զորամիավորում
Կրակի կառավարման մարզումներ 5-րդ զորամիավորումում
5-րդ զորամիավորման N զորամասում դասակների կազմով անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Բացազատվել են ուսումնական տեղամասեր, տրվել ցուցումներ մարտական խնդրի կատարման վերաբերյալ: Անձնակազմն անցել է շրջանաձև պաշտպանության, զբաղեցրել կրակային դիրքերը, հաստիքային միջոցներով հետ մղել պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի հարձակումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
5-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
Ապրիլի 9-ին 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանի ղեկավարությամբ ամփոփվել են 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում զորամիավորման և ենթակա զորամասերի կատարած աշխատանքները։ Քննարկվել են զորամասերում առկա իրավիճակը և առօրյա ծառայության կազմակերպման հետ կապված հարցեր, զորամասերի հրամանատարներին տրվել են ցուցումներ առաջիկա աշխատանքների իրականացման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ապահովման դասակների հրամանատարների հավաքներ բանակում
Ապրիլի 5-ից 6-ը 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են ապահովման դասակների հրամանատարների հավաքներ։ Կազմակերպվել են գործնական և հրահանգչամեթոդական պարապմունքներ, զորամիավորման առավել պատրաստված սպաները հանդես են եկել դասախոսություններով: Հավաքների մասնակիցները կատարելագործել են զորքերի ամենօրյա ապահովման և թիկունքային գործունեության վերաբերյալ իրենց գիտելիքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Տեսչական ստուգումներ 2-րդ զորամիավորումում
Զորքերի մարտական պատրաստության և պատրաստականության ստուգման նպատակով 2-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են տեսչական ստուգումներ: Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշման շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, ստուգվել են անձնակազմի զենք-զինամթերքը, մարտական տեխնիկան, տրվել անվտանգության կանոնների պահպանման հրահանգներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հանկարծակի ստուգումներ 4-րդ զորամիավորումում
4-րդ զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ստուգվել են զինծառայողների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը: Ամփոփելով ստուգումների արդյունքները՝ զորամիավորման շտաբի պետ, գնդապետ Ա. Գյոզալյանը նշել է առկա թերությունները, հանձնարարականներ տվել դրանց վերացման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զինվորական երդման արարողություն
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի կին զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն: Զորամասի հրամանատարական կազմի ներկայությամբ կին զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինծառայողներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 5-ին այցելել է 2-րդ զորամիավորում: Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները: Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար: Այցի ընթացքում Դավիթ…
ԶՈւ ԳՇ պետի տեղակալը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում
ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում: Նա զրուցել զինծառայողների և հրամանատարության հետ, ցուցումներ տվել առաջիկա անելիքների, ինչպես նաև արձանագրված որոշ թերությունների շտկման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:
Մարտավարական պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է մարտավարական պարապմունք: Վերջինի նպատակն է եղել մարտավարական տարբեր իրավիճակներում զինծառայողների մասնագիտական հմտությունները զարգացնելն ու գործողությունները ներդաշնակելը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
1-ին զորամիավորումում մեկնարկել են ամփոփիչ քննությունները
1-ին զորամիավորումում մեկնարկել են ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ քննությունները։ Անցկացվել է շարային ստուգատես, ըստ մասնագիտական առարկաների՝ ստուգվել են զինծառայողների տեսական և գործնական գիտելիքները: Հրամանատարական կազմը բարձր է գնահատել զինծառայողների գիտելիքները, փաստել, որ ստորաբաժանումները պատրաստ են կատարել առաջադրվող խնդիրները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Շարային ստուգատես 4-րդ զորամիավորումում
Ուսումնական փուլի ամփոփմանն ընդառաջ՝ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է շարային ստուգատես։ Գնահատվել է անձնակազմի մարտական պատրաստականությունը, ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, ստուգվել զորքերի ծառայության կազմակերպման և անձնակազմի զինվորական կարգապահության աստիճանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
3-րդ զորամիավորումում անցկացվել են սպայական հավաքներ
Դեկտեմբերի 10-12-ը 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են օպերատիվ և համալրման բաժանմունքների պետերի հավաքներ: Վերջինս անցկացվել է սպայական անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները կատարելագործելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
1-ին զորամիավորման զինծառայողներն երթարշավ են անցկացրել
Դեկտեմբերի 13-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է երթարշավ՝ դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ: Նպատակը եղել է անձնակազմի ֆիզիկական պատրաստվածության մակարդակի ամրապնդումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կապի վարժանքներ 5-րդ զորամիավորումում
Դեկտեմբերի 13-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումներից մեկում անցկացվել են վարժանքներ: Անձնակազմի գործնական հմտությունները զարգացնելու և մասնագիտական ունակությունները կատարելագործելու նպատակով անցկացված վարժանքների շրջանակում բացազատվել են շարժական կապի հանգույցներ, իրականացվել տեղեկատվության փոխանակման և փոխգործակցության հստակեցման մի շարք գործողություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։














