Երեկ՝ մարտի 27-ին, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում միմյանց հետ ուժերը չափեցին Նիդերլանդների ու Լատվիայի հավաքականները։
Խաղի ընթացքում ուշագրավ ռեկորդի հեղինակ դարձան տանտերերը։ Հոլանդացիներին հաջողվեց հաղթել 2-0 հաշվով ու դրա արդյունքում նրանք իրենց 300-րդ գոլը խփեցին Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում։
Ինչպես հայտնում է FIFA-ն իր Twitter-ի էջում՝ Նիդերլանդներն առաջին եվրոպական երկիրն է, որը հասավ այս ցուցանիշին։
Հիշեցնենք, որ այսօր կայանալու է Հայաստան-Իսլանդիա դիմակայությունը։ Այն մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:00-ին։

