երկրաշարժ

  • Չինաստանում եկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ

    Չինաստանում եկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ

    Չինաստանի հարավ-արևմուտքում` Սիչուան նահանգում, երկրաշարժի հետևանքով տուժել է 17 մարդ, 386 մարդ տարհանվել է. հայտնում է РИА Новости-ն: 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցել էր կիրակի Սինվոն գավառում:

  • Ալյասկայում հզոր երկրաշարժի հետևանքով ավերված ճանապարհներն ընդամենը 4 օրում վերանորոգվել և շահագործման են հանձնվել

    Ալյասկայում հզոր երկրաշարժի հետևանքով ավերված ճանապարհներն ընդամենը 4 օրում վերանորոգվել և շահագործման են հանձնվել

    Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ԱՄՆ Ալյասկա նահանգի տրանսպորտի և հանրային ծառայությունների վարչության աշխատակիցներն ու սարքավորումներն արագորեն վերանորոգել նահանգում անցած ուրբաթ տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով ավերված ճանապարհները:  Անքորիջ քաղաքում սարքավորումներն անդադար աշխատել են չորս օր՝ արդյունքում վերանորոգելով երկրաշարժից տուժած ավտոճանապարհների մեծ մասը: ԱՄՆ Ալյասկա նահանգում տեղի…

  • ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում

    ՀՀ կառավարության արտագնա նիստը Գյումրիում

    Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը: Կառավարության անդամները 1 րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը: Ապա տեղի ունեցավ նամականիշի մարման արարողություն: Հայտնում է henaran.am-ը Օրակարգում ընդգրկված էր դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը: Օրակարգում են նաև Աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և…

  • «Լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր». զեկույց՝ 2019 թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ

    «Լուծման կարիք կունենա 498 ընտանիքի բնակարանային խնդիր». զեկույց՝ 2019 թ. կատարվելիք աշխատանքների վերաբերյալ

    ՀՀ կառավարության արտագնա նիստում, որը կայանալու է Գյումրիում, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա. Էլոյանը կներկայացնի զեկույց՝ աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Հայտնում է galatv.am-ը։ «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում ՀՀ Շիրակի, Լոռու…

  • Երկրաշարժից 30 տարի անց

    Երկրաշարժից 30 տարի անց

    Գյումրին 88-ի ավերիչ երկրաշարժից 30 տարի անց… կիսավեր շենքեր, կիսախարխուլ տնակներ, բնակարանի ակնկալիքով ապրող բազմաթիվ ընտանիքներ… 1988 թ.-ի դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին ամբողջ Հայաստանը ցնցեց ահավոր երկրաշարժը, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժը, որի ուժգնությունը էպիկենտրոնում գերազանցել է 10 բալը, իսկ օջախի խորությունը մոտ 12 կմ էր, ուժեղագույնն էր ՀՀ տարածքում երբևիցե տեղի ունեցած…

  • Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր երկրաշարժի տարելիցի առիթով

    Մեկնարկեց սոցիալական նոր ծրագիր երկրաշարժի տարելիցի առիթով

    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով նախաձեռնել է 1988 թ. երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու սոցիալական ծրագիր: Նպատակ ունենալով զորակցե լսոցիալական ծանր պայմաններում բնակվող ընտանիքներին` առաջիկա ամիս, ծրագրի առաջին փուլում, Հայոց Եկեղեցու կողմից կընծայվի տասը բնակարան` յոթը` Գյումրի…

  • Նոր Կալեդոնիայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված

    Նոր Կալեդոնիայում երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիք է հայտարարված

    Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 7,6 մագնիտուդով երկրաշարժ՝ ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված, հայտնել է Ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆրանսիայի Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ափերի մոտ: Էպիկենտրոնը գտնվում է Տադին քաղաքից 153 կմ հարավ-արևելք ընկած շրջանում, օջախը 10 կմ խորության վրա է: Ցունամին կարող է տեղի ունենալ Լուայոտե կղզիների…

  • Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ալյասկայում

    Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել Ալյասկայում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ալյասկայում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով, հայտնում է Tje Hill-ը: Նախագահական հրամանագրին համապատասխան  Ներքին անվտանգության նախարարությունն ու արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության հետ պետք է միասնական գործեն՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:  

  • Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 553-ի

    Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 553-ի

    Իրանի Քերմանշահ նահանգում տեղի ունեցած երկրաշարժերկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 553-ի, հայտնում է FARS News-ը: Ավելի վաղ հաղորդվում էր 513 տուժածի մասին:

  • 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ

    8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ

    Նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: