զենքի վաճառք
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում ասուլիսի ժամանակ հաստատել է, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով, սակայն, որ վերջին տարիներին Բաքվին վաճառված սպառազինության քանակն անհամեմատ ավելի մեծ է եղել։ «Թե՛ Ադրբեջանը և թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Բայց վերջին մի քանի տարիներին մենք տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին: Չգիտես ինչու, սակայն, որևէ մեկն…
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը անդրադարձել է Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հավանականության հարցին։ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը Մաասը բնութագրել է որպես միջազգային իրավունքը խախտող օկուպացիա։ Նա տեղեկացրել է, որ Անկարա կատարած այցի ընթացքում ինքը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին կոչ է արել Սիրայից հեռացնել թուրքական զինուժը։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։…
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը Գյումրիում չի քննարկվել: Այս մասին նոյեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 32-րդ նիստին հայտարարեց Դաշնային Խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը: Նա նշեց, որ այդ հարցով լրացուցիչ ոչինչ չի ասի, և հավելեց, որ համաձայն է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ: Վերջինս հայտարարել…
Շատ վատ բան է, որ հայ զինվորները զոհվում են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված զենքից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Վերջինս կոչ արեց չմոռանալ, որ նմանատիպ սպառազինությամբ հագեցած են նաև մեր զինված ուժերը։ «Խնդիրը խաղաղության հասնելն է: Զենքի…
Լյուքսեմբուրգում կայացել է Եվրամիության արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստը, որի ժամանակ քննարկվել է Սիրիայում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողությունը։ Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը հրապարակել է քննարկման արդյունքում ԵՄ անդամ 28 երկրների ընդունած որոշումը, համաձայն որի՝ ԵՄ-ն զենքի վաճառքի արգելք (էմբարգո) կսահմանի Թուրքիայի դեմ։ Խոսելով Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած «Խաղաղության աղբյուր» ռազմագործողության մասին՝ Ասելբորնը այն բնութագրել է որպես…
Ֆինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի։ Վարչապետը նշել է, որ, ելնելով ստեղծված իրավիճակից, Ֆինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը Սիրիայի պատերազմում ներգրավված երկրներին՝ այդ թվում և…
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին կոնկրետ տեսակի զենքեր վաճառելու հարցը։ Այս մասին ասուլիսում հայտնել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: «Հստակ բարձրացրել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մեկ երկրից ոչ անդամ…
Թուրքիան առաջինն այն երկրների ցանկում, որոնց Գերմանիան զենք է վաճառում: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցը: 2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը: Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ…
Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը գրում է․ Ողջունում ենք ԱՄՆ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի` «Ազգային պաշտպանության բյուջետային հատկացումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունը, որը հնարավորություն կտա արգելափակել Ադրբեջանին այնպիսի զենքերի վաճառքը, որոնք բարձրացնում են վերջինիս կողմից քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու հնարավորությունը։ Այս նախաձեռնությունն արդիական է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախում քաղաքացիական ինքնաթիռներ խոցելու իր…
ԱՄՆ-ն մտադիր է Արաբական Միացյալ Էմիրություններին և Սաուդյան Արաբիային զենք վաճառել: Վաշինգտոնը մտահոգվում է, որ հակառակ դեպքում այս երկրները կսկսեն զենք գնել Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը։ «Մենք և՛ Սաուդյան Արաբիային, և՛ ԱՄԷ-ին սպառազինություն ենք վաճառում, որ նրանք կարողանան իրենց պաշտպանել: Այս ամենի էությունն այն է, որ…
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է շրջանցել Կոնգրեսի արգելքը, որ ավարտին հասցնի Սաուդյան Արաբիային և Արաբական Միացյալ Էմիրություններին զենք վաճառելու գործարքներից մեկը, որի ծավալը շուրջ 7 միլիարդ դոլար է։ Այս մասին ներքին աղբյուրներից հայտնի է դարձել ամերիկյան NY Times-ին։ Կոնգրեսականները Սաուդյան Արաբիային զենք վաճառելուն դեմ են այդ երկրի իշխանությունների կողմից մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների…
Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարություն է արել, որով ասվում է, որ զենքի առևտրի մասին միջազգային պայմանագրի վավերացումից հրաժարվելու մասին ԱՄՆ որոշումը կխախտի համաշխարհային կայունությունը և կխրախուսի անօրինական տրաֆիկը: Միության հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ զենքի անկառավարելի առևտուրը հրահրում է ռազմական հակամարտություններ, ահաբեկչություն և կազմակերպված հանցավորություն, որն իր հերթին, հսկայական տառապանքներ է պատճառում ամբողջ…
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Զենքի վաճառքի միջազգային պայմանագիրն անվանել է տվյալ ոլորտում վերահսկողության գլոբալ գործիքամիջոց։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան համաձայնագրից դուրս գալու` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման։ Գուտերեշը պայմանագիրը զգալի ձեռքբերում է անվանել՝ զենք վաճառելու շրջանակում պատասխանատվությունն ապահովելու համար։ Գլխավոր քարտուղարի կարծիքով՝ «դա հատկապես կարևոր է ներկայում, երբ մենք տեսնում ենք…
Չեխիայի Հանրապետությունը կատարում է բոլոր միջազգային պարտավորությունները` զենքի արտահանման ոլորտում։ Եվ հաուբիցների մատակարարումը չի իրականացվել Չեխիայի կողմից, այլ կատարվել է երրորդ երկրների կողմից։ Այս մասին այսօր Երևանում ճեպազրույցի ժամանակ ասաց Չեխիայի ՊՆ ղեկավարը։ «Մենք կատարում ենք միջազգային էմբարգոյի բոլոր կանոնները, և արտոնագիր չենք տալիս այդ զինատեսակները Ադրբեջան արտահանելու համար»,- ասաց նախարարը։ Նրա խոսքերով` այդ հաուբիցների…
Հայաստանը ցանկանում է, որ Իսրայելը Ադրեջանին զենք չվաճառի, սակայն դա չի դնում որպես նախապայման Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «The Jerusalem Post»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների կապերն անցում կատարեն «հաջորդ մակարդակ»: Գրիգոր…