թաղամաս
Վանի Արճեշ գանձագողերը 5000-ամյա գերեզմաններ են կողոպտել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Akunq.net–ի հաղորդմամբ՝ Վանի Արճեշ գավառում գանձագողերը 5000-ամյա պատմական գերեզմաններ են կողոպտել։ Ոսկի և պատմական իրեր որոնելու համար այստեղ եկած գանձագողերը փոսեր են փորել և դուրս շպրտել նաև մարդկային ոսկորներ։ Արճեշ գավառից 20 կմ հեռավորության վրա գտնվող Չելեբիբաղը թաղամասի պատմական գերեզմանոցը գանձագողերի թիրախն է դարձել։
Փրկարարներ օգնության են հասել 67-ամյա տղամարդուն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 19։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները բացել են բնակարանի…
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Աջափնյակ թաղամասի բնակիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 7-ին այցելել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամաս և հանդիպել բնակիչների հետ, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Ըստ աղբյուրի՝ երկրի ղեկավարը նշել է, որ, իր նախընտրական խոստման համաձայն, կրկին այցելել է թաղամաս՝ առկա խնդիրների շուրջ տեղում քննարկում ծավալելու և, ըստ առաջնահերթության, լուծումներ առաջարկելու նպատակով: Նշվում է, որ բնակիչները ներկայացրել են…
Վարչապետի մոտ քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը, որը գտնվում է դեռևս մշակման փուլում: Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի…
ԱՀ նախագահը մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին մայրաքաղաքում մասնակցել է նոր թաղամասի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: «Արցախ» թաղամասի հարևանությամբ կառուցվող 228 բնակարանանոց նոր թաղամասը նախատեսված է շահագործման հանձնել 2022թ.-ին: Ծրագիրը իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Համլետ Վաչենանցի միջոցներով: Նա իր ելույթում մասնավորապես նշել է, որ բնակարանների վաճառքից ստացված շահույթը տրամադրելու է Արցախում բարեգործական տարբեր նախագծերի իրականացմանը: Կապալառու…
Բնակիչների առաջարկների ներառմամբ մեկնարկել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհի շինարարությունը
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Բաբաջանյան փողոցի հարակից տարածքում մեկնարկել են նոր ճանապարհահատվածի շինարարության հողային աշխատանքները: Այն մայրաքաղաքի արևմտյան օղակաձև ճանապարհի մի հատվածն է: Հարակից շենքերի բնակիչների մի մասն անհանգստանում է դեռևս 2017թ-ից կառուցվող ճանապարհի այս հատվածի համար: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռ նախորդ…
Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման հետ կապված կան իրավական խախտումներ. Տիգրան Ամիրյան
Այսօր` հուլիսի 10-ին Ֆիրդուսի թաղամասի հետնամասում կազմակեպված մամուլի ասուլիսի ժամանակ, թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան ԱՄիրյանը հայտնեց, որ Ֆիրդուս թաղամասի կառուցապատման հետ կապված կան պատմամշակությային, ճարտարապետական, քաղաքաշինական խնդիրներ, կան նաև իրավական խախտումներ: «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենք հաղորդում են ներկայացրել Ֆիրդուսի թաղամասի (33-րդ թաղամաս) նկատմամբ բացառիկ հանրային…
Հայտնի է, թե ովքեր են Ֆիրդուսի թաղամասի ներդրողները
Հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանի Ֆիրդուսի թաղամասում տարածքի կառուցապատումն ու իրացումը կազմակերպող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ՓԲԸ-ն քանդման աշխատանքներ է իրականացնում: Ընկերությունը քանդել էր 19-րդ դարավերջին վերագրվող սև տուֆից մի կառույց։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև նույն տարածքում գտնվող աղյուսե շենքին։ 2007-2008 թթ․ կառավարության որոշումներով Ֆիրդուսի թաղամասը և հարակից տարածքը ճանաչվել են հանրային գերակա շահ՝…
Թափառող 6-7 շներ հարձակվել են 2,5 տարեկան երեխայի վրա
Գյումրու «Մուշ» թաղամասում երեկ` մայիսի 30-ին, թափառող վեց-յոթ շներ հարձակվել են երկուս ու կես տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով: Հայտնի է, որ երեխային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից էլ՝ մայրաքաղաք։ «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը հայտնել է, որ իրենք առաջին անհրաժեշտության բուժօգնություն են…
ՃՏՊ Նորագավիթ թաղամասում. կան տուժածներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 12-ին, ժամը 10։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝…
Հրդեհ Սայաթ-Նովա թաղամասում
Փետրվարի 11-ին, ժամը 10:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա թաղամասի թիվ 5 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում և փակ պատշգամբում (մոտ 25 քմ): Հրդեհը…
Հրդեհ Մրգանուշ թաղամասի տներից մեկի տանիքում
Հունիսի 14-ին, ժամը «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մրգանուշ թաղամասի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:38-ին, մարվել՝ 12:24-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Ներքին Չարբախ թաղամասում այրվել է 5 հա և 2000 քմ խոտածածկույթ
Մայիսի 29-30-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասում այրվել է 5 հա և 2000 քմ, Դավիթ-Բեկի փողոցում մոտ 2 հա խոտածածկույթ, Նոր Խարբերդի ամառանոցների մոտակայքում` մոտ 3000 քմ, Մյասնիկյան պողոտայում՝ մոտ 500 քմ, Սիլիկյան թաղամասում՝ մոտ 2000 քմ, Նուբարաշեն…













