զվարթնոց
«Զվարթնոց» օդանավակայանում նոր վերանորոգված հատվածը շահագործման է հանձնվել
«Զվարթնոց» օդանավակայանում շահագործման է հանձնվել նոր վերանորոգված հատվածը՝ բարձրացնելով արդյունավետությունը և ապահովելով հարմարավետ ճանապարհորդություն։
«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն անցնում են աշխատանքային ձմեռային գրաֆիկի
Նոյեմբերի 1-ից «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն անցնում են աշխատանքային նոր՝ ձմեռային գրաֆիկի։ Այս մասին տեղեկացնում է Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը բաց կլինի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-21:00։ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը…
SKY Express ավիաընկերություն. նոր երթուղի Երևանի և Աթենքի միջև
Հունական SKY express ավիաընկերությունը սկսել է թռիչքներ իրականացնել Աթենք-Երևան-Աթենք երթուղով՝ ամրապնդելով Հունաստանի և Հայաստանի միջև կապերը։ Աթենքի միջազգային օդանավակայանից դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան չվերթերն իրականացվում են շաբաթական երեք անգամ՝ ամեն չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի։ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը նշել է, որ այս երթուղու գործարկումը Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական և գործնական…
ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Զվարթնոց, Բագրատաշեն և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ծառայության անցնելու համար
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական սահմանի մյուս անցման կետերում ենթասպայական պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից: Ծառայության անցնելու համար կարող են դիմել մինչև 30 տարեկան առնվազն միջնակարգ կրթությամբ, հայերենի և օտար լեզվի (անգլերենի կամ ռուսերենի) իմացությամբ իգական սեռի և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած…
Զվարթնոցում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով չեղարկվում ու հետաձգվում են թռիչքներ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից տեղեկացնում են, որ երեկ և այսօր չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, ինչը պայմանավորված է խիտ մառախուղով: Չվացուցակում տեղի ունեցող փոփոխություններին խնդրում ենք հետևել մեր կայքում և հավելվածում՝ նշված է հաղորդագրությունում:
Զվարթնոց օդանավակայանից ահազանգել են, որ օդանավում մարդ է մահացել
Երեկ՝ փետրվարի 7-ին, «Զվարթնոց» օդանավակայանից Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ինքնաթիռի մեջ մարդ է մահացել։ Այս մասին գրում է Shamshyan-ը։ Նշվում է, որ նշված վայր մեկնած ոստիկանները օդանավի մեջ հայտնաբերել են 94-ամյա Ռուսաստանի քաղաքացի Յուղաբեր Թորոսյանի դին։ Ըստ աղբյուրի՝ արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քովիդի թեստի կեղծ սերտիֆակատ պատրաստելու և իրացնելու համար հարուցվել է 9 քրգործ․ ԱԱՏՄ
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցները շարունակում են ուժեղացված ռեժիմով հերթապահությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱՏՄ-ի Facebook-ի էջից։ 2020-ի պատերազմի ընթացքում հրամանատարը չի կատարել պարտականությունները․ առաջադրվել է մեղադրանք Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը, դատարաններն էլ մերժում…
Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն
Զվարթնոցում, Լոռի բերդում և Բջնիի ամրոցում կանաչ անկյուններ կստեղծվեն: Նախագծի նպատակն է նոր որակ և նոր մոտեցումներ ներդնել արգելոց-թանգարանների այցելուների համար։ Երեք արգելոցների տարածքներում կիրականացվի բարեկարգում, կկառուցվեն սպասարկման ենթակառուցվածքներ, կտեղադրվեն աղբի տեսակավորման տարաներ և ցուցանակներ, ապա կստեղծվեն կանաչ անկյուններ՝ լանդշաֆտային լուծումներով։ Նախագիծն իրականացվում է Converse Bank-ի աջակցությամբ։
Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ «ՀՀ անկախության տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ», «Մեծամոր» և «Լոռի բերդ» արգելոց-թանգարանները կաշխատեն։ Վերահսկողություն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում ՊԵԿ-ում քննարկվել է մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը «Գառնին» բաց է լինելու ժամը 10։00-22։00-ը, մյուս արգելոց-թանգարանները՝ 10։00-18։00-ն»։
Ինչ նպատակներ ունի Էյր Արաբիան․ հաճախ տրվող հարցերին տրվել են պատասխաններ
Հուլիսի 22-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հիշեցնում են, որ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր։ Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։ Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսին հնչեցին հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։ Ստորև…
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Զվարթնոց օդանավակայանում
Հուլիսի 17-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ «Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 16-ին Երևան-Միներալնիե Վոդի չվերթի հաշվառումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Դավիթ Մ.-ն, որը 2020 թ. հոկտեմբերի 15-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ոստիկանների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի մեղադրանքով: Խափանման…
Հայկական շուկա է մուտք գործում Lufthansa ավիաընկերությունը
«Զվարթնոց» օդանավակայանի Facebook-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ տևական ժամանակ ընթացող բանակցություններն ավարտին հասան, և այս թվականի օգոստոսի 13-ից հայկական շուկա մուտք կգործի Lufthansa ավիաընկերությունը: Նշվում է, որ ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Ֆրանկֆուրտ (Գերմանիա)- Երևան-Ֆրանկֆուրտ (Գերմանիա) երթուղով՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ: Ըստ աղբյուրի՝ Ֆրանկֆուրտից Երևան չվերթերը կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին, իսկ Երևանից Ֆրանկֆուրտ՝ երկուշաբթի,…
ԱԱՏՄ-ն հայտարարում է փորձագետներ ներգրավելու մասին
Հուլիսի 9-ին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում փորձագետներ ներգրավելու մասին։ ԱԱՏՄ-ն հորդորում է չգնել որոշ դեղեր․ ցանկ Սեմինար-իրազեկում ԱԱՏՄ-ի կողմից Պահանջները ներկայացնում ենք ստորև․ • Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն • Հայերեն, ռուսերեն լեզուների իմացություն • Համակարգչով ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ։ Փաստաթղթերն ընդունվում են ամեն…
«Զվարթնոցում» հայտնաբերվել է 22 տարի հետախուզման մեջ գտնվող անձ
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ուֆա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 50-ամյա Բագրատ Ն.-ն, որը 1999 թ. սեպտեմբերի 24-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի (Սպանությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ խափանման…
Զվարթնոց օդանավակայանում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 28-ին Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Սասուն Ս.-ն, որը 2020 թ. հունիսի 11-ից ՌԴ Պենզայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ…















