Փրկարարներ օգնության են հասել 67-ամյա տղամարդուն

Ամենադիտվածներ

Azat TV

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 19։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Աշոտ Մ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ