ընտրություններ

  • Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցը չի փոխվի ու նա կմնա կալանքի տակ։ Այս մասին հայտնի դարձավ այսօր։ Առուշանյանի փաստաբանը բողոքի միջնորդություն էր ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով փոխել Առաջին ատյանի դատարանի՝ Առուշանյանին կալանավորելու որոշելու։ Սակայն, դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ՝ Վերաքննիչը մերժեց պաշտպանի բողոքը։ Հիշեցնենք, որ Առուշանյանը մեղադրվում է՝ ընտրություններում իր ներկայացած դաշինքի օգտին քվեարկելու համար…

    Գորիսի քաղաքապետը կմնա կալանքի տակ
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ամբողջ ընթացքում, քվեարկությունից հետո ընկած ժամանակահատվածում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ ստացված հաղորդումների, ահազանգերի, ԶԼՄ հրապարակումների առթիվ դատախազության հսկողության ներքո իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթների շրջանակներում իրականացված…

    Ընտրական հանցագործությունների դեպքերով հարուցվել է 78 քրգործ․ Դատախազություն
  • Հուլիսի 22-ի ԿԸՀ-ն իր նիստում հաստատեց ԱԺ պատգամավորներ գրանցելու 7 մանդատներ տրամադրելու արձանագրությունը: Մինչ այդ ԿԸՀ-ն ուժը կորցրած էր ժանաչել 20 թեկնածուների գրանցումը, քանի որ նրանք ինքնաբացարկ էին հայտնել: 20-ից 17-ը ՔՊ-ից են, 3-ը՝ «Հայաստան» դաշինքից: ԿԸՀ-ն որպես պատգամավորներ գրանցեց հետեւյալ թեկնածուներին. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն 1․ Սուքիասյան Խաչատուր 2․ Նազարյան Լենա 3․ Սիմոնյան Ալեն 4․…

    Հայտնի է խորհրդարան անցած պատգամավորների անունները
  • ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին։ Այս մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան հունիսի 20-ին։

    ԱԺ առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին․ ԿԸՀ
  • Այսօր Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց Սահմանադրական դատարանի՝ արտահերթ ընտրությունների արդյունքներն անփոփոխ թողնելու մասին որոշմանը։ Նա նշեց, որ Հայաստանում ընրություններն անցեն են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան և ընտրությունների արդյունքներն արտահայտում են հայ ժողովրդի կամքը։ Փաշինյանը շնորհավորեց խորհրդարան անցած 2 ընդդիմադիր ուժերին՝ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներին։ Նա ընդգծեց, որ Հայաստանի պատմության մեջ…

    Փաշինյանը շնորհավորեց ԱԺ անցած 2 ընդդիմադիր ուժերին
  • «Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողները չեն հաղթահարել իրենց պահանջների համար հիմք ծառայող հանգամանքների ապացուցման համար անհրաժեշտ նվազագույն ապացուցողական շեմը»: Սա «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների կողմից ՍԴ ներկայացված դիմումի մերժման հիմնավորումներից մեկն է, որ տեղ է գտել երեկ Բարձր դատարանի կողմից հրապարակված 87 էջանոց փաստաթղթում: Ինչպես տեղեկացրել ենք, դատարանը մերժել…

    Ցածր քաղաքական մշակույթ, վերացական փաստեր. ՍԴ-ն չապացուցված է համարել 4 ուժերի պնդումները
  • Ընտրողների կամաարտահայտմանը խոչընդոտելու մեջ մեղադրվող «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց 15 միլիոն դրամ գրավով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարեց Չարչյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Նշենք, որ ավելի վաղ մեղադրող դատախաղը միջնորդության դեմ առարկել էր, նշելով, որ գործով անցնող վկաների վրա ազդեցություն ունենալու վտանգ է առկա։

    Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատվեց կալանքից
  • Օրեր առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց իր որոշումը՝ կապված արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկող 4 քաղաքական ուժերի դիմումների հետ։ Սակայն, այդ որոշումն ընդամենը մի քանի նախադասությամբ ընթերցեց նախագահող Արման Դիլանյանը՝ առանց մանրամասնությունների։ ՍԴ-ն արդեն հրապարակել է որոշման ամբողջական տեքստը։ Այն կարող եք ընթերցել այստեղ։ Հիշեցնենք, որ արդյունքների բողոքարկման դիմումներ էին ներկայացրել «Զարթոնք» ու «Հայոց հայրենիք» կուսակցությունները և…

    ՍԴ-ն հրապարակել է՝ ընտրությունների արդյունքների մասով իր ամբողջական որոշումը
  • Սահմանադրական դատարանը հրապարակեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով որոշումը: ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ արդյունքները: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ…

    ՍԴ-ն ուժի մեջ թողեց ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի արդյունքները
  • «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքով արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրաված Սեդա Սաֆարյանը հարցազրույց է տվել Factor TV-ին։ ԱՄՆ-ն սատարում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին․ պետքարտուղարություն Երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում․ Արցախի ԱԳ նախարար Դրանում Սաֆարյանն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում Սահմանադրական դատարանում ընթացող պրոցեսներին, ընտրությունների ժամանակ կիրառված մեթոդներին՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից, ինչպես նաև նա որոշ…

    Իենք իրենց իշխանության տարիներին կիրառածը փորձում են վերագրել այս իշխանություններին․ Սեդա Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Նորից սահմանային լարվածություններ սկսվեցին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև՝ մեկ զոհ Երասխի սահմանի ուղղությամբ, երկու անհետ կորածներ՝ հարավ-արևելյան ուղղությամբ։ Այս դեպքերին, հուլիսի 10-ին, նախորդում էր Ալիևի կազմակերպած Ադրբեջանում դեսպանների և հավատարմագրված դիվանագետների այցը դեպի Շուշի, այնուհետև կեղծ լուրեր տարածեցին, թե հայկական կողմը կրակ է բացել Շուշիի ուղղությամբ, սակայն այսօր՝ հուլիսի 15-ին հակառակ գործողություններն են իրականացվել…

    Սահմանային լարվածությունն ու ընտրության արդյունքների վիճարկումը ընդդեմ Հայաստանի Հանարպետության
  • Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտնել է, որ ընտրությունների անցկացումն ու Վրաստանի Գերագույն դատարանի դատավորների նշանակումը՝ ի հեճուկս այդ գործընթացը դադարեցնելու ԵՄ կոչերին, Վրաստանի իշխանությունների կորցրած հնարավորությունն է դատական համակարգի «իրական և համապարփակ» բարեփոխումների հանձնառությունն ապացուցելու համար: Նա նշել է, որ նշանակումները հակասում են ապրիլի 19-ի համաձայնագրի առանցքային դրույթներին, որոնց համաձայն՝ բոլոր ընթացիկ նշանակումները պետք է…

    ԵՄ-ն կարող է դադարեցնել Վրաստանին հատկացվող ֆինանսական օգնությունը
  • Հուլիսի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Սահմանադրական դատարանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննարկման ժամանակ տեսել է բացառիկություն տառերի, տողերի, նախադասությունների քանակի, բայց ոչ բովանդակության առումով: Բադասյանի խոսքով՝ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացված փաստարկները պարզ հերքվեցին, որոնց մասին անկողմնակալ դիտորդի մոտ որևէ կասկած չմնաց: Քրեական հոդվածներով մեղադրվողները՝ ընտրություններն են վիճարկում…

    Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, կատարել է ընտրություն. Ռուստամ Բադասյանի եզրափակիչ ելույթը
  • Հուլիսի 14-ին Սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց: Քրեական հոդվածներով մեղադրվողները՝ ընտրություններն են վիճարկում դատարանում Թովմասյանը մեղադրում է Արմեն Սարգսյանին և առաջարկում հրավիրել նրան դատարան «Այս պահին Սահմանադրական դատարանի դատավորները…

    ՍԴ-ն հեռացավ դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու
  • Հուլիսի 14-ին ՀՀ ԿԸՀ են ներկայացվել Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 154․2 հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննվող…

    Առուշ Առուշանյանին ազատությունից զրկելու և քրեական հետապնդում հարուցելու միջնորդություններ են ներկայացվել ԿԸՀ