GUTS. սահմանումներից դուրս երաժշտություն

Ամենադիտվածներ

GUTS. սահմանումներից դուրս երաժշտություն

Ֆաբրիս Ֆրանկ Անրին, ով հայտնի է որպես GUTS, ֆրանսիացի պրոդյուսեր և DJ է։ Իր գործերում նա հիմնականում համադրում է ջազի, սոուլի և հիփ-հոփի հնչյունները և տարրերը։

80-ականներից սկսած՝ նա իր ժամանակի մեծ մասը տրամադրում էր հիփ-հոփի ուսումնասիրություններին և կատարյալ հնչյունը՝ բիթը, գտնելուն։

Երկար տարիներ երաժշտության աշխարհի մի մասը լինելով՝ նա հասել է մեծ բարձրունքների և ստեղծել ինքնատիպ երաժշտական համադրություններ։

Նրա գործերում նաև մեծ ազդեցություններ կան աֆրիկյան և ջամայական երաժշտություններից՝ այդ երկու վայրերում որոշ ժամանակ աշխատելու արդյունքում։

Friends

Նրա ամենամեղմ և խաղաղության զգացողություն պատճառող գործերից է Friends -ը։ Երգը Eternal (Deluxe Edition) ալբոմից է: Թողարկվել է 2017-ին։ Այն հիմնականում ջազային է, նաև ներկա են փոփից և սոուլից որոշ էլեմենտներ։

Laissez Lucie Faire

Այս գործը Paradise for All ալբոմից է և թողարկվել է 2011-ին։ Այն իր մեջ կրում է աֆրիկյան մոտիվներ, բայց հիմնականում էլեկտրոյի և հիփ-հոփի խառնուրդ է։ Այն ընդամենը մի քանի բառ է պարունակում իր մեջ.

Lucifer, oh Lucifer
God of Evil
You’re the God oh Hate.

(Լյուցիֆեր, ահ Լյուցիֆեր
Չարի Աստված,
Դու ատելություն Աստվածն ես)

Դժվար է ասել, թե երաժիշտը իմաստային ինչ է ուզեցել փոխանցել այս գործով, բայց կարևորությունը նրանում է, որ յուրաքանչյուրս մեկնաբանենք գործը յուրովի։

Come Closer

Come Closer-ը (ավելի մոտ արի) նույնպես Paradise for All ալբոմից է և թողարկվել է 2011-ին։
Այն վերցված է 1984 թ.ի «Երդում» (Kasam Paida Karne Wale Ki) հնդկական բոլիվուդյան ֆիլմից: Ֆիլմում երգը կատարում է պակիստանյան երգչուհի Սալմա Աղան։

Այն հնչունային նմանություններ ունի Laissez Lucie Faire-ի հետ։ Այստեղ օգտագործված միակ բառերը Come Closer-ն է և երգը տրամադրություն է ստեղծում ի շնորհիվ իր անսովոր համադրությունների և բիթերի։
Այն հիփ-հոփի, էլեկտրոյի և հնդկական երաժշտական հնչյունների խառնուրդ է։

Guts-ի երաժշտությունը իր մեջ բազմաթիվ տարրեր, ազդեցություններ և ոճեր է պարունակում։ Այն նորարական է, տարբերվող և բոլոր սահմանումներից դուրս։

Աննա Մարտիրոսյան

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();