զորամիավորում
3-րդ զորամիավորումում մեկնարկել է ուսումնական նոր կիսամյակը
Օգոստոսի 22-ին 3-րդ զորամիավորումում մեկնարկել է 2019 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակը: Հանդիսավոր արարողության ժամանակ զորամիավորման հրամանատար, գնդապետ Գ.Խաչատուրովը շնորհավորել է անձնակազմին նոր կիսամյակի մեկնարկի առիթով, նշել նախորդ կիսամյակի ընթացքում արձանագրված հաջողությունները, վստահեցրել, որ առաջիկայում ևս զորամիավորումն ունենալու է ռազմական ձեռքբերումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտավարական զորավարժություն Զինված ուժերում
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում օրերս անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն: Զորամիավորման հրամանատարական կազմի ղեկավարությամբ անցկացված եռօրյա զորավարժության նպատակն էր կատարելագործել գումարտակների հարձակողական գործողությունների ներդաշնակումը, բարձրացնել անձնակազմի վարժվածությունը դաշտային պայմաններում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հրաձգություն՝ գիշերային պայմաններում
Հուլիսի 25-ին 4-րդ զորամիավորման հրաձգարանում անցկացվել է ցուցադրական պարապմունք: Մարտական հրաձգությամբ անցկացված պարապմունքի նպատակն էր կատարելագործել գիշերային պայմաններում մարտի վարման գործնական հմտություններն ու տեսական գիտելիքները:
Եռօրյա հավաք-պարապմունքներ՝ դասակների հրամանատարների հետ
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կապի դասակների հրամանատարների տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ: Հավաքի շրջանակում ստուգվել են կապի համակարգի, կառավարման կետերի, դաշտային կապի հանգույցի ծավալման ունակությունները:
2-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումները մասնակցում են դաշտային ելքի
Հուլիսի 22-ից 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կապի ստորաբաժանումները մասնակցում են դաշտային ելքի: Սահմանված ժամկետներում բացազատվել են կապի հանգույցները, անցկացվել են մարտավարական-մասնագիտական պարապմունքներ, ստուգվել են զինծառայողների պատրաստվածության մակարդակն ու մասնագիտական հմտությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ամփոփվել են 5-րդ զորամիավորումում իրականացված աշխատանքները
Հուլիսի 17-ին 5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. 2-րդ եռամսյակի ընթացքում իրականացված աշխատանքները: Արձանագրված ձեռքբերումների և որոշակի բացթողումների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներ են ներկայացրել զորամիավորման հրամանատարի տեղակալները: Խորհրդակցության ավարտին զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը, ամփոփելով իրականացված աշխատանքները, հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման, մարտական պատրաստության և զինվորական կարգապահության առավել ամրապնդման ուղղությամբ: Կիսամյակի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած զիծառայողները…
4-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
Հուլիսի 12-ին 4-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ըստ ուղղությունների, զեկուցվել են կատարված աշխատանքները, վերլուծվել մարտական պատրաստության և զինվորական կարգապահության արդյունքները: Ամփոփելով կիսամյակի ընթացքում իրականացված աշխատանքները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը հանձնարարականներ է տվել…
Մարտական հերթափոխի նախապատրաստում Զինված ուժերում
Հուլիսի 11-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հերթապահության մեկնող անձնակազմի շարային ստուգատես: Ստուգվել է զինծառայողների հաստիքային սպառազինությունն ու հանդերձանքը, պատրաստության աստիճանը, մանրամասն հրահանգավորվել են մարտական դիրքերի ավագները։
Ստուգողական գործնական պարապմունքներ Զինված ուժերում
Հուլիսի 1-ին 1-ին զորամիավորման ենթակա զորամասերում մեկնարկել է անձնակազմի ներդաշնակման, զորքերի ծառայության, մարտական պատրաստության և կարգապահության ստուգման գործընթացը: Զորավարժարաններում անցկացվում են կրակային պատրաստության, մեքենավարման և այլ ստուգողական գործնական պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
3-րդ զորամիավորումում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Հունիսի 20-ին 3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Պարապմունքի նպատակը հրաձգային զենքի կիրառման հմտությունների և անձնակազմի կրակային պատրաստության մակարդակի կատարելագործումն էր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք
Հունիսի 21-ին 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում զորամիավորման վարչակազմի հետ անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք: Նորմացույցների համաձայն՝ զինծառայողները կրակային վարժություններ են կատարել կանգնած և պառկած դիրքերից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորումում
Հունիսի 17-ին անակնկալ ստուգում է իրականացվել 5-րդ զորամիավորման N զորամասում: Ուսումնական տագնապի ազդանշանով զորամասը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի: Անձնակազմը դուրս է բերվել ծավալման շրջան, ըստ մարտական հաշվարկի զբաղեցրել նախանշված տեղերը: Առաջադրված խնդիրները կատարելուց հետո վարչակազմը և ստորաբաժանումները հանձնել են մարտական և մարտավարամասնագիտական պատրաստության ստուգարքներ:
2-րդ զորամիավորման հրամանատարաշտաբային զորավարժությունն ավարտվել է
2-րդ զորամիավորումում և ենթակա զորամասերում ավարտվել է մայիսի 14-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունը: Զորավարժության արդյունքներն ամփոփել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը և տվել համապատասխան հանձնարարականներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
«Անվտանգության օր» 5-րդ զորամիավորումում
Մայիսի 15-ին, 5-րդ զորամիավորման պատրաստության պլանի համաձայն, վարչակազմի և շտաբային ստորաբաժանման հետ անցկացվել են «Անվտանգության օր» թեմայով պարապմունքներ: Բացազատված ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ստուգվել նրանց պատրաստվածության մակարդակը: Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով ընտրվել են հիմնականում առօրյա զինվորական գործունեությանը վերաբերող թեմաներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։














