Օրսասիո Սալան` «Քարդիֆ Սիթիի» անհետ կորած հարձակվող Էմիլիանո Սալայի հայրը, մեկնաբանել է ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնողական աշխատանքների առաջին արդյունքները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ստորջրյա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորներ, ինչի մասին արդեն տեղյակ է պահվել Սալայի և օդաչու Դևիդ Այբոտսոնի հարազատներին:
«Չեմ կարողանում հավատալ դրան: Սա, կարծես, մղձավանջ լինի, ես հուսահատված եմ: Կինս, երկու երեխաներս և Էմիլիանոյի որոշ ընկերներ այնտեղ են գտնվում:
Ամեն օր շփվում եմ որոնողական խմբի հետ, բայց քանի որ հեռախոսիս մեջ չունեմ WhatsApp հավելվածը, մեզ համար հեշտ չէ միմյանց հետ կապ հաստատելը»,- ֆուտբոլիստի հոր խոսքերն է փոխանցում Ole-ն:
Հաղորդում է armsport.am-ը։
