զորամիավորում

  • Հավաք-խորհրդակցություն՝ ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ

    Հավաք-խորհրդակցություն՝ ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ

    Հունիսի 9-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա․Թումանյանը հավաք-խորհրդակցություն է անցկացրել ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջադրված խնդիրների կատարման ընթացքը, առկա բացթողումներն ու դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը նաև հրահանգավորում է անցկացրել նորակոչիկ զինծառայողների ընդունման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ։

  • Հինգերորդ զորամիավորումն անցկացրել է ցուցադրական պարապմունքներ

    Հինգերորդ զորամիավորումն անցկացրել է ցուցադրական պարապմունքներ

    Հինգերորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են տեսական և գործնական ցուցադրական պարապմունքներ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ բացազատված ուսումնական կետերում զինծառայողներին ներկայացվել են հաստիքային սպառազինության մարտավարական և տեխնիկական բնութագրերը, շահագործման և անվտանգության պահպանման կանոնները, կապի միջոցների կիրառման և առաջին բուժօգնության կազմակերպման կարգերը։

  • Սեզոնային սպասարկման աշխատանքներ զորամասերում

    Սեզոնային սպասարկման աշխատանքներ զորամասերում

    5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները: Զորամասերում իրականացվել են ռազմական տեխնիկայի ստուգման, մաքրման, յուղման և հայտնաբերված անսարքությունների վերացման աշխատանքներ:

  • Օնիկ Գասպարյանը այցելել է 3-րդ զորամիավորում

    Օնիկ Գասպարյանը այցելել է 3-րդ զորամիավորում

    ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 9-ին աշխատանքային այցով եղել է 3-րդ զորամիավորումում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից: Անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարներն ու տեղակալները, գումարտակների հրամանատարները, զորատեսակների և ծառայությունների պետերը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին են ներկայացվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության մակարդակի…

  • 5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

    5-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր

    5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Ստուգվել է դիրքերի կահավորվածությունն ու զինծառայողների պատրաստվածությունը, հենակետերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը։ Տրվել են համապատասխան հրահանգներ ծառայության կազմակերպման և մարտական հերթապահության կրման անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։  

  • Մարտական հերթապահության հերթափոխից առաջ անցկացվել է զինպատրաստվածության ստուգատես

    Մարտական հերթապահության հերթափոխից առաջ անցկացվել է զինպատրաստվածության ստուգատես

    Մարտական հերթապահության հերթափոխից առաջ 1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմի հետ անցկացվել է շարային ստուգատես: Հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հանդերձանքն ու սպառազինությունը, մարտական փաստաթղթերի առկայությունը: Անձնակազմը հրահանգավորվել է անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ստացել համապատասխան առաջադրանքները։

  • 1-ին զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

    1-ին զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

    Դեկտեմբերի 28-ին 1-ին զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանը ենթակա զորամասերի հրամանատարների և զորամիավորման վարչակազմի հետ անցկացրել է հավաք-խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում ցուցումներ են տրվել հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ, քննարկվել առաջնահերթ խնդիրների լուծման տարբերակները։ Զորամիավորման հրամանատարը հրահանգներ է տվել նաև առաջիկա օրերին զորքերի զգոնության բարձրացման, անվտանգային խնդիրների կատարման վերաբերյալ։

  • ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

    ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում

    Պաշտպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է 5-րդ բանակային զորամիավորում։ Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել զորամիավորման խնդիրները, հետպատերազմյան ծառայողական առօրյան ենթակա ստորաբաժանումներում, նախանշել առաջիկա անելիքները: Հակիրճ վերլուծվել են նաև արցախյան պատերազմում զորամիավորման ենթակա զորամասերին առաջադրված մարտական խնդիրների կատարման արդյունքները։…

  • Թշնամու զորամիավորումները խուճապից կրակում են միմյանց վրա․ Պողոսյան

    Թշնամու զորամիավորումները խուճապից կրակում են միմյանց վրա․ Պողոսյան

    Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Զորքի ոգևորության ալիքը գնալով «անկառավարելի» է դառնում։ Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։ Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=103899488158613&id=102006298347932&__cft__%5B0%5D=AZVCSZ-3IW8nbcV2bCrkQOSThACHmxGq–9Rj47spcTKB76QiMEDcGLjR2_SX07e3-lIY23NX0mhw7mNIO3WZz2EZwIK1BWiq8hjuaykxPlZb4x0kychgKTXSZ1LFSDgILSkCkIJBBeeBFG_jO8ayStqrhZVEkyrDlm5YefK-0o_49nax6pqojbsXyDqDjdwJfM&__tn__=%2CO%2CP-R

  • Պարապմունք բանակում՝ մարտական հրաձգությամբ

    Պարապմունք բանակում՝ մարտական հրաձգությամբ

    1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:

  • Մարտական հերթապահության հերթափոխ բանակում

    Մարտական հերթապահության հերթափոխ բանակում

    5-րդ զորամիավորման N զորամասում  իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են հերթափոխում ընդգրկված անձնակազմի սպառազինությունը, հանդերձանքը և պատրաստվածության աստիճանը։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, տրվել են ծառայության կազմակերպման ցուցումներ, ստուգվել է դիրքերի ավագների մարտական փաստաթղթերի առկայությունը:

  • Վաղ առավոտյան մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

    Վաղ առավոտյան մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ

    ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ վաղ առավոտյան մեկնարկել են զորավարժություններ: «ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն, այսօր վաղ առավոտյան ժամը 05:00-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական…

  • Ուսումնական տագնապ զորամասերից մեկում

    Ուսումնական տագնապ զորամասերից մեկում

    Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ կատարելով առաջադրված խնդիրները։  

  • Ուսումնական տագնապ՝ 1-ին զորամիավորումում

    Ուսումնական տագնապ՝ 1-ին զորամիավորումում

    Առաջին զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ: Զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և գործել մարտական հաշվարկի համաձայն: Ըստ աղբյուրի՝ հրամանատարական կազմը ստուգել է զինծառայողների պատրաստվածության աստիճանը, հրահանգավորել և թերությունները շտկելու ցուցումներ տվել: