էրազմուս
Էրազմուս+-ի հեռացումը. Հայաստանի բարձրագույն կրթությունը նոր ճամփաբաժանին
2025 թվականի հունվարի 1-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության որոշմամբ Հայաստանում պաշտոնապես դադարեց Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը։ Այս որոշումը, որը ներկայացվեց որպես կրթական քաղաքական առաջնահերթությունների վերագնահատում, նոր հարցեր է առաջացնում՝ կապված Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի և միջազգային ակադեմիական ցանցերում նրա դերի հետ։ Նախարարությունը պնդում էր, որ Էրազմուս+ ծրագրերը հիմնականում օգտակար են եղել եվրոպական…
Էրազմուս+ ծրագրի մասնակիցները հյուրընկալվել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակում
Հուլիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ «Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ՝ այսօր, հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում: «Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը,…
Ունենք արագ գործելու անհրաժեշտություն․ քննարկում՝ բուհ-բիզնես համագործակցության թեմայով
Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը և Գերմանական տնտեսական միավորումը երեկ կազմակերպել էին «Համալսարան-բիզնես համագործակցություն. նորարարություն և աշխատանքի վրա հիմնված ուսուցում» թեմայով կլաստերային քննարկում, որին մասնակցել են պետական գերատեսչությունների, բուհերի և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր ներկայացնել և միավորել վերոնշյալ ոլորտների ծրագրերը` համեմատելու և գնահատելու արձանագրված ձեռքբերումները, բացահայտելու դրանց իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտները, ինչպես նաև նպաստելու…
Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը Հայաստանում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են Էրազմուս+ ծրագրի ամենամյա տեղեկատվական օրերը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը, բուհերի, հասարակական կազմակերպությունների և այլ շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ Հայաստանում ծրագրի գործունեության…
Հայաստանը մասնակցում է Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգի տարեկան համաժողովին
2019թ․ հոկտեմբերի 24-26-ը Ֆրանսիայի Մանդելլու լա Նապուլ քաղաքում անցկացվում է Եվրահանձնաժողովի Էրազմուս+ ծրագրի բաղադրիչ Իթվինինգ համաեվրոպական կրթական համայնքի տարեկան համաժողովը։ Հավաքին մասնակցում են կրթության նախարարությունների և իթվինինգյան աջակցման ծառայությունների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ ու ուսուցիչներ եվրոպական կրթական տարածքի ավելի քան 40 երկրներից, այդ թվում և Հայաստանից։ Համաժողովի ընթացքում ներկայացվում են ծրագրի ընթացքը և զարգացման հիմնական ուղղությունները,…
Էրազմուս+ ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. Անափիոսյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Եվրոպական միության աջակցությամբ Էրազմուս + ծրագրի C3QA նախագծի շրջանակում բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովմանը նվիրված: Մասնակիցներին ողջունել է նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, նշելով, որ Հայաստանում մինչ օրս իրականացված Էրազմուս + ծրագրերը կարևոր ազդեցություն ունեն բարձրագույն կրթության ոլորտի քաղաքականության մշակման վրա. «Նախարարության համար…
«Հայաստանյան hամալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում» միջազգային աշխատաժողով
ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝…







