ԶՈՒ
Անցկացվել է երկաստիճան շտաբային մարզումների երկրորդ փուլը
5-րդ զորամիավորման N զորամասում շարունակվել են պահեստազորի սպաների հետ անցկացվող երկաստիճան շտաբային մարզումները: Պահեստազորի սպաները ծանոթացել են զորահամալրման ժամանակ կցագրվող զենք-զինամթերքին, կատարելագործել մարտի ընթացքում տարբեր խնդիրների կատարման գործնական հմտությունները, ամրապնդել ներդաշնակման մակարդակը մարտական գործողություններին նախապատրաստվելիս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հրաձգությամբ զորավարժություն Զինված ուժերում
Մարտին աջակցող ինքնագնաց հրետանային դիվիզիոնի գործողություններն անձնակազմին ուսուցանելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի խառը հրետանային դիվիզիոնի հետ անցկացվել է մարտական հրաձգությամբ զորավարժություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Ռազմական համալսարանի կուրսանտները զորավարժարանում են
Մայիսի 18-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի համազորային ֆակուլտետի «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում», «Տանկային ստորաբաժանումների կառավարում» և «Ինժեներասակրավորային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտների հետ ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում է դաշտային ելք: Կուրսանտները մասնակցում են դաշտային տարբեր գործնական պարապմունքների: Մասնավորապես՝ «Մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում» մասնագիտությամբ կուրսանտները կատարում են «Դասակի մարտական հրաձգություն հարձակման ժամանակ» վարժությունը: Դաշտային ելքը կավարտվի…
Արտակ Դավթյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին և ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում և ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի համատեղ ուսումասիրության արդյունքները, ինչպես նաև հետագա փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: Այս…
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ
Մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ…
Ռազմական ոստիկանությունը բացահայտել է զորակոչից խուսափելու երկու դեպք
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, բացահայտել են բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու երկու դեպք: Զորակոչից խուսափելու նպատակով քաղաքացի Գ.Ա-ն և Վ.Մ-ն ձեռք են բերել իրենց առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող ախտորոշումով եզրակացություններ: Հաստատապես իմանալով, որ դրանք հանդիսանում են կեղծ փաստաթղթեր, ներկայացրել…
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը
Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մինչև այժմ կատարված աշխատանքները և նախանշվել…
Բժշկական կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու դեպք է բացահայտվել
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բժշկական փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպք: Այդ առթիվ 2019թ. մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ժամկետային…
Ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացին (ՖՈՏՈՇԱՐՔ)
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մայիսի 23-ին ամփոփվել է ՆԱՏՕ-ի ուսումնական խմբի կողմից անցկացված «Խաղաղապահ գործողությունների իրավական ասպեկտները» թեմայով դասընթացը: Քառօրյա դասընթացի շրջանակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի զինծառայողներին են ներկայացվել խաղաղապահ առաքելությունների իրավական ասպեկտները, գործիքակազմը, կիրառվող կանոնակարգերը, քաղաքացիական կառույցների և անձանց հետ հաղորդակցության և համագործակցության առանձնահատկությունները: Դասընթացի մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի…
Մարտական հերթափոխի նախապատրաստում Զինված ուժերում
Մայիսի 22-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ստորաբաժանումների հրամանատարները և մարտական դիրքերի ավագները հրահանգավորել են մարտական հերթապահության հերթափոխում ընդգրկվող անձնակազմին՝ հաշվի առնելով մարտական խնդիրների բնույթը և ծավալը, առաջադրված խնդիրների առանձնահատկությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանական համալսարանի պատվիրակությունը (ՖՈՏՈՇԱՐՔ)
Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը: ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն և Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում կայացած հանդիպումների ընթացքում սերբական պատվիրակությանն են ներկայացվել ռազմական ուսումնական հաստատությունների պատմության, կառուցվածքի, գործունեության, ինչպես նաև պաշտպանական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ: Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք…
Կրակային պատրաստության պարապմունք Զինված ուժերում
Հաստիքային զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի վարչակազմի հետ անցկացվել է հրաձգության հերթական պարապմունքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հրետանային ստորաբաժանումների ճամբարային հավաքներ Զինված ուժերում
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու և տարբեր ստորաբաժանումների ներդաշնակումն ու փոխգործակցությունն ամրապնդելու նպատակով 4-րդ զորամիավորման ուսումնական կենտրոնում անցկացվում են հրետանու ճամբարային հավաքներ: Հավաքներին ընդգրկված են հրետանային դիվիզիոնները, առանձին մարտկոցները և կառավարման դասակները՝ տեխնիկայով և սպառազինությամբ։։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պն պաշտոնական կայքից։
Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ աշխատանքային խումբը
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2019թ. պլանի համաձայն՝ Մոսկվա է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի պետի գլխավորած աշխատանքային խումբը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։














