զորավարժություն
Հայաստանը խորացնում է ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ հայ զինծառայողները մասնակցում են «Combined Resolve 2025» զորավարժությանը, որը կազմակերպվում է Գերմանիայում տեղակայված Հոհենֆելսի ԱՄՆ բանակի բազայում։ Այս զորավարժությունը հանդիսանում է ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող ամենամեծ միջազգային ռազմական վարժանքներից մեկը, որին մասնակցում են ավելի քան 4,000 զինծառայողներ ԱՄՆ-ից և 15…
Ֆրանսիայում գնացքը վրաերթի է ենթարկել զորավարժություններին մասնակցող զինվորականներին։ Արդյունքում նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը։ Ըստ նախարարության տվյալների՝ գնացքը մի խումբ զինվորականների է վրաերթի ենթարկել նոյեմբերի 17-ի երեկոյան։ Այդ ժամանակ նրանք մասնակցում էին ընդհանուր հիմնական ուսուցման ամփոփիչ զորավարժություններին: Պյուժե-սյուր-Արժենի բարձրության վրա զինվորները որոշել են հատել երկաթուղային գիծը։ Արդյունքում զինվորականներից մեկը…
Համաձայն Ոստիկանության զորքերի 2022 թվականի պատրաստության պլանի՝ Ոստիկանության զորքերի ենթակա ստորաբաժանումների մասնակցությամբ հոկտեմբերի 3-ից 4-ը անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն՝ «Հատուկ կարևորագույն օբյեկտի պաշտպանության ժամանակ հավանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման հատուկ օպերացիա» թեմայով: Զորավարժությունը ղեկավարում էր ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունը՝ հրամանատար, ոստիկանության գնդապետ Հայկ Բաբայանի գլխավորությամբ: Նախ ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության համապատասխան աստիճանի,…
Հայաստանը չի մասնակցի Ղազախստանում ՀԱՊԿ շրջանակներում անցկացվելիք զորավարժություններին։ Հայտնում է ՊՆ-ն։
Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից: Նշվել է, որ զորավարժություններին առաջին…
Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները՝ դաշինքի 15 երկրների զինվորականների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են թուրքական Milliyet-ը: Միջերկրական և Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են Dynamic Mariner – Mavi Balina – Nusret – 2022, մեկնարկել են սեպտեմբերի 11-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը: Զորավարժություններին կմասնակցեն նաև թուրքական «Սանջակթար» ունիվերսալ գրոհային և «Անադոլու» ունիվերսալ գրոհային…
Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (PLA) կմասնակցի «Վոստոկ-2022» խոշորագույն հրամանատարաշտաբային ցամաքային զորավարժություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի տարածքում։ Չինաստանի զինված ուժերի մասնակցությունը հաստատել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։ Դրանց կմասնակցեն նաև Հնդկաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումները։ Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, որ այս որոշումը…
Հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները։ Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել…
N զորամիավորման ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 20-ին անցկացվել է ցուցադրական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ըստ զորավարժության սցենարի՝ հրաձգային ստորաբաժանումները վարել են պաշտպանական մարտ, անցել հակահարձակման և այլ ստորաբաժանումների օժանդակությամբ ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերն ու կենդանի ուժը։
Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում երեկ՝ մարտի 28-ին, անցկացվել է հրամանատարաշտաբային զորավարժություն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի նույն հենակետերում․ Շտաբ ՊՆ-ն հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ի լուրը, թե իբր Հայաստանը ՌԴ-ին ինքնաթիռներ է տվել՝ Ուկրաինայում կիրառելու նպատակով «Զորավարժության սցենարի համաձայն՝ գնահատվել է իրադրությունը, անձնակազմին առաջադրվել են խնդիրներ պայմանական հակառակորդի…
Մեղրիի ռուսական սահմանապահ զորամասում հրաձգարանում կատարվում են կրակային զորավարժություններ։ Այս մասին տեղեկացնում են Մեղրիի համայնքապետարանից։ Նշվում է, որ զորավարժությունները շարունակվելու են մինչև մարտի 31-ը։ Համայնքապետարանից հորդորում են՝ կրակոցների ձայներ լսելու դեպքում հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ:
Երկու օրից մեկնարկում է ՆԱՏՕ-ի և իր գործընկերների Cold Response-2022 («Սառը պատասխան-2022») անունը կրող զորավարժությունը։ Այս մասին գրում է France Presse-ը։ Նշվում է, որ սա լինելու է տարվա ամենախոշոր վարժանքը, որին մասնակցելու է 27 երկրի 30 հազար զինծառայող, 200 ինքնաթիռ ու 50 նավ։ Ըստ աղբյուրի՝ զորավարժությունները նախատեսված էին մինչև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։ Նորվեգիայի ՊՆ ղեկավարը…
USS Harry S. Truman ավիակիրը գտնվում է Միջերկրական ծովում: Դաշինքի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո տեղի ունեցող զորավարժությունները կտևեն մինչև փետրվարի 4-ը։ Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի ծովային հարձակման և աջակցության ուժերի հրամանատարության և ԱՄՆ վեցերորդ նավատորմի դաշնակից նավերը։ «Neptune Strike զորավարժությունները ընդգծում են ՆԱՏՕ-ի կարողությունը՝ ինտեգրելու բարձրակարգ ավիակիր հարվածային խմբերի ծովային կարողությունները, որը կապահովի…
N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ այսօր՝ հունվարի 24-ին․ անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Անցկացվել են եռօրյա հավաք-պարապմունքներ Զինվորական կարգապահությունն ու դրա բարելավման ուղիները․ խորհրդակցություն ՊՆ-ում «Զորավարժության անցկացման հիմնական նպատակներն էին զինծառայողների դաշտային վարժվածության և մարտական պատրաստության ամրապնդումը, գործողությունների ներդաշնակման մակարդակի ստուգումը։ Ըստ զորավարժության պլանի, անձնակազմն անցել…
Փետրվարի 10-20-ը Բելառուսում կանցկացվեն ռուս-բելառուսական «Դաշնակցային վճռականություն-2022» զորավարժությունները, որում ընդգրկված կլինի ռուսական 12 Սու-35 կործանիչ: ՌԴ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Ռուսաստանն արդեն սկսել է կործանիչներ ուղարկել Բելառուս։ Հաղորդվել էր նաև, որ Ռուսաստանը սկսել է S-400 երկու դիվիզիոնների տեղափոխումը Բելառուս։ Նշվում է, որ երկու երկրները ստուգում են Միութենական պետության արձագանքման ուժերը։