զորքեր
Խոսվում է Ախալքալաքում ԱՄՆ զորքեր տեղակայելու մասին
Վրաստանում անդրադառնում են Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորքը Վրաստանում տեղակայելու մասին առաջարկին։ «Լյուք Քոֆիի հայտարարությունը քննարկում ենք որպես նրա սեփական առաջարկ», — հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Նինո Գոգուաձեն՝ անդրադառնալով ամերիկյան Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆիի առաջարկին, ըստ որի Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախումբը կարելի է տեղակայել Վրաստանում, ավելի կոնկրետ Ախալքալաքի…
Մարտավարամասնագիտական զորավարժություն ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ոստիկանության զորքերում զինծառայողների ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հատուկ պատրաստության նպատակով պարբերաբար մարտավարամասնագիտական զորավարժություններ են կազմակերպվում: Հոկտեմբերի 21-ին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի գլխավորությամբ հերթական զորավարժությունն անցկացվեց հասարակական կարգի պահպանության զորամասում: Ըստ պայմանական իրադրության` քաղաքի բանուկ հատվածներից մեկում չարտոնված հավաքը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից, մասսայական անկարգություններ են տեղի ունենում, և հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն…
Ամերիկյան զորքը հեռանում է նաև Աֆղանստանից․ NBC
Պենտագոնը սկսել է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման ծրագրի նախապատրաստումը։ Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին: Ծրագիրը նախագծային փուլում է և իրականացվում է որպես «նախազգուշական միջոց»՝ այն պարագայում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարություն անի Աֆղանստանից զորքերի լիամասշտաբ դուրսբերման մասին, ինչպես դա պատահեց Սիրիայից զորակազմի դուրսբերման դեպքում: Սպիտակ տնից զորքերն Աֆղանստանից…
ԱՄՆ-ն սկսում է Սիրիայից դուրս բերել 1000 ամերիկացի զինվորականի
Ամերիկայի Միացյալ Նահանգներն սկսում է 1000 ամերիկացի զինվորականի դուրսբերումը Սիրիայի հյուսիսային շրջանից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որոնք կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը: «Վերջին օրերին մենք իմացել ենք, որ Թուրքիան, հավանաբար, մտադիր է ընդլայնել գրոհի տարածքը դեպի հարավ, ինչպես նաև դեպի արևմուտք: Մենք տեղեկացել ենք…
Ռազմական գործողությունները Սիրիայում հումանիտար մեծ վնասի կբերեն․ Իրանի ԱԳՆ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայից պահանջել է իր զորքերը դուրս բերել Սիրիայից և դադարեցնել գրոհները այդ երկրի տարածքում: «Իրանի ԱԳ նախարարությունը, անհանգստություն հայտնելով Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական գործողությունների կապակցությամբ և ուշադրության առնելով հումանիտար իրադրության լրջությունը և բախումների շրջանում գտնվող քաղաքացիական անձանց համար մշտապես գոյություն ունեցող վտանգները, ընդգծում է գրոհների շտապ դադարեցման և Սիրիայի տարածքից թուրք…
Իրանը զորավարժություններ է անցկացնում Թուրքիայի հետ սահմանին
Իրանի զինված ուժերը չպլանավորված զորավարժություններ են սկսել Թուրքիայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է ISNA գործակալությունը: Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունենում Արևմտյան Ատրպատականի նահանգում, Ուրմիա լճի շրջանում: Վարժանքներին մասնակցում են արագ արձագանքման ստորաբաժանումները՝ ուղղաթիռների օգտագործմամբ: Զորավարժություններն ընթանում են Իրանի զինուժերի գլխավոր հրամանատար Աբդուլռահիմ Մուսավիի ներկայությամբ: Իրանական զորավարժությունների վերաբերյալ տեղեկատվությունը հայտնվել…
Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։ Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էր եկել Արման Սարգսյանը։ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն իր ելույթում նշեց, որ իր և զորմասում գտնվող յուրաքանչյուրի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է մասնակցել հանդիսավոր արարողությանը։ «Ձեր անձնվիրությունը, կարգապահությունն ու սահմանն անառիկ պահելը ձեզանով հպարտանալու հիմքն են», – ընդգծեց Արման Սարգսյանը՝ ամփոփելով։ Արման Սարգսյանի…
Մեկ շաբաթում հակառակորդը արձակել է 650 կրակոց
Սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական…
Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարը. Արծրուն Հովհաննիսյան
«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում: Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ…
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին թույլ է տվել զորքեր տեղակայել իր տարածքում
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ էլ Սաուդը հայտարարել է, որ ամերիկյան կողմին թույլ է տալիս զինվորականներ տեղակայել երկրի տարածքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Աղբյուրը հայտնում է, որ սկզբի համար Սաուդյան Արաբիա շուրջ 500 ամերիկացի կմեկնի։ Նրանք կհետևեն տարածաշրջանում անվտանգությանը և կկանխեն երկրի նկատմամբ սպառնալիքները։ Վերջին տվյալներով՝ Սաուդյան Արաբիա ամերիկյան զորքեր ուղարկելու գործողությունն…
ԱՄՆ-ն հետախուզական ուժեր կթողնի Աֆղանստանում․ Թրամփ
ԱՄՆ-ն կնվազեցնի Աֆղանստանում իր զորքերի թվաքանակը, բայց այնտեղ կթողնի հետախուզական ստորաբաժանումներ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ես այնտեղ կթողնեի շատ ուժեղ հետախուզություն: Մենք պետք է հետևենք… Ես կթողնեի, և մենք կթողնենք շատ ուժեղ հետախուզություն, շատ ավելի մեծ, քան կարելի է կարծել: Դա անչափ կարևոր է: Եվ մենք կարող ենք այդկերպ վարվել, բայց…
Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ
Ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում հանդես գալ թելադրողի դիրքից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Պոմպեոն կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆ Հաֆթարից պահանջել է անմիջապես դադարեցնել զինված գործողությունները և բանակցություններ սկսել: «Տրիպոլիի դեմ այս միակողմանի ռազմական արշավը սպառնալիքի տակ է դնում խաղաղ բնակչությանը և վտանգում բոլոր լիբիացիների համար ավելի լավ ապագայի բոլոր հեռանկարները: Քաղաքական լուծումը միակ հնարավորությունն է միավորելու երկիրը և իրականացնելու անվտանգության, կայունության և բարգավաճման ծրագիր…
Իրանի նախագահը դրական է գնահատել ԱՄՆ զորքերի դուրսբերումը Սիրիայից
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին լավ նորություն է համարել Սիրիայից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի մտադրությունը, բայց հայտարարել է, որ դժվար է հավատալ Վաշինգտոնի խոստումներին։ Ինչպես հաղորդվում է՝ այդ մասին, ասված է նրա պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ «Վերջերս նրանք հայտարարեցին, թե ցանկանում են իրենց ուժերը դուրս բերել Սիրիայից, եթե ճիշտ են ասում, ապա դա լավ նորություն է»,-ասել…















