Գյումրու «Մուշ» թաղամասում երեկ` մայիսի 30-ին, թափառող վեց-յոթ շներ հարձակվել են երկուս ու կես տարեկան երեխայի վրա՝ նրան բազմաթիվ վնասվածքներ պատճառելով:
Հայտնի է, որ երեխային բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղից էլ՝ մայրաքաղաք։
«Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը հայտնել է, որ իրենք առաջին անհրաժեշտության բուժօգնություն են ցուցաբերել:
Այս մասին տեղեկանում ենք Aravot.am-ից:
