զոհվել
Սուդանում բողոքի ցույցերի ընթացում մարդիկ են զոհվել․ Reuters
Սուդանում զինվորականների ձեռնարկած ռազմական հեղաշրջման փորձից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում 7 մարդ է զոհվել, ևսԱյս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչին։ Ըստ աղբյուրի՝ տուժել է 140 մարդ։ Մարդկանց մահվան պատճառ են դարձել հրազենային վիրավորումները։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում: Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը սուդանցի զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ…
Երկու թուրք զինվորական է սպանվել
Սիրիական Իդլիբում զոհվել է 2, վիրավորվել 3 թուրք զինվորական: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության զինվորականները զոհվել են հարձակման հետևանքով: Նախարարությունը չի նշել, թե ինչպես է դա տեղի ունեցել։
Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Սեպտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայողի զոհվելու փաստի առթիվ: «2021թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, հակառակորդի անհայտ զինծառայողի կողմից արձակված կրակոցի հետևանքով ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է…
Քաբուլում ահաբեկչության հետևանքով 2 լրագրող է զոհվել
Pajhwok Afghan News գործակալությունը հայտնել է, որ Աֆղանական «Raha Press» և «Atlas Press» գործակալությունների թղթակիցներ են զոհվել օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Նշվում է, որ զոհերից մեկը Ալի Ռեզա Ահմադին է՝ «Raha Press» գործակալության հիմնադիրներից և լրագրողներից: Ահաբեկչության մեկ այլ զոհ է դարձել նրա եղբայր Մոջթաբա Ահմադին, ով «Raha Press» և…
Պապայիս կյանքը Քարվաճառում էր սկսվել ու այնտեղ էլ ավարտվեց․ կամավոր Խաժակ Գրիգորյանը միշտ պատրաստ էր մարտի
Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի տղամարդիկ ամեն պահ պատրաստ են մեկնել ռազմաճակատ հայրենիքի պաշտպանության համար։ Արցախյան 44-օրյա պատերազմում Վաղաշեն գյուղից յոթ կամավորական է զոհվել։ Գրիգորյանների ընտանիքում պատերազմի միջով անցել են հայրն ու որդին։ Ընտանիքի որդին՝ Սարմեն Գրիգորյանը, պատերազմի սկսվելու ժամանակ ծառայում էր Մարտունի 3-ում։ Հայրը՝ Խաժակ Գրիգորյանը, ով նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել, լսելով…
Հակառակորդի արձակած կրակահերթերից պայմանագրային զինծառայող է զոհվել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։ «ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։ Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ…
Պարզվել է պատասխանատուները չեն հայտնել` զոհվել է 5 ամիս անհետ կորած Բարսեղ Պողոսյանը
Զոհվել է 5 ամիս անհետ կորած Բարսեղ Արմենի Պողոսյանը։ Պարզվել է, որ զինակից ընկերները ու պատասխանատուները չեն հայտնել զինվորի զոհվելու մասին։ Զինվորը մինչև վերջ է պայքարել թշնամու դեմ։ Բարսեղը ծնվել է 2001 թվականի մարտի 19-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում։ 2019 թվականի հուլիսի 28-ից էր անցել ծառայության Ջաբրայիլում։ Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Բարսեղի քույրը՝ Քնար Պողոսյանը,…
Ֆիզուլիում 3 ադրբեջանցի պայթել է ականի վրա
Sputnik Ադրբեջանը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մեկում` Վարանդայում (Ֆիզուլի), 3 բնակիչ պայթել է ականի վրա։ Նրանցից մեկը զոհվել է, մյուսները տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Պարզվել է՝ չորս ամիս անհետ կորած զինծառայող Դավիթ Գրիգորի Մաթևոսյանը զոհվել է
Զոհվել է չորս ամիս անհետ կորած զինծառայող Դավիթ Գրիգորի Մաթևոսյանը։ Դավիթ Մաթևոսյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 12-ին Մասիս քաղաքում։ 2019 թվականի հուլիսի 19-ից ծառայության է անցել Հադրութի շրջանի Արալեռ բնակավայրի հրետանային զորամասում։ Հիշեցնենք, որ Դավիթի մայրը՝ Մաթևոսյան Մերին, մեզ հետ զրույցում պատմել էր, որ որդու հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 8-ին։
Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված Արթիկցի Սահակ Վարագյանի դուստրը` Սոսեն
Հունվարի 5-ին լույս աշխարհ է եկել Արցախում զոհված Արթիկցի Սահակ Վարագյանի դուստրը: Սահակն ունի 4 երեխա` 3 որդի և 1 դուստր: Փոքրիկին անվանակոչել են Սոսե: Վարագյան Սահակը ծնվել է 1981թվականին՝ Արթիկ քաղաքում։ Սովորել է Արթիկի 4-րդ դպրոցում 8, այնուհետև ուսոոմնարանում: Ուսումնարանից հետո սովորել է Արթիկի Պետական քոլեջում: 2006-2013 թթ.-ին եղել է ոստիկանության ավագ ենթասպա: Ոստիկանությունում…
Արցախում ականի պայթյունից ռուս սպա է զոհվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել: «Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գերատեսչությունը: Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է:
Արցախում զինծառայող է զոհվել դեռևս չպարզված հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումից
ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում…
Զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը
Սարդարապատի համայնքապետարանը հայտնում է, որ զոհվել է Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանը։ «Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի մահվան լուրի մասին։ Մեր Դավիթ , մեր հերոս ,մեր սարդարապատցի Դավիթ դու հաղթեցիր, մենք պարտվեցինք քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների…
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է տարածվող ևս մեկ ապատեղեկատվության մասին
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեր դիվիզիաներից մեկի հրետանու պետի զոհվելը ևս սուտ է»։ https://www.facebook.com/arcrun/posts/3388385841197000?__cft__%5B0%5D=AZVXb5i3CG-qsWuF7ySWxR2I2rH66QP6xlqgkHKdxaeTtDVWMMZBL4AWRNbKfyG1OceI44WuK20wBTH2jxMcnJxYjQDE3wvhBkhkFt1ESjDuhFopzRAegZq6KjlzhSw92MQ&__tn__=%2CO%2CP-R
Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել հրազենային վիրավորումից
Արցախի պաշտպանության բանակից հայտնում են, որ մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած…















