fbpx
Աշխարհ

Չինաստանը կմասնակցի Ռուսաստանի տարածքում անցկացվելիք զորավարժություններին

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը (PLA) կմասնակցի «Վոստոկ-2022» խոշորագույն հրամանատարաշտաբային ցամաքային զորավարժություններին, որոնք կանցկացվեն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանի տարածքում։ Չինաստանի զինված ուժերի մասնակցությունը հաստատել է ՉԺՀ պաշտպանության նախարարությունը, համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության պաշտոնական կայքում։

Դրանց կմասնակցեն նաև Հնդկաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Մոնղոլիայի և այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումները։ Գերատեսչության մամուլի ծառայությունը նշել է, որ այս որոշումը կապված չէ ներկայիս լարված միջազգային և տարածաշրջանային իրավիճակի հետ։

Զորավարժություններին, բացի ՀՕՊ ուժերից, կներգրավվեն օդադեսանտային ուժերի, հեռահար և ռազմատրանսպորտային ավիացիայի, ինչպես նաև այլ երկրների զորամիավորումների մի մասը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ