Էմիլիանո Սալա

  • Սալայի տրանսֆերի շուրջ տարաձայնություննը լուծվել են

    Սալայի տրանսֆերի շուրջ տարաձայնություննը լուծվել են

    «Նանտ»-ի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային տեղափոխող ինքնաթիռը կորել էր ռադարներից այս տարվա փետրվարին: Ինչպես հետո հայտնի էր դարձել, նա և օդաչուն մահացել էին: Կիսապաշտպանը գնում էր պայմանագիր կնքելու «Քարդիֆ»-ի հետ: ՖԻՖԱ-ն հույս ուներ, որ ակումբները՝ «Նանտ»-ը և «Քարդիֆ»-ը ինքնուրույն կկարողանան լուծել տրանսֆերի հետևանքով առաջացած հակասությունները, սակայն, այնուամենայնիվ ֆուտբոլային կառույցի միջամտությունը անհրաժեշտ եղավ: Այսպիսով, ՖԻՖԱ-ում որոշում են…

  • Լիգա 1-ի 24-րդ տուրի խաղերը կսկսվեն ծափահարությունների րոպեով

    Լիգա 1-ի 24-րդ տուրի խաղերը կսկսվեն ծափահարությունների րոպեով

    Լիգա 1-ի 24-րդ տուրի բոլոր հանդիպումներից առաջ թիմերը մեկ րոպե կհարգեն «Քարդիֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալայի հիշատակը: Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ խաղերի մեկնարկային սուլիչից առաջ կլինի ծափահարությունների րոպե: Հիշեցնենք, որ 28-ամյա Սալան «Քարդիֆ Սիթի» է տեղափոխվել «Նանտից»՝ դառնալով բրիտանական ակումբի պատմության ամենաթանկ ֆուտբոլիստը: Հունվարի 21-ին Սալան անձնական ինքնաթիռով ուղևորվել է…

  • Ոստիկանությունը հաստատել է, որ կործանված ինքնաթիռի մոտ հայտնաբերված մարմինը պատկանում է Սալային

    Ոստիկանությունը հաստատել է, որ կործանված ինքնաթիռի մոտ հայտնաբերված մարմինը պատկանում է Սալային

    Ստորջրյա որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 4-ին Լա-Մանշի հատակին կործանված ինքնաթիռի բեկորների մոտ հայտնաբերված մարմինը փորձաքննության է ենթարկվել: Ոստիկանությունը հաստատել է, որ մահացածը հանդիսանում է «Քարդիֆ Սիթիի» նորեկ Էմիլիանո Սալան: Հունվարի 29-ին 28-ամյա արգենտինացին պետք է «Քարդիֆի» կազմում մասնակցեր «Արսենալի» դեմ խաղին: Ցավոք, «Նանտից» «Քարդիֆ» տրանսֆերի հաջորդ օրը` հունվարի 21-ին, ֆուտբոլիստին Ուելս տեղափոխող մասնավոր ինքնաթիռն անհետացել…

  • Սա կարծես մղձավանջ լինի, ես հուսահատված եմ. Սալայի հայրը` կործանված ինքնաթիռի հայտնաբերման մասին

    Սա կարծես մղձավանջ լինի, ես հուսահատված եմ. Սալայի հայրը` կործանված ինքնաթիռի հայտնաբերման մասին

    Օրսասիո Սալան` «Քարդիֆ Սիթիի» անհետ կորած հարձակվող Էմիլիանո Սալայի հայրը, մեկնաբանել է ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնողական աշխատանքների առաջին արդյունքները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ստորջրյա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, ինչի մասին արդեն տեղյակ է պահվել Սալայի և օդաչու Դևիդ Այբոտսոնի հարազատներին: «Չեմ կարողանում հավատալ դրան: Սա, կարծես, մղձավանջ լինի, ես հուսահատված եմ:…

  • Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

    Գտնվել է Սալային տեղափոխելիս վթարված ինքնաթիռը

    Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր…

  • Քարդիֆի երկրպագուներն Արսենալի հետ խաղից առաջ ակցիա են իրականացրել Սալայի պատվին

    Քարդիֆի երկրպագուներն Արսենալի հետ խաղից առաջ ակցիա են իրականացրել Սալայի պատվին

    «Քարդիֆ Սիթիի» երկրպագուներն պերֆորմանս են իրականացրել անհետ կորած Էմիլիանո Սալայի պատվին անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրի` «Արսենալի» հետ երեկ կայացած խաղից առաջ: Մեկնարկային սուլիչից առաջ լռության րոպե է կազմակերպվել: Ֆուտբոլիստները կանգնել են կենտրոնական շրջանի մոտ, իսկ «Քարդիֆի» երկրպագուներն իրենց սեկտորը ներկել են դեղին գույնով, ինչն արգենտինացի ֆուտբոլիստի նախկին ակումբի` ֆրանսիական «Նանտի» հիմնական գույնն է: Սալան, հիշեցնենք,…

  • Ինչպես Քարդիֆը հարգանքի տուրք մատուցեց այդպես էլ չժամանած ֆուտբոլիստին

    Ինչպես Քարդիֆը հարգանքի տուրք մատուցեց այդպես էլ չժամանած ֆուտբոլիստին

    «Քարդիֆն» Անգլիայի առաջնության 24-րդ տուրի` «Արսենալի» հետ խաղի հայտացուցակում ընդգրկել էր նաև թիմի նորեկ, հարձակվող Էմիլիանո Սալային, որի ինքնաթիռն անհետ կորել է Լա-Մանշի նեղուցի տարածքում: Թիմի հայտացուցակի լուսանկարը տարածվել է համացանցում: Սալան, հիշեցնենք, հունվարի 20-ին պայմանագիր է կնքել «Քարդիֆի» հետ: Արգենտինացին երկուշաբթի երեկոյան հրաժեշտ է տվել ֆրանսիական «Նանտի» իր խաղընկերներին և մասնավոր ինքնաթիռով մեկնել Ուելս,…

  • Ֆուտբոլիստ Սալային տեղափոխող ինքնաթիռը ռադարներից անհետացել է

    Ֆուտբոլիստ Սալային տեղափոխող ինքնաթիռը ռադարներից անհետացել է

    Օդանավը, որում գտնվում էր «Քարդիֆ» ակումբի արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալան, Նորմանդական կղզիների շրջանում ռադարներից անհետացել է, հայտնել Է Agence France-Presse-ը (AFP)` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին:  Տուրիստական ինքնաթիռի հետ կապը, որը կատարում էր Նանտ-Կարդիֆ չվերթը, կորել է հունվարի 21-ի երեկոյան Նորմանդական կղզիների մեջ մտնող Գեռնսի կղզուց 20 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Լա-Մանշի նեղուցում: Ինքնաթիռի որոնումներն…