Հայաստան
18:20 18/03/2020

Կայարաններում և էլեկտրագնացքներում կանխարգելիչ աշխատանքներ են տարվում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երեւան ներպետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղևորների հետ աշխատող ողջ անձնակազմը ապահոված է բժշկական դիմակներով, ձեռնոցներով և ախտահանիչ նյութերով:

Կայարանների տարածքները պարբերաբար օդափոխվում են և հատուկ միջոցներով ախտահանվում: Իրականացվում է  մակերևույթների համակարգված մաքրում:

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ