ԶՈՒ

  • Հրամանատարաշտաբային զորավարժություն Զինված ուժերում

    Հրամանատարաշտաբային զորավարժություն Զինված ուժերում

    Հունիսի 3-ից 6-ը 3-րդ զորամիավորման N զորամասում անցկացվում է «Պայմանական հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում պաշտպանական մարտի նախապատրաստում և վարում» երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությանը ներգրավված է նաև ՀՀ ոստիկանության զորքերի վարչակազմը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Կրակային պատրաստություն Զինված ուժերում

    Կրակային պատրաստություն Զինված ուժերում

    1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունիսի 4-ին զորամասի վարչակազմի հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Հրաձգության ընթացքում զինծառայողները խոցել են բոլոր թիրախները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Զինված ուժերում անցկացվում են հրամանատարական հավաքներ (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Զինված ուժերում անցկացվում են հրամանատարական հավաքներ (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Հունիսի 4-ին մեկնարկել են զինված ուժերի հրամանատարական հավաքները: Հավաքների մասնակիցների համար ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա.Մակարյանի ղեկավարությամբ անցկացվել է պարապմունք՝ «Պաշտպանության կառուցումը և նախապատրաստումը» թեմայով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

    Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ

    ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ հունիսի 5-ին Անապայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Անցկացվում են զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ

    Անցկացվում են զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ

    Զորամասերի ղեկավար կազմի մասնագիտական գիտելիքներն ամրապնդելու և տարբեր մարտական իրավիճակներում ներդաշնակ գործելու ունակությունները կատարելագործելու նպատակով հունիսի 3-ից անցկացվում են զինված ուժերի զորամասերի հրամանատարների տեղակալների հավաքներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Մարտավարական զորավարժություն Զինված ուժերում

    Մարտավարական զորավարժություն Զինված ուժերում

    Զինծառայողներին կրակի կառավարման, կրակային դիրքերի խուսավարման և նոր դիրքերի զբաղեցման սկզբունքները, ինչպես նաև ինքնագնաց հրետանային կայանքները մարտական վիճակի բերելո ւ ձևերն ուսուցանելու նպատակով օրերս 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Փիլոյանի ղեկավարությամբ ենթակա զորամասերից մեկի զորավարժարանում անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Հայաստանում են «Խաղաղության մարտիկ» մրցումների մասնակից պետությունների ՊՆ ներկայացուցիչները

    Հայաստանում են «Խաղաղության մարտիկ» մրցումների մասնակից պետությունների ՊՆ ներկայացուցիչները

    «Միջազգային բանակային խաղեր-2019» միջոցառման շրջանակում օգոստոսի 3-ից 17-ը Հայաստանի Հանրապետությունում կայանալիք «Խաղաղության մարտիկ» մրցումների նախապատրաստման, կազմակերպչական հարցերի ճշտման և անցկացման վայրերի տեղազննման աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել խաղերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ճամբարային հավաքներն ամփոփվել են զորավարժությամբ

    Ճամբարային հավաքներն ամփոփվել են զորավարժությամբ

    Ավարտվել են 1-ին զորամիավորման ենթակա զորամասերի հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքները: Շուրջ մեկ ամիս տևած դաշտային պարապմունքներն ամփոփվել են մարտական հրաձգությամբ անցկացված զորավարժությամբ։ Դաշտային պայմաններում անցկացված գործնական պարապմունքների միջոցով ամրապնդվել է հրետանային ստորաբաժանումների անձնակազմի վարժվածության մակարդակը, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների ճիշտ ու հստակ կատարման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Կրակային պատրաստության գործնական պարապմունք Զինված ուժերում

    Կրակային պատրաստության գործնական պարապմունք Զինված ուժերում

    3-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք, որին մասնակցել են զորամիավորման վարչակազմի կին զինծառայողները: Պարապմունքների ընթացքում կատարելագործվել են հրազենային զենքի կիրառման հմտություններն ու կրակա­յին պատրաստության մակարդակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

    ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

    ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2019թ. ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 23-ը կարող…

  • Հանդիպում-խորհրդակցություն Զինված ուժերում

    Հանդիպում-խորհրդակցություն Զինված ուժերում

    Մայիսի 30-ին 1-ին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Թումանյանը հանդիպել է ենթակա զորամասերից մեկի սպայական և սերժանտական կազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինծառայողների շրջանում կանոնադրական փոխհարաբերությունների խախտումների դեպքերն ու բռնարարքները բացառելու հարցերը: Նախանշվել են հստակ միջոցառումներ նման դեպքերի կանխարգելման ու բացառման ուղղությամբ, տրվել ցուցումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ռազմական խորհրդի նիստ 4-րդ զորամիավորումում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Ռազմական խորհրդի նիստ 4-րդ զորամիավորումում (ՖՈՏՈՇԱՐՔ)

    Մայիսի 29-ին 4-րդ զորամիավորումում տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են զորամասերում մարտական հերթապահության նախապատրաստման և կրման պայմանների, մարտական դիրքերի ինժեներական հագեցվածության բարելավման հետ կապված խնդիրներ: Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Մախսուդյանը և ենթակա զորամասերի հրամանատարները զեկուցել են մարտական դիրքերում կատարված աշխատանքների մասին, մատնանշել առկա խնդիրները: Ամփոփելով ռազմական խորհրդի…

  • Կրակային պատրաստության և մեքենավարման պարապմունքներ

    Կրակային պատրաստության և մեքենավարման պարապմունքներ

    1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության և մեքենավարման գործնական պարապմունքներ: Պարապմունքների ընթացքում անձնակազմին առաջադրված խնդիրների կատարման արդյունքները գնահատվել են բավարար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

  • Ուսումնական վարժանքներ Զինված ուժերում

    Ուսումնական վարժանքներ Զինված ուժերում

    Դաշտային պայմաններում անձնակազմի վարժվածության մակարդակը և առաջադրվող մարտական խնդիրների ճիշտ ու հստակ կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մայիսի 29-ից հունիսի 2-ը 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվում են ուսումնական վարժանքներ` դաշտային ելքով: Անձնակազմը ցերեկային ու գիշերային պայմաններում, համաձայն սահմանված ժամկետների, ծավալում է կապի հանգույցներ, կապ հաստատում վերադաս և ենթակա շտաբերի հետ: Դաշտային վարժանքները նպաստում են անձնակազմի…