fbpx
Քաղաքականություն

Նրանք ՊԲ հնաբնակներ են. Ն.Փաշինյան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը ձեզ հայտնի հանգամանքների բերումով չեմ կարող մեկնաբանել: Դիլիջանի միջազգային դպրոցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե մտավախություն չկա՞, որ այս փոփոխությունը կարող է ազդել Զինված ուժերի մարտունակության վրա:

«Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է ազդել բանակի մարտունակության վրա, գիտե՞ք, դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին, որովհետև՝ ովքե՞ր են նոր երկու նշանակումները։ Նրանք ՊԲ հնաբնակներ են, մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են Զինված ուժերում ու գտնվում են Արցախյան ազատամարտի ակունքներում»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ