Էկոնոմիկայի նախարար

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է Մեղրի։ «Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»,- Մեղրի կատարած այցի մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ https://www.facebook.com/vahankerobyan/posts/5031637970212034

    Էկոնոմիկայի նախարար այցելել է Մեղրի
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին՝ կատարած աշխատանքի համար, գոհունակություն հայտնել համատեղ աշխատանքից և հավելել, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Տիգրան Խաչատրյանի ներուժը դեռևս կներգրավվի տնտեսության հետագա զարգացման գործում: Կառավարության ղեկավարը հաջողություններ է…

    Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին
  • ՀՀ վվարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին՝ ճգնաժամային իրավիճակի հետեւանքով խաղողի մթերման գործընթացում կառավարության աջակցության գործիքակազմը քննարկելու համար: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է խաղողի մթերումն անխափան կազմակերպելու նպատակով կառավարության կողմից արտոնյալ պայմաններով վարկային միջոցների տրամադրման գործիքը և դրա շրջանակում նախատեսվող մեխանիզմները: Ընկերությունների ներկայացուցիչները կարևորել…

    Վարչապետն ընդունել է գինի և կոնյակ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշում է, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում: «Ուշադրություն Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ հայտնում ենք, որ տրվել է 2 այլընտրանքային…

    Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված տրվել է 2 այլընտրանքային լուծում
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մթերման սեզոնին ընդառաջ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գինեգործների հետ։ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) նախաձեռնությամբ խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպում են ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի, փոխնախարարներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի հետ։ Հանդիպումը կայացել…

    Էկոնոմիկայի նախարարը մթերման սեզոնին ընդառաջ հանդիպել է գինեգործների հետ
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Աննա Բյերդեի և նույն պաշտոնում իր լիազորություններն ավարտող Սիրիլ Մյուլերի հետ: Տեսազանգին մասնակցել են նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Մհեր Գրիգորյանը շնորհալաություն է հայտնել տեսազանգի նախաձեռնության համար։ Փոխվարչապետը նշել է,…

    Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը Հայաստանին
  • ՀՀ կառավարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Կառավարությունը հայտնում է, որ ծիրան և խաղող մշակողները, որոնք տարեսկզբին ապահովագրել էին իրենց բերքը գարնանային ցրտահարությունից, փոխհատուցում կստանան։ Տուժած ֆերմերների վնասը հիմա գնահատում են, իսկ գումարի չափը պարզ կլինի բերքահավաքից 15 օր առաջ։ Մինչև այժմ կնքվել է մոտ 730 պայմանագիր։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է․ «Այսօր…

    Ծիրան և խաղող մշակողները կառավարության կողմից աջակցություն կստանան
  • ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց «Հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու մասին» որոշման մեջ ներառվեցին նաև մրգային օղիները: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ով նշեց, որ այսօր գործող կարգավորումներով մի շարք ալկոհոլային խմիչքների համար բնական կորուստների նվազեցման նպատակով կարգավորումներ, որոնք սակայն չեն տարածվում մրգային օղիների վրա: Վերջին…

    Մրգային օղիները կներառվեն խմիչքների համար բնական կորուստների նվազեցման կարգավորման մեջ. նոր որոշում
  • Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Խոջոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Խոջոյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

    ՀՀ վարչապետը նոր նշանակում է արել
  • ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի երեկվա մամուլի ասուլիսին, Facebook-ի իր էջում գրել է․ «Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի երեկվա մամուլի ասուլիսին, մի քանի դիտարկում անեմ։ 1.Ինչպես նշեց նախարարը՝ Moody’s և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանի վարկանիշը վերագնահատվել է՝ բարելավվելով մեկ աստիճանով: Բնականաբար, սա դրական միտում…

    Կարելի է երկար թվարկել այն ամենը, ինչ Էկոնոմիկայի նախարարը մոռացավ․ Էդմոն Մարուքյան
  • Շատ լավ տարի ենք սկսել 2020 թվականը, քանի որ այն կառուցված է 2019 թվականի շատ լավ հիմքի վրա: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, 2019 թվականն ամփոփող մամուլի ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Արդեն հրապարակումներ եղել են, որ 11 ամիսների արդյունքներով մենք ունենք 7,5 տոկոս տնտեսական ակտիվություն, և որ քիչ կարևոր չէ, հատկապես առաջատար աճ…

    Զբաղվածությունը 40 հազարով աճել է՝ ըստ պաշտոնական թվերի․ էկոնոմիկայի նախարար
  • Համացանցում տարածվող տեղեկությունը, թե իբր Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան պատասխանել է Նիկոլ Փաշինյանին, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Մի քանի լրատվականներ տեղեկություն էին հրապարակել, թե իբր Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին։ Սխալ…

    Վրաստանի էկոնոմիկայի նախարարը Նիկոլ Փաշինյանին չի պատասխանել․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ընդունել է Չիլիի Հանրապետության արտաքին գործերի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով նախարարի տեղակալ Ռոդրիգո Յանյեսին։ Վարոս Սիմոնյանը ողջունել է պաշտոնյային Հայաստանում գտնվելու կապակցությամբ և նշել, որ հանդիպումը հրաշալի առիթ է վերաիմաստավորելու երկկողմ տնտեսական համագործակցության շրջանակը։ Ռոդրիգո Յանյեսը նշել է, որ պատվիրակության կազմում են թե՛ պետական պաշտոնյաներ և թե՛ մասնավոր…

    Քննարկվել են Հայաստան-Չիլի տնտեսական կապերի խորացման հնարավորությունները
  • Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում է…

    ԵՏՄ տարածքում իրացնելու համար դրոշմավորված թանկարժեք մետաղներն ու քարերը լրացուցիչ փորձարկման չեն ենթարկվի
  • Այսօր Կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ նախագիծը, որով ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը կավելանա 3,7 մլն դոլարով: Արդյունքում, ինչպես նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանին տրվող ընդհանուր օգնությունը կհասնի մոտ 84,4 միլիոն դոլարի։ Օգնության նոր չափաբաժինը կուղղվի երկու ծրագրի․ Մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում – 1,7 մլն դոլար, Ենթակառուցվածքների զարգացում – 2 մլն դոլար։ Եվս մեկ…

    ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը կավելանա 8,5 մլն դոլարով