fbpx
Սպորտ

Դժվար կլինի Հալանդին ձեռք բերելը․ ՌԲ Լայպցիգի տնօրեն

«ՌԲ Լայպցիգը» հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հալանդով։ Այս մասին, ինչպես փոխանցում է Sky Sports-ը, ասել է գերմանական ակումբի տնօրեն Օլիվեր Մինցլաֆը:

«Այո, մենք հանդիպել ենք Հալանդին: Մենք հետաքրքրված ենք նրա ծառայություններով: Հալանդի հետ հանդիպումը բավական լավ անցավ»,-նշել է նա։

Մինցլաֆի խոսքով՝ միակ խնդիրը գումարն է:

«Մեր ակումբն ունի ֆինանսական սահմանափակումներ: Դժվար կլինի նրան ձեռք բերելը: Ցավոք, մենք չենք կարող Էրլինգին առաջարկել այնպիսի գումարներ, որը կարող են վճարել թոփ ակումբները»,-անկեղծացել է նա:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Դորտմունդ Բորուսիան» Հալանդին գնելու հիմնական թեկնածուներն են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ