Էդուարդ Թոփչյան
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կհյուրընկալի Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված գալա համերգ
Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մարտի 25-ին տեղի կունենա գալա համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար. վարչապետը՝ Բերդի բնակիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։ Վարչապետը հանդես է եկել ելույթով, որով ամփոփել է նաև Տավուշի սահմանամերձ համայնքներ կատարած այցը։ Իր խոսում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի…
Փրկարարներն Ապարանում ինքնասպանության փորձ են կանխել
Ապրիլի 30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով պատուհանից, հայտնում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Նելլի…
Խատիա Բունիաթիշվիլին առաջին անգամ ելույթ կունենա Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Դեկտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին անգամ ելույթ կունենա հանրահայտ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլին: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Բունիաթիշվիլու հայաստանյան ելույթը կազմակերպել են ՀԱՖՆ-ը և «Ավետիս» հայ-շվեյցարական մշակութային ասոցիացիան: Բունիաթիշվիլին կներկայացնի դաշնամուրային երկացանկի ամենագեղեցիկ ու բարդագույն ստեղծագործություններից մեկը՝ Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրի կոնցերտը:
Թոփչյանը հանդես կգա Ամստերդամի լեգենդար դահլիճում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը հոկտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես կգա աշխարհի հեղինակավոր համերգասրահներից մեկում՝ լեգենդար «Կոնցերտգեբաուի» Մեծ դահլիճում (Ամստերդամ): Նա կղեկավարի Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը: Այն նվագախմբի հետ Թոփչյանի երրորդ համագործակցությունն է. այս նվագախմբի հետ նա ելույթներ է ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում (Musikverein), Գրացում և Կլագենֆուրտում: Համերգի ընթացքում կհնչեն Բեթովենի,…
Մեկնարկում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, բացելով իր 94-րդ համերգաշրջանը, ներկայացնում է Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը (ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր) և Ալեքսանդր Չաուշյանը (թավջութակահար), ովքեր հայտնի երաժիշտների ընկերակցությամբ ելույթ կունենան սեպտեմբերի 19-ին: Փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան»…
Համբուրում եմ. Սլիմանը դիմել է հայ հանդիսատեսին
Երաժիշտ Սլիմանը Հայաստան այցից առաջ դիմել է հայ հանդիսատեսին. «Բարև, Հայաստա՛ն, ես Սլիմանն են: Հույս ունեմ, որ լավ եք: Կհանդիպենք մի բացառիկ համերգի ժամանակ մայիսի 26-ին, Երևանում: Շնորհակալ եմ նախապես, որ գալու եք մեզ տեսնելու: Իսկապես հիանալի ժամանակ ենք անցկացնելու, վստահ եմ: Փորձեմ ձեզ հայերեն ասել՝ «համբուրում եմ», կարծում եմ, որ այսպես են ասում ՝«պաչիկներ»:…
Ֆրանսիացի երգիչները ելույթ կունենան Երևանում՝ Շառլ Ազնավուրին նվիրված համերգին
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի 95-ամյակի կապակցությամբ մայիսի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեծամասշտաբ «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող համերգ կանցկացվի: Երեկոյի ընթացքում հանդես կգան հանրաճանաչ և սիրված ֆրանսիացի երգիչներ Պատրիկ Ֆիորին, Հելեն Սեգարան, Լեա Կաստելը, Սլիմանին, Քեյթ Ռայանը, Րաֆֆի Արտոն և այլք: Ֆրանսիացի արտիստներին կնվագակցի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր…
Էդուարդ Թոփչյանը կղեկավարի Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը
Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվա) կկայանա Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը կղեկավարի Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանը: ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ համերգին կհնչեն ուշ ռոմանտիզմի երկու հսկաների՝ Էկտոր Բեռլիոզի «Ֆանտաստիկական սիմֆոնիան» և Ֆերենց Լիստի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը, որը կկատարի Չայկովսկու մրցույթի 3-րդ մրցանակակիր (2015)՝ Սերգեյ Ռեդկինը:…
Սոպրանո Գոհար Հակոբյանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը
Սոպրանո Գոհար Հակոբյանը հանրությանը կներկայացնի իր նոր՝ «Աղոթք» ստեղծագործությունը, որի հեղինակը կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանն է: Պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Նարինե Զարիֆյանի ստեղծագործական գործունեության 40-ամյակին նվիրված մեծամասշտաբ համերգի ընթացքում: Գոհարն այն կատարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի նվագակցությամբ: Մեծամասշտաբ համերգից օրեր անց տեղի կունենա ձայնի և նվագախմբի…












