Երուսաղեմ
Սուրբ Խաչվերաց տոն
Այս տարի Խաչվերաց տոնը կնշվի սեպտեմբերի 11-ին Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից է, նվիրվածգերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայ Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ…
44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները հնարավորություն կունենան մեկնել Երուսաղեմ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ուրախությամբ տեղեկացնում է, որ դեռևս նախորդ տարի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հետ համատեղ քննարկումների արդյունքում մշակվել է բարեգործական ծրագիր: «Ծրագրի շրջանակներում 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորները ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ուղեկցությամբ որոշակի պարբերականությամբ կմեկնեն Երուսաղեմ՝ ծանոթանալու…
Իսրայելում կայացել է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված արարողություն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի Facebook-յան գրառումից։ Նա նշում է, որ արարողությունը կայացել է Ապրիլյան զոհերին նվիրված հուշարձանի դիմաց: Նրա խոսքով՝ արարողությանը մասնակցել է նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Հակոբյանը։
Ահաբեկչություն Երուսաղեմում․ կա զոհ
Երուսաղեմի Հին քաղաքում կիրակի հրազենային հարձակմնան հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել: Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել Տաճարի լեռան մոտ՝ մահմեդական թաղամասը հրեականից բաժանող փողոցում։ Այս մասին հայտնել է DW-ն։ Հարձակվողները երկուսն են եղել, ուժայինները սպանել են կրակող ահաբեկչին, նրա հանցակիցը փախուստի է դիմել, իրականացվում են որոնողական աշխատանքներ։ Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության…
Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում սկսվել են զանգվածային անկարգություններ
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Երուսաղեմի ալ-Աքսա մզկիթի տարածքում բախումներ են ընթանում իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև: «Աղոթքից անմիջապես հետո զանգվածային անկարգություններ են սկսվել Տաճարաց լեռան վրա, սկսել են քարեր նետել ոստիկանների վրա, խախտել հասարակական կարգը»,- հայտնել Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչ Միխայել Զինգերմանը: Աղբյուրի հաղորդմամբ՝ անկարգությունները ցրելու համար ոստիկանությունը կիրառում Է ձայնային նռնակներ և արտասվաբեր գազ:
Թուրքիան կաջակցի Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես ԼՂ-ում սատարում էր Ադրբեջանին
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սկսում է աջակցել Երուսաղեմին նույն վճռականությամբ, ինչպես Լեռնային Ղարաբաղում սատարում էր Ադրբեջանին։ «Մենք զայրացած ենք Իսրայելի ահաբեկչական պետության լծից: Իսրայելն անցել է բոլոր սահմանները: Քանի որ մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանի պայքարին՝ իր հողերը օկուպացիայից ազատելու համար, այսօր նույն զգացողությամբ մենք սկսում ենք գործել Պաղեստինյան քաղաքներում…
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Կրեմլի պաշտոնական կայքը հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նրանք քննարկել են Երուսաղեմում տիրող իրավիճակը և արաբա-իսրայելական հակամարտության գոտում տիրող ընդհանուր իրավիճակը: Թուրքիայի նախագահը նշել է, որ «Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների նմանությունը կարևոր ուղերձ է» այս խնդրի լուծման համատեքստում: Նա կարևոր…
Կոչ ենք անում կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն. ՀՀ ԱԳՆ-ն՝ Երուսաղեմի բախումների մասին
Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Արևելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել իսրայելական սահմանապահ ոստիկանության աշխատակիցների և պաղեստինցիների միջև, երբ…
ԱԳՆ-ն մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Երուսաղեմում տեղի ունեցող դեպքերին. «Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»։ https://www.facebook.com/MFA.Armenia/posts/6191851297507681
Երուսաղեմի վրա 7 հրթիռ է արձակվել
Գազայի հատվածից յոթ հրթիռների արձակման պատճառով Երուսաղեմում և Բեյթ-Շեմեշում գործի է դրվել օդային տագնապի ազդանշանը: Հրթիռներից մեկը հնարավոր է եղել որսալ «երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգի միջոցով, սակայն վիրավորվել է 1 մարդ: Նշենք, որ Պաղեստինի «Համաս» խմբավորման ռազմական թևի ներկայացուցիչ Աբու Օբայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը մինչև 18:00-ն ժամանակ ունի զորքերը դուրս բերելու Արևելյան…
Երուսաղեմում աճող լարվածությամբ պայմանավորված՝ հրավիրվել է ՄԱԿ ԱԽ նիստ
Երուսաղեմի արևելյան մասում վերջին շրջանում իրադրությունը գերլարված է։ Պարբերաբար բախումներ են տեղի ունենում Իսրայելի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Այս առիթով՝ Թունիսի, Իռլանդիայի, Չինաստանի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Նիգերի, Վիետնամի ու Սենթ Վինսենթ և Գրենադինների նախաձեռնությամբ հրավիրվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կքննարկվի, թե ինչ քայլեր է պետք…
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ Զատկի նախօրեին վառվել է սրբազան կրակը
Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ Զատկի նախօրեին վառվել է սրբազան կրակը: Համավարակի պատճառով Սուրբ Հարության տաճար թույլատրվել է 2500 ոչ ավելի մարդկանց մուտքը: Սովորաբար այս տոնին ներկա էր գտնվում շուրջ 9000 հավատացյալ: Իսկ 2020 թվականին արարողությունն անցկացվել է առանց հավատացյալների: Իսրայելի համաշխարհային կրոնների դեպարտամենտի տնօրեն Շարոն Ռեգևը հայտնել էր, որ իրենց իշխանությունները սրբազան կրակից լույս…
Երուսաղեմում 2100 տարեկան մետաղադրամ են հայտնաբերել
Երուսաղեմում հնագետները մի մետաղադրամ են հայտնաբերել, որի տարիքը գնահատվում է 2100 տարեկանից բարձր։ Այս մասին հայտնում է Jerusalim Post-ը։ Նշվում է, որ մետաղադրամը հայտնաբերվել է տարբեր արտեֆակտներով արկղում, իսկ վերջինս գտնվել է 1980-ականներին։ Ըտս աղբյուրի՝ ենթադրվում է, որ մետաղադրամն օգտագործեն ուխտավորների, որպեսզի տաճարի հարկ վճարեն։ Մետաղադրամը արծաթյա է։ Այն արտադրվել է հինավուրց Տյուրոս քաղաքում՝ մ․թ․ա․…
Այսօր ծաղկազարդ է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր՝ մարտի 28-ին, Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ Ծաղկազարդը՝ Քրիստոսի մուտքը Երուսաղեմ Ավետարանական իրադարձության տոնի հիշատակությունն է։ Տոնի առթիվ մատուցվում է Սուրբ պատարագ, որը կարող եք դիտել ստորև․ https://www.facebook.com/264990917673484/videos/249709683524622













