Օգոստոսի 24-ից 28-ը ԲԸՏՄ-ն արձանագրել է խախտման 25 դեպք

Ամենադիտվածներ

Օգոստոսի 24-ից 28-ը ԲԸՏՄ-ն արձանագրել է խախտման 25 դեպք

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: ԲԸՏՄ-ն ներկայացրել է հաշվետվությունը:

«Հաշվետվություն

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 246․770․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 770․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 11․470․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 235․250․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Նախկինում արձանագրված 8 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (161.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 942․500 ՀՀ դրամ»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2710699649181294

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ