Զալցբուրգ
Չեմպիոնների Լիգա․ Լևանդովսկին գլխավորել է ռմբարկուների ցուցակը
Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն՝ 12 գոլով։ Այս մասին տեղեկանում ենք ՉԼ-ի վիճակագրական տվյալներից։ Լևանդովսկին հասավ 12 գոլին «Զալցբուրգի» հետ խաղում, երբ առաջին 23 րոպեների ընթացքում կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել։ Նա շրջանցեց «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալերին, ով 11 գոլ է հեղինակել։
Չեմպիոնների Լիգա․ Բավարիան թարմացրել է իր իսկ ռեկորդը
Մյունխենի «Բավարիան» այս գիշեր ուղղակի ջախջախեց (7-1) աստրիական «ՌԲ Զալցբուրգին» ու դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ։ Այս հաղթանակով գերմանական ակումբը նաև թարմացրեց իր ռեկորդը։ Բանն այն է, որ «Բավարիան» արդեն 20-րդ անգամ է անցնում ՉԼ-ի 1/4-րդ եզրափակիչ, իսկ պատմության մեջ դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել այդքան անգամ հայտնվել քառորդ եզրափակչում։ Այս մասին հայտնում…
19-ամյա ֆուտբոլիստը դարձել է Բորուսիայի տրանսֆերային գլխավոր թիրախը
Դորտմունդի «Բորուսիան» սահմանել է իր տրանսֆերային գլխավոր թիրախը։ Այս մասին գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Գերմանական ակումբում ցանկանում են ձեռք բերել «Զալցբուրգի» երիտասարդ ֆուտբոլիստ Քարիմ Ադեյեմիին։ Նշվում է, որ ակումբից արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի հետ ու սկսել բանակցությունները։ Կանխատեսվում է, որ եկող ամառ Ադեյեմին կլինի արդեն «Բորուսիայի» ֆուտբոլիստ։ Նշենք, որ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում…
ՊՍԺ-ն գիտի, թե ով է փոխարինելու Մբապեին
ՊՍԺ-ն փոխարինող է գտել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին։ Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը։ Նշվում է, որ փարիզյան ակումբի դիտակետում է հայտնվել Գերմանիայի ազգային հավաքականի «ՌԲ Զալցբուրգի» 19-ամյա ֆուտբոլիստ Քարիմ Ադեյեմին։ Նշենք, որ Ադեյեմին 18 հանդիպման է մասնակցել այս մրցաշրջանում ու խփել 14 գոլ։
Հարձակվող Հվան Հե Չանը կարող է փոխարինել Վերնիին
«Լայպցիգը» շարունակում է խաղացողներ փնտրել՝ փոխարինելու հարձակվող Տիմո Վերներին, ով հեռանում է ակումբից: Ակումբին հատկապես հետաքրքրում է «Զալցբուրգի» հարձակվող Հվան Հե Չանը։ Այս մասին հայտնում է Bild-ը: Վերջին տարիներին «Լայպցիգը» կանոնավոր կերպով համագործակցում է 24-ամյա կորեացու գործակալների հետ: Նաև ակումբը, որպես Վերնիին փոխարինող, դիտարկում է նաև Միլոտ Ռաշիցային, ով խաղում է «Վերդերում»: Ավստրիայի առաջնության 20…
Դժվար կլինի Հալանդին ձեռք բերելը․ ՌԲ Լայպցիգի տնօրեն
«ՌԲ Լայպցիգը» հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդով։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sky Sports-ը, ասել է գերմանական ակումբի տնօրեն Օլիվեր Մինցլաֆը: «Այո, մենք հանդիպել ենք Հալանդին: Մենք հետաքրքրված ենք նրա ծառայություններով: Հալանդի հետ հանդիպումը բավական լավ անցավ»,-նշել է նա։ Մինցլաֆի խոսքով՝ միակ խնդիրը գումարն է: «Մեր ակումբն ունի ֆինանսական սահմանափակումներ: Դժվար կլինի նրան ձեռք…
Զալցբուրգի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Լիվերպուլի հետ
«ՌԲ Զալցբուրգ»-ի կիսապաշտպան Տակումի Մինամինոյի բուժզննումը բարեհաջող է անցել։ որից հետո պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ: Այս մասին հաղորդում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը: 24-ամյա ճապոնացի ֆուտբոլիստը Յուրգեն Կլոպի թիմին կմիանա հունվարի 1-ից: Ֆուտբոլիստի համար «Լիվերպուլը» ավստրիական ակումբին կվճարի 7,25 մլն եվրո:
Զալցբուրգի կիսապաշտպանն այսօր բուժզննում կանցնի Լիվերպուլում
«Լիվերպուլ» տեղափոխվելուց առաջ «Զալցբուրգի» կիսպաշտպան Տակումի Մինամինոն այսօր բուժզննում կանցնի Անգլիայում։ Նշվում է, որ ճապոնացին անգլիական ակումբ է տեղափոխվելու առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Մինամինոյի համար «Լիվերպուլը» «Զալցբուրգին» կվճարի 7,25 միլիոն ֆունտ։ Այս մասին տեղեկացնում են The Times-ը։
Զալցբուրգ – Լիվերպուլ․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 21:55-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է «Զալցբուրգ» – «Լիվերպուլ» մրցապայքարը։ Հանդիպումը կկայանա «Ռեդ Բուլ Արենա» Զալցբուրգ մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ «Զալցբուրգ» Tonight's team news is in! 🔥 #SALLIV pic.twitter.com/nkioU2LUov — FC Red Bull Salzburg EN (@FCRBS_en) December 10, 2019 «Լիվերպուլ» 🔴…
19-ամյա Հալանդը հայտնվել է Յուվեի ուշադրության կենտրոնում
«Զալցբուրգի» 19-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը այս անգամ էլ հայտնվել է «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում։ Ամեն ինչ այնքան լուրջ է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստի գործակալը արդեն սկսել են բանակցությունները։ «Յուվեն» պատրաստ է 3 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկել Հոլանդին։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը։ Ըստ գործող պայմանագրի՝ ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր է ձեռք բերել…
Զալցբուրգի հարձակվողը ռեկորդ սահմանեց եվրոգավաթներում
Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում «Զալցբուրգը» հյուրընկալվեց «Գենկին» (1-4)։ Այս հանդիպումը նշանավորվեց հյուրերի 19-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդի համար։ Նա խփեց իր թիմի 4-րդ գոլը ու դարձավ ռեկորդակիր։ Հոլանդը մինչև 21 տարեկան առաջին ֆուտբոլիստն է, ով եվրոգավաթային 5 խաղում անընդմեջ կարողացել է դառնալ գոլի հեղինակ։ Նշենք, որ խմբային փուլի մեկնարկային խաղում Հոլանդը 1-ի…
Էրլինգ Հալանդի համար 4 գրանդներ են պայքարում. Marca
Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության գլխավոր հայտնություն դարձած «Զալցբուրգ»-ի հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան շարունակելու մի քանի հիանալի տարբերակ ունի: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 18 գոլ է հեղինակել ավստրիական ակումբի կազմում անցկացրած 11 խաղում, ինչի շնորհիվ դարձել է եվրոպական ֆուտբոլի ամենապահանջված երիտասարդներից մեկը: Նրան իրենց կազմում ցանկանում են տեսնել «Բարսելոնա»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Ռեալ»-ն ու «Յուվենթուս»-ը: Այս մասին…
Էրլինգ Հոլանդը կրկնել է Բաստենի, Սիմեոնեի, Դրոգբայի ռեկորդը
Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կրկնել է հոլանդացի Մարկո վան Բաստենի, արգենտինացի Դիեգո Սիմեոնեի ու իվուարցի Դիդյե Դրոգբայի ռեկորդը: 19-ամյա նորվեգացին դարձավ պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը 4 գոլ է խփում Չեմպիոնների լիգայում իր առաջին 2 խաղում: Այս մասին «Թվիթերում» հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հոլանդը գոլով աչքի ընկավ ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ…
Լիվերպուլը դժվարին հաղթանակ տարավ Զալցբուրգի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլը» հյուրընկալեց «Զալցբուրգ»-ին։ Անգլիական ակումբը դժվարին հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ: 36-րդ րոպեի դրությամբ «Լիվերպուլը» 3-0 հաշվով հաղթում էր: Աչքի ընկել էին Մանեն, Ռոբերտսոնը և Սալահը: Սակայն ավստրիական ակումբը կամային բարձր որակներ ցույց տվեց և կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Գոլերի հեղինակներ դարձան Հվանգը, Մինամինոն և Հալանդը: Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը վայր…
Եթե կա մեկը, ով գիտի թե ինչքան լավ է գործում Զալցբուրգը, դա ես եմ. Կլոպ
«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի առաջիկա խաղի մասին: «Տոտենհեմը» «Էնֆիլդ»-ում հյուրընկալելու է «Զալցբուրգ»-ին: «Մեզ դիմագրավելու է ամուր թիմ, որը տաղանդավոր կազմ ունի: Վստահ եմ՝ «Զալցբուրգ»-ը դեռ շատերին է զարմացնելու: Այս թիմը սիրում է անակնկալներ մատուցել: Սակայն եթե կա մեկն, ով գիտի թե ինչպես են նրանք գործում, դա ես եմ»,- գերմանացու խոսքերը…