Զինված ուժեր
«Արցախի հարցում նոր բան չկա»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում փոխըմբռնում է ձեռք բերվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: «Միլանում համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են …
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել: Դիլիջանի միջազգային դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չկա՞, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա: «Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք,…
Թուրքական զինված ուժերը կներխուժեն սիրիական Մանբիջ, եթե քուրդ միավորումներն այդ տարածքը չլքեն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Եթե Մանբիջը չմաքրվի, ապա մենք կմտնենք այնտեղ», — Էրդողանի խոսքերը մեջբերում է Hurriyet-ը: Հոկտեմբերին թուրք առաջնորդը չէր բացառում Մանբիջում ռազմական գործողության իրականացումը:
Մոտ երեք ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Զինված ուժերին հաղորդվելիք տարաշարժուն կերպարը պահանջում է նաեւ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայի առկայություն: Իսկ վերջերս արդեն լրագրողների հետ զրույցում Տոնոյանը նշել էր, որ շատ լուրջ առաջարկ կա կործանիչների ձեռքբերման վերաբերյալ, որն ուսումնասիրվում է՝ հավելելով, որ հնարավոր է խոսքը ՍՈւ-30ՍՄ կործանիչների մասին է:Այս մասին հայտնում է…