երդում
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Արման Սարոյանի, Նարեկ Բեգլարյանի, Անի Աթանեսյանի, Ջոն Հայրապետյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ազատ Դունամալյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է…
Վահե Գրիգորյանը ՍԴ մուտք կգործի որպես ՍԴ նախագահ
Խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին Աժ նիստի ընթացքում հանդես եկավ երդմամբ։ Տեղեկացնենք, որ քվեարկությունից անմիջապես հետո ՍԴ նորընտիր դատավորը երդվում է, սակայն Գրիգորյանը խնդրել էր հետաձգել իր երդման արարողությունը, որպեսզի մինչ այդ միջազգային բոլոր ատյաններում դադարեցնի իր մասնակցությունը՝ որպես փաստաբան։ «Ինձ համար բարձր պատիվ է ՍԴ դատավորի պաշտոնը երդմամբ ստանձնելը,…
Լինն Թրեյսին երդում է տվել որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան
Ամերիկացի օրենսդիրների կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսին երդում է ընդունել որպես դեսպան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ «Այս շաբաթ Լինն Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ…




