զորամիավորում

  • Ուսումնասիրություն՝ 1-ին և 4-րդ զորամիավորումների զինծառայողների շրջանում

    Ուսումնասիրություն՝ 1-ին և 4-րդ զորամիավորումների զինծառայողների շրջանում

    Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 12-ից 16-ը, ԵԽ փորձագետի ներգրավմամբ, ուսումնասիրություն է անցկացվել ՀՀ ՊՆ 1-ին և 4-րդ զորամիավորումների ենթակայությամբ գործող զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողների և սպայակազմի շրջանում՝ մարդու իրավունքների խախտումների, կոռուպցիոն դեպքերի մասին ազդարարման գաղափարի վերաբերյալ նրանց ընկալումներն ու դիրքորոշումները պարզելու նպատակով: Ուսումնասիրության…

  • 1-ին զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները

    1-ին զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները

    1-ին զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականի 3-րդ եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները, զորամասերի հրամանատարներն ու ծառայությունների պետերը զեկուցել են առաջադրված խնդիրների և պլանավորված միջոցառումների կատարման վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել հետագա միջոցառումների պատշաճ իրականացման ուղղությամբ և խրախուսել եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտական պատրաստության պարապմունք բանակում

    Մարտական պատրաստության պարապմունք բանակում

    4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի մարտավարական դաշտում անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք: Անձնակազմին ուսուցանվել են հակառակորդի հարվածների հետմղման, զբաղեցրած շրջանների և դիրքերի պահպանության կազմակերպման, հարձակման ժամանակ հակառակորդի պաշտպանության ճեղքման, նահանջող հակառակորդի հետապնդման և հանդիպակաց մարտի վարման գործնական հմտություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

    Զորամիավորումում ամփոփվել են իրականացված աշխատանքների արդյունքները

    5-րդ զորամիավորումում ամփոփվել են 2019թ. ուսումնական տարվա 3-րդ եռամսյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Քննարկվել են նաև հաստիքային կառուցվածքին, զորահավաքային ռեսուրսի վիճակին և զորքերի պատրաստության խնդիրներին վերաբերող հարցեր: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Փիլոյանը խրախուսել է 3-րդ եռամսյակի ընթացքում մարտական պատրաստության, մարտական հերթապահության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերած զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Տեսչական ստուգումներ 2-րդ զորամիավորումում

    Տեսչական ստուգումներ 2-րդ զորամիավորումում

    2-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության, զինվորական կարգապահության և զորքերի ծառայության վիճակի տեսչական ստուգումներ: Իրականացված ստուգումների արդյունքներով տրվել են համապատասխան ցուցումներ արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • 4-րդ զորամիավորումում շարունակվում են նախատեսված միջոցառումները

    4-րդ զորամիավորումում շարունակվում են նախատեսված միջոցառումները

    Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորումում շարունակվում են պլանով նախատեսված միջոցառումները: Առանձնակի ուշադրություն է դարձվում հրամանատարական կետերում, ինչպես նաև կառավարման կետերում իրականացվող աշխատանքների արդյունավետությանը: Զորամիավորման շտաբն իրադրության զարգացմանը զուգընթաց զորամասերին առաջադրում է նոր խնդիրներ, խաղարկվում են տարբեր իրավիճակներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ռազմավարական զորավարժության շրջանակում կատարվել են քողարկման աշխատանքներ

    Ռազմավարական զորավարժության շրջանակում կատարվել են քողարկման աշխատանքներ

    Ռազմավարական զորավարժության շրջանակում 3-րդ զորամիավորումում իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղաբաշխման և քողարկման աշխատանքներ` ԱԹՍ-ներից և տեսադիտարկման համակարգերից խուսափելու, հակառակորդին ապակողմնորոշելու նպատակով: Հակառակորդի կողմից խոցելիությունը նվազեցնելու համար լրակահավորվել են կրակային դիրքերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • 5-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի

    5-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի

    5-րդ զորամիավորման զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Մշտական տեղակայման վայրերից դուրս բերված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան զբաղեցրել են նախորոշված շրջանները: Ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Համալրման գործընթացը 4-րդ զորամիավորումում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Համալրման գործընթացը 4-րդ զորամիավորումում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Ռազմավարական զորավարժության շրջանակներում 4-րդ զորամիավորման զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Վերազինման գործընթաց 1-ին զորամիավորումում

    Վերազինման գործընթաց 1-ին զորամիավորումում

    1-ին զորամիավորումում շարունակվում է սպառազինության և ռազմական տեխնիկայի վերազինման գործընթացը։ Ստացված ավտոմոբիլային տեխնիկայի նոր խմբաքանակը բաշխվելու է ենթակա ստորաբաժանումներին։ Ժամանակակից սպառազինությունն ու տեխնիկան կնպաստի առաջադրվող մարտական խնդիրներն առավել օպերատիվ և արագ կատարելուն։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտական հերթափոխի նախապատրաստում բանակում

    Մարտական հերթափոխի նախապատրաստում բանակում

    Սեպտեմբերի 11-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել են ստորաբաժանումների մարտական հերթապահության նախապատրաստման աշխատանքներ: Ստուգվել են անձնակազմի արտաքին տեսքը, հանդերձավորումը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան: Ստորաբաժանման հրամանատարները հրահանգավորվել են մարտական հերթապահության ժամանակ անվտանգության կանոնների պահպանման և առանձնահատկությունների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից:

  • Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջևանում

    Ադրբեջանը զորավարժություններ է սկսել Նախիջևանում

    Սեպտեմբերի 9-ին Նախիջևանում մեկնարկել են Ադրբեջանի ԶՈւ Նախիջևանի կայազորի երկկողմ եռաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վրա հղումով: «Առաջին փուլում զորամիավորումներն ու գործնական գործողությունների մասնակից զորամասերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու նպատակով հանվել են տեղակայման վայրից ուսումնամարտական տագնապով և դուրս բերվել զորավարժությունների շրջաններ»,-ասվում է հայտարարության մեջ: Զորավարժությունները կտևեն մինչև…

  • Ռադիոկապի վարժանք 4-րդ զորամիավորումում

    Ռադիոկապի վարժանք 4-րդ զորամիավորումում

    4-րդ զորամիավորման մշտական տեղակայման վայրում օգոստոսի 27-28-ը կապի ստորաբաժանման շարժական միջոցների բացազատմամբ անցկացվել է ռադիոկապի վարժանք: Վարժանքի ընթացքում կատարելագործվել են կապավորների գործնական մասնագիտական հմտությունները ազդանշանների ընդունման և հաղորդման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • 5-րդ զորամիավորումում դաշտային ելքով ուսումնական վարժանքներ են անցկացվել

    5-րդ զորամիավորումում դաշտային ելքով ուսումնական վարժանքներ են անցկացվել

    Օգոստոսի 26-ից 27-ը 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվել են դաշտային ելքով ուսումնական վարժանքներ: Անձնակազմը դուրս է բերվել ելման շրջան, իրականացվել են նորմացույցներով նախատեսված ուսումնամարտական խնդիրներ: Ցերեկային և գիշերային պայմաններում ծավալվել են կապի հանգույցներ, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը և աշխատանքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։