Երգիչ
Իգոր Սարուխանովը գաղտնի ամուսնացել է յոթերորդ անգամ
Երգիչ Իգոր Սարուխանովն aif.ru-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ կրկին ամուսնացել է։ 66-ամյա արտիստի ընտրյալը դիզայներ Լեսյա Սադովսկայան է։ «Նա հաջողակ մոդելավորող է, հագուստի դիզայներ: Վերջին տարիներին նա ինձ համար զգեստներ կարել։ Անցյալ տարվա նոյեմբերին ես նրան ամուսնության առաջարկ արեցի, եւ դեկտեմբերի 26-ին մենք ամուսնացանք Մոսկվայում»,- կիսվել է Սարուխանովը։ Սա երգչի յոթերորդ ամուսնությունն է։ 2022…
Քանյե Ուեսթի մոմե արձանը Մադամ Տյուսոյի թանգարանից հեռացվել է
Մադամ Տյուսոյի թանգարանն իր ցուցադրությունից հանել է ռեփ կատարող, պրոդյուսեր և դիզայներ Քանյե Ուեսթի մոմե արձանը, որը տեղադրված էր Քիմ Քարդաշյանի արձանի հետ միասին։ Mirror-ը գրում է, որ լոնդոնյան թանգարանի աշխատակիցները հանել են արձանն այն բանից հետո, երբ հյուրերից և այցելուներից բազմաթիվ բողոքներ են ստացվել, իսկ թանգարանի ղեկավարությունը հետևել է հյուրերի և հանրության ցանկությանը, թե…
Երգիչ Հայկոն հետմահու պարգևատրվել է Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ-երգահան Հայկոն հետմահու պարգևատրվել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով: «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով և Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի…
Փարիզում համերգի ժամանակ բեմի վրա մահացել է երգիչ Միքաբենը
Երգիչ Մայքլ Բենջամինը, ով հայտնի է Միքաբեն կեղծանունով, անսպասելիորեն մահացել է համերգի ժամանակ, հայտնում է The Guardian-ը։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին. ելույթի ժամանակ երգիչը նոպա է ունեցել և բեմից հեռանալիս ընկել է: Համերգի կազմակերպիչների խոսքով՝ Բենջամինը մահացել է՝ հակառակ շտապօգնության ծառայությունների ջանքերին։ Նա 41 տարեկան էր։ Ողբերգական դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում։…
Բաքվում չեղարկվել է Հայաստանին աջակցած ուկրաինացի երգչի համերգը
Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխը, ում համերգը նախատեսված էր դեկտեմբերի 10-ին Բաքվում, իր ինստագրամյան էջում Հայաստանին աջակցելու կոչ է հրապարակել։ Դրանից հետո սոցիալական ցանցերը սկսեցին կոչեր գրել նրա համերգը չեղարկելու համար։ Որոշ ժամանակ անց iTicket. az-ը, որը վաճառել է Մաքս Բարսկու համերգի տոմսերը, դադարեցրել է տոմսերի վաճառքը։ Ընկերությունից հայտնել են, որ համերգը չեղյալ է հայտարարվել։
Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ մտադիր է որպես դերասան հանդես գալ թատրոնում
55-ամյա երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտնել է, որ նախատեսում է որպես դերասան հանդես գալ Ազգերի թատրոնում։ Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ Արտիսը ներկա է գտնվել «Կորշ» մրցանակաբաշխությանը, որտեղից կիսվել է լուսանկարներով։ Կադրերի նկարագրության մեջ կատարողն ասել է, որ կցանկանար մշակութային հաստատության բեմում հանդես գալ ոչ միայն որպես երգիչ, այլ նաև որպես բեմադրություններից մեկի մասնակից։
Ռիկի Մարտինի եղբորորդին ոստիկանություն բողոք է ներկայացրել երգչի դեմ
Երգիչ Ռիկի Մարտինի եղբոր որդին՝ Դենիս Յադիել Սանչեսը, սեռական ոտնձգության վերաբերյալ բողոք է ներկայացրել նրա դեմ՝ ֆիզիկական և հոգեբանական ոտնձգության հայցի մերժումից հետո։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Սան Խուանի ոստիկանության ներկայացուցիչ Էդվարդ Ռամիրեսը նշել է, որ երգչի դեմ դիմումը ներկայացվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 9-ին։ Հրատարակությունը նշում է, որ դիմումատուի մասին տեղեկատվությունը չի հրապարակվել…
Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ժամանել է Հայաստան: Երգիչ Սևակ Ամրոյանը «Ինստագրամ»-ի story բաժնում լուսանկար է հրապարակել Սերժ Թանկյանի հետ՝ հետևյալ գրառմամբ. «Բարի գալուստ տուն, եղբայր»: Հայաստանում սեպտեմբերի 5-10-ը կանցկացվի STARMUS VI փառատոնը, որին մասնակցելու է նաև Սերժ Թանկյանը:
Մահացել է երգիչ Պիեռ Նարցիսը
46 տարեկանում մահացել է ռուս երգիչ Պիեռ Նարցիսը, այս մասին հայտնել է նրա կինը՝ Վալերյա Կալաչևան։ «Շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, դուք հավերժ կլինեք մեր սրտերում և աղոթքներում: Շնորհակալություն քեզ հրաշալի դստեր համար: Ես քեզ հանձնում եմ ձեր Ամենակարող հոր ձեռքը: Բարություն, խաղաղություն և սեր»,- գրել է Կալաչևան։ Նա չի նշել…
Բիբերը հայտարարել է, որ Հիսուսը խաղաղություն է պարգևել իրեն
Ջասթին Բիբեր հայտնել է, որ իր հավատքը Հիսուսի հանդեպ օգնել է հաղթահարել վերջին շրջանում ունեցած առողջական խնդիրները: Հանգստյան օրերին աստղը հայտնել էր դիմային կաթվածի մասին։ Հայտարարությունը հաջորդել էր նրա երեք շոուների հետաձգմանը։ «Ես գիտեմ, որ այս փոթորիկը կանցնի, և միևնույն ժամանակ ես գիտեմ, որ Հիսուսն ինձ հետ է»,- գրել էր Բիբերն Instagram-ում։ 28-ամյա երիտասարդը շաբաթ օրն ասել էր,…
Ջասթին Բիբերը խոսել է իր հիվանդության մասին
Երգիչը պարզաբանել է, որ ծանր հիվանդության պատճառով դադարեցրել է իր շրջագայությունը աշխարհով մեկ։ «Ամեն ինչ արեցի, որ ապաքինվեմ, բայց հիվանդությունս առաջադիմում է»,- անկեղծացել է Բիբերը։ Նա հայտարարել է, որ իր դեմքի կեսը կաթվածահար է եղել՝ աստղը չի կարողացել բացել աջ աչքն ու ժպտալ։ «Սա բավականին լուրջ է, ինչպես տեսնում եք: Կցանկանայի որ, չլիներ: Մարմինս ինձ…
Ֆորշին միկրոինսուլտ է ստացել․ նա հիվանդանոցում է
Համացանցում տեղեկություններ էին սկսել շրջանառվել, որ հայ հայտնի երգիչ Ֆորշը (Վահան Գևորգյան) սրտի կաթվածով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Ֆորշի որդին՝ Արեգ Գևորգյանը, Armenpress-ին ասել է, որ երգիչն իրեն լավ է զգում։ Նա նշել է, որ միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չէ ու կանցնի՝ առանց հետքեր թողնելու։ Լրատվականը, հղում կատարելով Գևորգյանների ընտանիքին մոտ կանգնած իր…
Ես միշտ շեշտել եմ, որ դերասանուհի եմ, ով երգում է․ Նազիկ Բաղդասարյան
Azat TV-ին զրուցել է դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի հետ։ – Նազիկ, դուք մասնագիտությամբ դերասանուհի եք, բայց վերջերս հաճախակի հանդես եք գալիս որպես երգչուհի, ինչպե՞ս դա ստացվեց: – Երգել միշտ եմ երազել, նույնիսկ, երբ փոքր երեխա էի: Հետո ընդունվեցի թատրոն որտեղ երգն ու պարը շատ-շատ էր իմ կյանքում, բայց դա ինձ համար քիչ էր: Տանը բալիկիս քնեցնելիս…
Ինձ հետ մնա․ Վահագ Ռաշի նոր երգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր ստեղծագործությունը․ «Ինձ հետ մնա»։ Երգի խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է, իսկ երաժշտության հեղինակը Վահագ Ռաշը։ Երգի տեսահոլովակն արդեն հասանելի է Ռաշի Youtube-ի պաշտոնական ալիքում։
Հոսպիտալացրել են Դիմա Բիլանին
Կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել է ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը։ Այս մասին գրում է Telegram-ի Mash ալիքը։ Նշվում է, որ Բիլանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ըստ աղբյուրի՝ երգիչն ունեցել է կոկորդի ցավ ու ջերմություն, որից հետո հրավիրել են բժիշկներին։ ՊՇՌ թեստը ցույց է տվել դրական արդյունք ու նրան հոսպիտալացրել են։ Նշվում է նաև, որ…