fbpx
Հասարակություն

Նորացվում է Գյումրու երթուղային ցանցը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թարմացվում է Գյումրիի ավտոբուսային պարկը: Հուլիսի 9-ին միկրոավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 20 մեքենա, արդեն Գյումրիում էր: Օգոստոսի վերջերին քաղաքի նորացված միկրոավտոբուսների թիվը կհասնի 67-ի: Դրանցից 4-ը հարմարեցված է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նոր միկրոավտոբուսները ձեռք են բերվում ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում։

Միկրոավտոբուսները ГАЗель մակնիշի են։ Համայնքապետարանը դրանք գնելու համար համայնքի բյուջեից հատկացրել է 450 մլն դրամ, եւս 450 մլն հատկացրել է ՀՀ կառավարությունը պետական միջոցներից։ Ընդհանուր ծրագիրը կազմում է 900 միլիոն ՀՀ դրամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ