազմի անդամներից երկուսը զոհվեցին, մեկը` վիրավորվեց:













