Էկոնոմիկայի նախարար
ԵՏՄ տարածքում իրացնելու համար դրոշմավորված թանկարժեք մետաղներն ու քարերը լրացուցիչ փորձարկման չեն ենթարկվի
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում է…
ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը կավելանա 8,5 մլն դոլարով
Այսօր Կառավարության նիստի ընթացքում հավանության արժանացավ նախագիծը, որով ԱՄՆ-ից Հայաստանին տրամադրվող օգնության ծավալը կավելանա 3,7 մլն դոլարով: Արդյունքում, ինչպես նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Հայաստանին տրվող ընդհանուր օգնությունը կհասնի մոտ 84,4 միլիոն դոլարի։ Օգնության նոր չափաբաժինը կուղղվի երկու ծրագրի․ Մասնավոր հատվածի մրցունակության բարձրացում – 1,7 մլն դոլար, Ենթակառուցվածքների զարգացում – 2 մլն դոլար։ Եվս մեկ…
Տիգրան Խաչատրյանին է ներկայացվել 71 հարկ ունեցող երկնաքերի կառուցման հայեցակարգը
ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։ Նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը․ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքները կտևեն մոտ 2 տարի, իսկ շինարարական աշխատանքները՝ 5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։ Ընդհանուր առմամբ,…
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է կաթնամթերք արտադրողների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հերթական հանդիպումն է անցկացրել ճյուղային քննարկումների շրջանակում, այս անգամ՝ կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պետության կողմից երկարաժամկետ պայմանագրերի կնքման ազդեցությունը և նպատակահարմարությունը մասնավոր ընկերությունների հետ։ Անդրադարձ է եղել արտահանման խոչընդոտների վերացմանն ուղղված հնարավոր քայլերին, ինչպես նաև ներքին շուկան արտադրողի համար առավել…
Գյուղմթերք վերամշակող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են Տիգրան Խաչատրյանի հետ
Ճյուղային քննարկումների ձևաչափի շրջանականերում ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հերթական հանդիպումը եղել է պահածոյացված միրգ-բանջարեղենի արտադրության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննակման ընթացքում ներկայացվել են ոլորտի հիմնական խնդիրները, արտադրության և արտահանման ծավալների մեծացման հեռանկարները։ Նախարարը տնտեսվարողների հետ քննարկել է արտարժույթի տատանումներով պայմանավորված ռիսկերը․ ըստ նախարարի և տնտեսվարողների միջև պայմանավորվածության՝ հարցը խորությամբ կուսումնասիրվի, կհաշվարկվեն վնասները, որպեսզի կառավարությունը…
Նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին: Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման…
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսությանն առնչվող ծրագրերը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։ ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։ Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։ Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության…
Վարչապետը հանդիպել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրենի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կաուցվածքում լոկոմոտիվ դարձնել…
Քննարկվել են ՀՀ-ում ստարտափ ընկերությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Միխալկային։ Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստարտափ ընկերությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին։ Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել…
Վրաստանը «Գազպրոմի» հետ գազի տարանցման բանակցություններ է վարում
Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Քոբուլյանի խոսքերով՝ «Գազպրոմի» հետ բանակցությունները դեռևս չեն ավարտվել: Նախարարը մանրամասներ չի հրապարակել՝ խոստանալով դա անել բանակցությունների ավարտից հետո: «Մենք «Գազպրոմի» հետ բանակցությունների փուլում ենք: Երբ գործընթացն ավարտվի, այն, ինչի մասին կարող ենք բարձրաձայնել, հանրությանը կտեղեկացնենք: Իհարկե, կան տարրեր, որոնք ըստ պայմանագրի գաղտնի են», – հայտարարել է էկոնոմիկայի նախարարը:










