զորամիավորում

  • Պարապմունքներ նորակոչիկների հետ

    Պարապմունքներ նորակոչիկների հետ

    Զորամիավորումներում շարունակվում է զինված ուժերը համալրած նորակոչիկների պատրաստության գործընթացը, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ օգոստոսի 5-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են շարային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ։

  • ԶՈՒ զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

    ԶՈՒ զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

    Հայաստանի պաշտպանության նախարարության կայքէջը հայտնում է, որ Զինված ուժերի 5-րդ զորամիավորման զորամասերից մեկը օգոստոսի 4-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր, դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և համաձայն մարտական հաշվարկի տվել հանձնարարականներ: Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը ցուցաբերել է…

  • Մարզական միջոցառումներ 3-րդ զորամիավորումում

    Մարզական միջոցառումներ 3-րդ զորամիավորումում

    Զինծառայողների ֆիզիկական պատրաստության մակարդակն ամրապնդելու, ինչպես նաև անձնակազմի հանգիստը կազմակերպելու նպատակով 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են կիրակնօրյա մարզական միջոցառումներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զինծառայողներն ուժերն են չափել տարբեր մարզաձևերում: Ըստ աղբյուրի՝ լավագույն արդյունք գրանցած զինծառայողները խրախուսվել են ստորաբաժանումների հրամանատարների կողմից։

  • Շտաբային մարզումներ 2-րդ զորամիավորումում

    Շտաբային մարզումներ 2-րդ զորամիավորումում

    Մարտական տարբեր իրավիճակներում հրամանատարական կազմի կողմնորոշման և ճշգրիտ որոշումների կայացման հմտությունները զարգացնելու նպատակով 2-րդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, անձնակազմն անցել է առաջադրված խնդիրների կատարմանը։

  • Ստուգայց 3-րդ զորամիավորումում

    Ստուգայց 3-րդ զորամիավորումում

    ՀՀ ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը ստուգայցով եղել է 3-րդ զորամիավորման հրետանային զորամասերից մեկում, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ստուգվել են անձնակազմի ֆիզիկական, մարտական և մասնագիտական պատրաստվածությունը, տրվել ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցման արդյունավետության զարգացմանը միտված ցուցումներ: ՊՆ-ի հաղորդմամբ՝ աշխատանքային խումբը ծանոթացել է առօրյա…

  • Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները

    Ստուգվել են մարտական հերթապահության կրման պայմանները

    2-րդ զորամիավորման շտաբի պետը ստուգայցեր է կատարել մարտական հենակետեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դիրքերի ավագները ներկայացրել են առաջնագծում տիրող իրավիճակը, ստուգվել են դիրքերի կահավորվածությունը, ինժեներական աշխատանքների ընթացքը, մարտական հերթապահության կրման պայմաններն ու զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը: Արձանագրված բացթողումների վերաբերյալ զորամիավորման շտաբի պետը տվել է համապատասխան ցուցումներ:  

  • Հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել 4-րդ զորամիավորումում

    Հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել 4-րդ զորամիավորումում

    4-րդ զորամիավորումում անցկացվել է զորամասերի պարենային ծառայությունների պետերի հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության պետ, գնդապետ Ռ. Մարգարյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը քննարկվել են զորամասերում սննդի մատակարարման, քաղաքացիական կազմակերպությունների հետ փոխգործակցության, թիկունքային ապահովման հարցեր, առաջադրված խնդիրներն առավել արդյունավետ իրականացման մեթոդներ:

  • Ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ բանակում

    Ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ բանակում

    Հունիսի 15-ին 4-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ներգրավված ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջաններ, նախապատրաստել և կազմակերպվել է մարտական գործողությունների վարումը։ Նախարարության հաղորդմամբ՝ զորավարժության ընթացքում ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողություններն ու անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Զինծառայողները…

  • Շտաբային մարզում 5-րդ զորամիավորումում

    Շտաբային մարզում 5-րդ զորամիավորումում

    5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է շտաբային մարզում, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նպատակը եղել է Մարտական գործողությունների ժամանակ կտրուկ փոփոխվող իրավիճակներում հրամանատարների արագ և նպատակային որոշումներ կայացնելու ունակությունները կատարելագործելը։ Նշվում է, որ առաջադրվել են մարտական խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ, հաշվի առնելով առկա միջոցներն ու ուժերը, ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են գործողությունների հաջորդականությունը:

  • 3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

    3-րդ զորամիավորումում անցկացվել է մարտավարական զորավարժություն

    3-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 21-ին անցկացվել է մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ: Հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի, հաջողությամբ խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: Ստուգվել են զինծառայողների պատրաստության մակարդակը և դաշտային պայմաններում արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու կարողությունները:

  • Գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հենակետերում

    Գործնական պարապմունքներ են անցկացվել մարտական հենակետերում

    4-րդ զորամիավորման N զորամասի մարտական դիրքերում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ հայտարարվել է ուսումնական տագնապ, ստուգվել են մարտական հերթապահության իրականացման տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները: Զինծառայողները հրահանգավորվել են պաշտպանական և հակահարձակողական գործողությունների արագ կազմակերպման և իրականացման վերաբերյալ:

  • Ստուգայցեր մարտական հենակետերում

    Ստուգայցեր մարտական հենակետերում

    Ստուգայցեր են կատարվել 4-րդ զորամիավորման N զորամասի մարտական հենակետերում, հայտնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։ Հրամանատարական կազմը ստուգել է մարտական հերթապահության իրականացման գործընթացը, կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորումը։ Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ։

  • Մեքենավարման գործնական պարապմունք բանակում

    Մեքենավարման գործնական պարապմունք բանակում

    1-ին զորամիավորման N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են հետևակի մարտական մեքենայի վարման գործնական պարապմունք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը։ Նշվում է, որ զինծառայողները դրսևորել են մասնագիտական բարձր պատրաստություն՝ բարդ տեղանքային պայմաններում անցկացված մեքենավարման ընթացքում։  

  • Մարտավարական պարապմունք՝ 4-րդ զորամիավորումում

    Մարտավարական պարապմունք՝ 4-րդ զորամիավորումում

    Առաջադրվող մարտական խնդիրների կատարման ունակություններն ստուգելու, զինծառայողների գործողությունները համակարգելու և փոխգործակցությունը զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական պարապմունք: Անձնակազմը հստակ և համակարգված գործողություններով հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։