երթուղիներ
Մայրաքաղաքային տրանսպորտի առանձին երթուղիներ կաշխատեն մինչև ուշ ժամ «Նոա»-«ԱԶ Ալկմար» հանդիպման կապակցությամբ
Փետրվարի 19-ին «Նոա»-«ԱԶ Ալկմար» ֆուտբոլային հանդիպման պատճառով մայրաքաղաքային տրանսպորտը կաշխատի մինչև 00:30։
Երևանում մարտի 1-ից ևս 2 երթուղի կսկսի շահագործվել նոր ավտոբուսներով
Մարտի մեկից Երևանի 2 երթուղիներ ևս կշահագործվեն նոր ավտոբուսներով։ Այս մասին այսօր խոսվեց Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանն ասաց, որ մարտի 1-ից 2 երթուղի կսկսի շահագործվել Zhong Tong մակնիշի ավտոբուսներով։ Թրփոշյանը նշեց, որ այդ ավտոբուսները սպասարկելու են երթուղիները, որոնց ներքո գործող գազելներն այլևս շահագործման ենթակա չեն։
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում
Հուլիսի 13- ին Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ նախարարության պատասխանատուների հետ։ «Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարը հետևել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ 3 հատվածում իրականացվող աշխատանքների ընթացքին։ Մոտ 42,6կմ հատվածում իրականացվելու են գոյություն ունեցող երկշարք ճանապարհի…
Նորացվում է Գյումրու երթուղային ցանցը
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թարմացվում է Գյումրիի ավտոբուսային պարկը: Հուլիսի 9-ին միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում էր: Օգոստոսի վերջերին քաղաքի նորացված միկրոավտոբուսների թիվը կհասնի 67-ի: Դրանցից 4-ը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հուլիսի 1-ից 97 համարի երթուղին կաշխատի կոմպակտ դասի նոր ավտոբուսներով Նոր միկրոավտոբուսները ձեռք են բերվում ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն…
Հունիս ամսին Արցախ է մեկնել 3782 արցախցի
Երևանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսներով 2021թ. հունիս ամսում Արցախ են մեկնել 3782 արցախցիներ, որոնց ուղևորափոխադրման համար տրամադրվել է 86 ավտոբուս։ ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբը հիշեցնում է, որ դեպի Արցախ ուղևորվող երթուղայինները հունիսի 28-ից աշխատում են նոր ռեժիմով։ Անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 010 56-53-70 հեռախոսահամարով: Վերջին օրերին՝ հունիսի 29-ին և 30-ին, գրանցվել է համապատասխանաբար…
Ստեփանակերտում ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետը երկարաձգվել է
Հունիսի 30-ին Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում հայտնել է․ Երևանից Ստեփանակերտ տեղափոխվող ավտոբուսների չվացուցակը փոխվել է․ հայտարարություն Ստեփանակերտում 14-ամյա երեխան ծառից վայր է ընկել ու մահացել. Արցախի ոստիկանություն «Մայրաքաղաքում ամառային սեզոնի ուղևորափոխադրման պահանջարկի հետ կապված, սույն թվականի հունիսի 30-ից ներքաղաքային կանոնավոր ավտոբուսային երթուղիների սպասարկման ժամկետը երկարաձգվել է մինչև 23:00»։
Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 քաղաքացի
Հայաստանում ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան – Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Նշված չվերթներով Ռուսաստան է վերադարձել ևս 291 ՌԴ քաղաքացի: «Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում համակարգել են քաղաքացիների գրանցումն ու նստեցումը և, բացի այդ,…
Շարունակվում է հանրային տրանսպորտի գործունեության վերահսկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ ուժերով մայիսի 30-ին շարունակել են ուժեղացված հսկողությունը: Մշտադիտարկումներն ու վերահսկողությունը իրականացվել են Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ և Էրեբունի վարչական շրջաներում՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վաղ առավոտից մշտադիտարկվել են առերևույթ խախտում թույլ տված մարդատար տաքսի ավտոմոբիլները և կանոնավոր երթուղիներում…
Ստուգումներ տրանսպորտում․ որոշ ուղևորասրահներ հակասանիտարական վիճակում են
Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ աշխատակիցները ստուգայցեր են իրականացնում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող երթուղիներում: Քաղաքապետարանից հայտնում են, որ տեղում ստուգվում է ուղեգրերի վրա բուժակ-մեխանիկի կնիքի, վարորդների վարորդական իրավունքի առկայությունը, ինչպես նաև մեքենաների արտաքին տեսքի և ուղևորասրահի համար սահմանված անհրաժեշտ պայմանների ապահովումը: Հերթական շրջայցի ընթացքում ստուգումներ են իրականացվել թիվ 13, 57 և 99 երթուղիներում: Միկրոավտոբուսային թիվ 99…
Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելվածն արդեն գործում է
Transport for Armenia Ֆեյսբուքյան էջը գրում է․ «Երևանի հասարակական տրանսպորտի ուղևորությունների պլանավորման հավելվածն արդեն գործում է: Փորձե’ք այն: https://t-armenia.com Փորձնական տարբերակում կգտնեք ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի երթուղիները: Ընտրեք կանգառը, որտեղից սկսելու եք ուղևորությունը և վերջին կանգառը: Հավելվածը ձեզ կառաջարկի ուղևորության տարբերակները, մեկնումի մոտավոր ժամանակը, ուղևորության տևողությունը: Կայքում տեղ է գտել Երևանի Քաղաքապետարանի կողմից տրամադրված հրապարակային…
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ
Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, ապրիլի 24-ին՝ ժամը 08:30-ից մինչև 22:00-ն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից անվճար կտեղափոխվեն հետևյալ երթուղիներով. Հ. 1 երթուղի` «Հրազդան» մարզադաշտ-Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ -Արգիշտիի – Իտալիայի – Խորենացու – Ագաթանգեղոսի փողոցներ-մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ…
Գործադուլ.Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր
Այսօր վաղ առավոտից Երևանում հանրային տրանսպորտը կաթվածահար էր։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ավտոբուսների վարորդները հրաժարվում էին դուրս գալ երթուղի՝ պահանջելով, որ իրենց յոթ տարվա տնօրեն Էլբակ Թարփոշյանին աշխատանքից չազատեն։ Երկու ժամից ավելի մայրաքաղաքի տասնյակ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդները հրաժարվում էին գիծ դուրս գալ։ Որոշ ժամանակ անց պարկում հավաքված վարորդների հետ բանակցելու եկան ընկերության տնօրենն ու Երևանի…











