էլեկտրագնացք
KTMB-ը գործարկում է Կուալա Լումպուր-Ջոհոր Բահրու էլեկտրագնացքի ծառայությունը՝ 30% զեղչով
Մալայզիայի ազգային երկաթուղային օպերատոր KTMB-ը գործարկել է նոր էլեկտրագնացքի ծառայությունը, որը կապում է Կուալա Լումպուրը և Ջոհոր Բահրուն՝ նշելով այս կարևոր իրադարձությունը 30% զեղչով։ Ծառայության նպատակն է զարգացնել տուրիզմը, հեշտացնել ուղևորափոխադրումները և նշանավորել նոր երկաթուղային նախագծի ավարտը։
Քարկոծել են Գյումրի-Երևան մարդատար էլեկտրագնացքը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Երևան-Գյումրի-Երևան էլելտրագնացքը քարկոծման է ենթարկվել անհայտ անձանց կողմից։ Այս մասին տեղեկանում ենք «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքից։ Վրաերթ Սեբաստիա փողոցում․ կա 2 զոհ ԲՀԿ նախկին պատգամավորը ձերբակալվել է․ նա ծեծել է քաղաքացուն՝ զրկելով նրան մի աչքից «Հոկտեմբերի 23-ին, ամհայտ անձինք քարկոծել են Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող էլեկտրագնացքը, ինչի հետևանքով կոտրվել էր էլեկտրագնացքի կողային պատուհաններից մեկի ապակին։…
Օգոստոսի 1-ին ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկելը կդառնա անվճար
Օգոստոսի 1-ին Երկաթուղայինի օրն է ու այդ կապակցությամբ Հարավկովկասյան երկաթուղին միայն այդ օրը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով երթևեկելը կլինի անվճար։ Այս մասին տեղեկացնում է Երկաթուղին։ Նշվում է, որ բացառություն են կազմելու միայն Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսները։ Աղբյուրից հայտնում են նաև, որ երկաթուղայիններն այդ օրը սովորական ռեժիմով են աշխատելու ու ապահովելու են երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը։
Առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար
Ապրիլի 14-ից մինչև արտակարգ իրավիճակի ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն: Ինչպես նշված է «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովի համապատասխան հրամանում, տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում: Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված արտակարգ…
Կայարաններում և էլեկտրագնացքներում կանխարգելիչ աշխատանքներ են տարվում
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երեւան ներպետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ: Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղևորների հետ աշխատող ողջ անձնակազմը ապահոված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով: Կայարանների տարածքները պարբերաբար օդափոխվում են և հատուկ միջոցներով ախտահանվում: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրում: Ամբողջական նյութը…
Աշնանային և ձմեռային շրջանում ՀԿԵ-ն ուղևորներին առաջարկում է օգտվել միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տարվա աշնանային և ձմեռային շրջանում առաջարկում է օգտվել Երևան-Երասխ-Երևան, Երևան-Արաքս-Երևան և Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից: Այս մասին տեղեկացնում են ընկերության պաշտոնական կայքից: Էլեկտրագնացքները հագեցած են ջեռուցման համակարգերով, իսկ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսը ունի նաև կլիմատ-կոնտրոլ համակարգ և անվճար ինտերնետ-կապ: Էքսպրեսի ուղևորության տևողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե,…
Փոփոխություններ՝ Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկում
Ուղևորների հոսքի ավելացման և մատուցվող ծառայությունների որակի կատարելագործման նպատակով՝ ս.թ. սեպտեմբերի 20-ից փոխվում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների երթևեկության կարգը: Այս մասին տեղեկացրել են ՀԿԵ ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնից: Նշվում է, որ №100/101 և 102/103 արագընթաց էլեկտրագնացքներն աշխատելու են ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ Երևանից մեկնելով 9:15 և 10:30, իսկ Գյումրիից՝ 19:40 և 21:05…
Օգոստոսի 4-ին Հայաստանի երկաթուղայիններն անվճար սպասարկել են ավելի քան 3200 ուղևորի
Օգոստոսի 4-ին՝ Երկաթուղայինի օրը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մերձքաղաքային էլեկտրագնացքների ծառայություններից անվճար օգտվել է 3 292 ուղևոր, ինչը 63,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ամենապահանջված երթուղիներն էին Երևան-Գյումրին և Երևան-Սևան-Շորժան՝ Գյումրիի ուղղությամբ մեկնել է 1 548 ուղևոր (աճը 2018 թվականի նկատմամբ կազմել է 8,2%), իսկ Սևանա լճի լողափներ՝ 1 416 ուղևոր (աճ 427,8%-ով): Ավանդույթի համաձայն՝ «ՀԿԵ»…
Հուլիսի 25-26-ին կչեղարկվեն Երևան-Գյումրի էլեկտրագնացքի որոշ ուղերթներ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին, Երևանի երկաթուղային կայարանից Երևան-Գյումրի №102 արագընթաց գնացքի մեկնումը: Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից և 17:15-ին Երևանից մեկնող Գյումրի-Երևան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները: Երևան-Գյումրի-Երևան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երևանից 09:40 և Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ…
Մայիսի 6-ից կավելանա Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի չվերթների հաճախականությունը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մայիսի 6-ից նշանակել է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց մերձքաղաքային էլեկտրագնացքի լրացուցիչ չվերթներ՝ ուղևորափոխադրումների նոր ծավալների ներգրավման և ուղևորափոխադրումների ծառայությունների որակի կատարելագործման նպատակով: Մայիսի 6-ից ամեն երկուշաբթի էլեկտրագնացքն աշխատելու է Գյումրի-Երևան երթուղում՝ Գյումրիի կայարանից մեկնելով 09:05 և ժամանելով Երևան 11:15: Հինգշաբթի օրերին էլեկտրագնացքը երթևեկելու է Երևան-Գյումրի երթուղով՝ մեկնելով Հայաստանի մայրաքաղաքից 17:15 և Գյումրի ժամանելով 19:25:…
Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր էլեկտրագնացքով ուղևորվեց Գյումրի: Ճանապարհին վարչապետը ուղիղ եթերով ցույց է տվել ճանապարհը, գնացքը, ուղևորներին: Նա նշել է, որ գնացքն ամբողջությամբ նոր է, գործարանային վիճակում: Ուղետոմսերը 2000 դրամ կարժենան, գնացքն ունի հարմարավետ վագոններ, սպասարկող հմուտ անձնակազմ: Վարչապետը շրջել է վագոններով, ցույց տվել անգամ սանհանգույցը, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հատուկ նստատեղերը, օդափոխման համակարգը,…
Հայաստան է բերվել ԷՊ2Դ նոր էլեկտրագնացք. այն կաշխատի Երևան-Գյումրի-Երևան երթուղում
Հայաստան է բերվել ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության ԷՊ2Դ նոր էլեկտրագնացքը, որը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ներդրումային ծրագրի շրջանակներում: Համապատասխան տեխնիկական աշխատանքից հետո էլեկտրագնացքը սկսելու է սպասարկել ուղևորներին այս տարվա առաջին եռամսյակում: Այն աշխատելու է էքսպրեսի ձևաչափով Երևան-Գյումրի-Երևան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը: Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների…












