Հակառակորդի արձակած կրակահերթերից պայմանագրային զինծառայող է զոհվել

Ամենադիտվածներ

Դանիան կուժեղացնի հսկողությունը Շվեդիայի հետ սահմանին

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։

Իրավիճակն այս պահին վերահսկելի է, կրակոցներ չկան»։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ