Թալիբան

  • ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում կանանց թույլ տալ աշխատել ՀԿ-ներում

    ՄԱԿ-ը թալիբներին կոչ է անում կանանց թույլ տալ աշխատել ՀԿ-ներում

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը կազմակերպության գործակալությունների ղեկավարների հետ համատեղ կոչ է արել Աֆղանստանում «Թալիբան» կազմակերպության ներկայացուցիչներին (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) թույլ տալ կանանց աշխատել ոչ կառավարական կազմակերպություններում (ՀԿ-ներում): օրինակ՝ մարդասիրական կազմակերպություններում: «Մենք դե ֆակտո իշխանություններին կոչ ենք անում վերանայել և չեղյալ համարել այս հրահանգը և բոլոր հրահանգները, որոնք արգելում են կանանց…

  • Թալիբները հրամայել են դպրոցներ չթողնել ուսուցչուհիներին և տարրական դասարանների աշակերտուհիներին

    Թալիբները հրամայել են դպրոցներ չթողնել ուսուցչուհիներին և տարրական դասարանների աշակերտուհիներին

    Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները կարգադրել են թույլ չտալ, որպեսզի ուսուցչուհիները և տարրական դասարանների աշակերտուհիները մտնեն դպրոց։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Hasht e Subh թերթը՝ հղում կատարելով Քաբուլում դասավանդող մի քանի կանանց հայտարարությանը։ Նրանց խոսքով՝ մայրաքաղաքի մի քանի դպրոցների ղեկավարությունը չորեքշաբթի առավոտյան աշխատակցուհիներին նախազգուշացրել է, որ աշխատանքի չգան՝ թալիբների կարգադրության հետ կապված։…

  • Թալիբանը կանանց արգելել է այցելել Քաբուլի զբոսայգիներ

    Թալիբանը կանանց արգելել է այցելել Քաբուլի զբոսայգիներ

    «Թալիբանը» կանանց արգելել է այցելել Քաբուլի զբոսայգիներ: Խմբավորումը հայտարարել է, որ զբոսայգիներում չեն պահպանվում իսլամական օրենքները: Աֆղանստանի Արատի և առաքինության նախարարության խոսնակը BBC-ին հայտնել է, որ երկրի մայրաքաղաքի զբոսայգիների վարչակազմերին հրահանգվել է կանանց ներս չթողնել: Ըստ «Թալիբանի» օրենքների՝ կանանց թույլատրվում է զբոսայգիներ այցելել շաբաթական երեք օր՝ կիրակի, երկուշաբթի և երեքշաբթի, իսկ տղամարդիկ զբոսայգի են այցելում…

  • Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել

    Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել

    Առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 35-ը՝ վիրավորվել Քաբուլի արևմուտքի կրթական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Սեպտեմբերի 30-ին այդ մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը: «Թալիբան» արմատական շարժման կազմած՝ Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում հեռուստաալիքի աղբյուրի տվյալներով՝ պայթյունը կատարել է մահապարտ ահաբեկիչը:

  • Ռուսաստանը և Թալիբանը համաձայնագիր են կնքել

    Ռուսաստանը և Թալիբանը համաձայնագիր են կնքել

    Ռուսաստանը կսկսի բենզին, դիզելային վառելիք և հացահատիկ մատակարարել Աֆղանստան՝ թալիբների հետ կնքված ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում։ Բոլոր ապրանքները կգնվեն զեղչով։ Համապատասխան տեղեկությունը տարածել է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի Առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հաջի Նուրուդին Ազիզիին։ Պաշտոնյան ասել է, որ թալիբներն աշխատում են իրենց առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Իսկ Ռուսաստանը պարզապես առաջարկում էր զեղչեր՝ համեմատած միջին համաշխարհային…

  • Թալիբները հայտնել են ահաբեկչական ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին

    Թալիբները հայտնել են ահաբեկչական ԻՊ-ի նկատմամբ հաղթանակի մասին

    «Թալիբան» շարժումը, որը այս պահին Աֆղանստանի ղեկին է, հայտնել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել երկրի ՆԳՆ-ն։ Նշվում է, որ ԻՊ-ն այլևս վտանգ չի ներկայացնում։ Հայտարարությունում ասվում է, որ խմբավորումը ջախջախված է 98 տոկոսով։

  • Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել

    Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել

    Ապրիլի 20-ի առավոտյան պայթյուն Է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հայտնել Է տեղական Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ պայթյունը եղել է ունեցել ոստիկանական կետի մոտ՝ Աֆղանստանի մայրաքաղաքի անվտանգության երկրորդ շրջանում: Գործակալությունը նշում Է, որ պայթեցվել Է ավտոմոբիլ, որը պատկանում Էր երկրում իշխանության անցած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներին: Նախնական տեղեկատվությամբ, որը հայտնել Է Kabul news…

  • Թալիբները Շվեյցարիայում են․ նրանք ժամանել են բանակցությունների

    Թալիբները Շվեյցարիայում են․ նրանք ժամանել են բանակցությունների

    Թալիբան ծայրահեղական կազմակերպության ներկայացուցիչները, ովքեր անցած տարի զավթեցին Աֆղանստանի իշխանությունը, ժամանել են Շվեյցարիա՝ բանակցությունների նպատակով։ Այս մասին հայտնում է RTS-ը՝ հղում անելով Geneva Call ոչ պետական կազմակերպության տնօրեն Ալեն Դելետրոյին։ Նշվում է, որ կազմակերպությունը մարդասիրական է ու բանակցություններն ընթանալու են մարդասիրական հարցերի ու կոնֆլիկտների ժամանակ երեխաների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մասով։ Միևնույն ժամանակ Դելետրոն…

  • Իրանը չի ընդունում թալիբների իշխանությունը

    Իրանը չի ընդունում թալիբների իշխանությունը

    Աֆղանստանում Իրանի դեսպան Բահադուր Ամինիանը հայտարարել է, որ Իրանը դեռևս չի ճանաչում Աֆղանստանի ներկայիս իշխանություններին։ Այս մասին դեսպանն ասել է Tolo News-ին տված հարցազրույցում։ Ամինիանը նշել է, որ թալիբների ներկայիս Կառավարությունը կազմված է միայն մի էթնիկ խմբից, իսկ մյուս էթնիկ խմբերը դրա մաս չեն կազմում, իսկ Իրանը դա չի ընդունում։ Իրանի անունից դեսպանը սիրով կոչ…

  • Աֆղանստանում թալիբների առաջնորդը նահանգապետեր է նշանակել

    Աֆղանստանում թալիբների առաջնորդը նահանգապետեր է նշանակել

    Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Հայբաթուլլահ Ախուդզադեն նահանգապետեր է նշանակել։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել թալիբների մամուլի խոսնակ օգնականի Twitter-ի էջում։ Նշվում է, որ երկրի 34 նահանգներից 17-ում ղեկավարներ են նշանակվել։ Ըստ հաղորդագրության՝ նշանակվել են նաև նահանգապետերի տեղակալներ, ինչպես նաև ոստիկանապետեր։

  • Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում․ նոր տվյալներ՝ ահաբեկչության վայրից

    Պայթյուններ ու հրաձգություն Քաբուլում․ նոր տվյալներ՝ ահաբեկչության վայրից

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ահաբեկչություն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնում՝ հիվանդանոցի մոտ, ընթանում է հրաձգություն։ Արդեն իսկ հայտնի է դարձել, որ հրաձգության հետևանքով կան զոհեր ու 9 վիրավոր։ Այս մասին հայտնում է RIA-ն, հղում անելով՝ Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին։ Նշվում է, որ ականտեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչների խումբը ներխուժել է շենք, որից հետո…

  • Թալիբները ողջունել են Պուտինի հայտարարությունը

    Թալիբները ողջունել են Պուտինի հայտարարությունը

    Աֆղանստանի ԱԳՆ-ից արձագանքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Թալիբներին ահաբեկիչների պաշտանական ցանկից հանելու հնարավորություն կա։ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Աֆղանստանը ողջունում է Պուտինի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ պատերազմն ավարտվել է ու աշխարհը նույնպես պետք է դրական փոփոխություններ կատարի Աֆղանստանի նկատմամբ իր վերաբերմունքում և մոտեցումներում։ Նշենք, որ Պուտինը ասել էր նաև, որ «Թալիբանին» ահաբեկչական…

  • Ռուսաստանում ահաբեկչական համարվող Թալիբանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

    Ռուսաստանում ահաբեկչական համարվող Թալիբանի պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

    Ռուսաստանի Դաշնությունում արգելված և ահաբեկչական ճանաչված «Թալիբան» ծայրահեղական խմբավորման պատվիրակությունը, որոնք զավթել են Աֆղանստանի իշխանությունը, ժամանել են Մոսկվա։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ պատվիրակությունը ղեկավարում են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Աբդուլ Սալամ Հանաֆին և արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մոթթաքին: Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում կքննարկվի Աֆղանստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը վերաբերվող հարցերը։

  • Կատաղի մարտեր են ընթանում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև

    Կատաղի մարտեր են ընթանում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև

    Հոկտեմբերի 15-ի առավոտից շարունակվում են մարտական բախումները Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Բալխ նահանգի Անդարաբի հարթավայրում։ Այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: Ըստ աղբյուրի՝ Անդարաբում կատաղի մարտ Է ընթանում թալիբների և Ազգային դիմադրության ճակատի միջև։ Նշվում է, որ թալիբները, ունենալով ավելի քան 60 սպանված, նահանջել են, կորուստներ կան նաև Ճակատի մարտիկների շրջանում, տեղեկատվություն կա նրանց երկու դաշտային հրամանատարների…

  • Թուրքիա է ժամանել թալիբների պատվիրակությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Թուրքիա է ժամանել թալիբների պատվիրակությունը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները ժամանել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։ Պատվիրակությունը գլխավորում է թալիբները ձևավորած ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին։ Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ թալիբների կառավարությունում ներառականության, կանանց և…